Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2011-ը՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի իններորդ մրցություն էր, որը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթն հաղթեց վրացական Candy խումբը՝ Candy Music կատարմամբ։

Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ
Reach For The Top!
«Հասիր քո բարձունքին»
Ամսաթվեր
Եզրափակիչ3 դեկտեմբեր 2011
Հյուրընկալություն
Անցկացման վայր
Հյուրընկալող հեռուստաալիք Հ1
ՀաղորդավարներԳոհար Գասպարյան և Ավետ Բարսեղյան
Մասնակցություն
ՄասնակիցներՔենդի, Ռեյչել Թրեսթ, Լիդիա Զաբլոցկայա, Եկատերինա Ռյաբովա, Դալիթա Ավանեսյան, Լերիկա, Femke Verschueren?, Իվան Իվանով, Erik Rapp?, Paulina Skrabytė?, Kristall, Dorijan Dlaka? և Q13429196?
Վերադարձել ենԲուլղարիա Բուլղարիա
Մեկնել ենՄալթա Մալթա
Սերբիա Սերբիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգ50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգՎրաստան Վրաստան
Candy "Candy Music"
Զրո միավորԱրդյունքնեռը հայտարարելուց առաջ,
բոլոր երկրները ստանում են 12 միավոր։
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/yerevan-2011

Անցկացման ֆորմատ

խմբագրել

Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հայտարարել էր այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են մրցույթին, սակայն օգոստոսի 15-ին, 2011 թվականին հաստատել է իր մասնակցությունը Բուլղարիան, ավելի ուշ սեպտեմբերին Լատվիան , որը ի սկզբանե հրաժարվեց մասնակցել, որոշել է մասնակցել մրցույթին։ Այս տարի երկու երկրներ դուրս եկան մրցույթից։ Սերբիան, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ, Մալթան - անհաջող ելույթների պատճառով։

Անցկացման վայր

խմբագրել

Հունվարի 18-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է անցկացնել առաջիկա մրցակցությունը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում։ Ըստ Հայաստանի Հանրային հեռուստատեսության նախագահի՝ Ալեքսան Հարությունյանի, Հայաստանը ընտրվել էր հինգ թեկնածու երկրներց։ Հայաստանի մրցակիցներնեյն եղել Շվեդիան, Վրաստանը, Ռուսաստանը և Բելառուսը. Սա առաջին դեպքն է Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ, երբ նախորդ մրցույթի հաղթող երկիրը դարձավ հաջորդ տարվա Մանկական Եվրատեսիլի անցկացման վայրը։

Պատկերանիշ և դիզայն

խմբագրել

Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպման ժամանակ Ժնևում հրապարակել է մրցույթի պատկերանիշը և դիզայնը։ Պատկերանիշը հիշեցնում է հայտնի հայկական Արարատ լեռը։ Կարգախոսը մրցույթի «Հասիր քո բարձունքին»։

Մանկական Եվրատեսիլ 2011 պատկերանիշի դիզայնով զբաղվում էր հայտնի Բելառուսի նկարիչ Անտոն Բաոանովը, որը նույնպես մշակել է դիզայնը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի համար։

 
Candy
 
Եկատերինա Ռյաբովա

Քվեարկության կանոնների փոփոխությունները

խմբագրել

Փոփոխություններ քվեարկության մեջ։ Հեռուստադիտողների քվեարկությունը կլինի միայն այն բանից հետո, երբ հնարավոր բոլոր երգերը կկատարվեն, և ոչ թե ի սկզբանե, ինչպես նախորդ տարիներին, - վերադառնալով կանոններին 2003-2005 թթ.

Նախընտրական փուլեր

խմբագրել
 

Մասնակիցներ

խմբագրել
Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միավոր Արդյունք
01   Ռուսաստան ռուսերեն Եկատերինա Ռյաբովա "Ինչպես Ռոմեոն և Ջուլիետը" (Как Ромео и Джульетта) 99 4
02   Լատվիա լատիշերեն Ամանդա Բաջմակովա "Moondog" 31 13
03   Մոլդովա մոլդովերեն, անգլերեն Լերիկա "No-No" 78 6
04   Հայաստան հայերեն, անգլերեն Դալիթա "Welcome to Armenia" 85 5
05   Բուլղարիա բուլղարերեն Իվան Իվանով "Supergeroy" (Супергерой) 60 8
06   Լիտվա լիտվերեն Պաուլինա Սկրաբիտե "Debesys" 53 10
07   Ուկրաինա ուկրաիներեն Kristall "Evropa" (Європа) 42 11
08   Մակեդոնիա մակեդոներեն Դորիյան Դլակա "Zhimi ovoj frak" (Жими овој фрак) 31 12
09   Նիդեռլանդներ հոլանդերեն Ռեյչել "Ik ben een teenager" 103 2
10   Բելառուս ռուսերեն Լիդիա Զաբոլոցկայա "Angely dobra" (Ангелы добра) 99 3
11   Շվեդիա շվեդերեն Էրիկ Ռապպ "Faller" 57 9
12   Վրաստան վրացերեն, անգլերեն Candy "Candy Music" 108 1
13   Բելգիա հոլանդերեն Ֆեմկե "Een kusje meer" 64 7

Բոլոր 12 միավորները

խմբագրել
N. Ստացող երկիր Տվող երկիր
3   Վրաստան   Հայաստան,   Լիտվա,   Բելառուս
  Բելառուս   Ռուսաստան,   Մոլդովա,   Ուկրաինա
2   Նիդեռլանդներ   Լատվիա,   Բելգիա
  Ռուսաստան   Շվեդիա,   Բուլղարիա
1   Բուլղարիա   Մակեդոնիա
  Բելգիա   Նիդեռլանդներ
  Լիտվա   Վրաստան
 
«Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր»

Վերադարձել են

խմբագրել

  Բուլղարիա

Հրաժարվել են

խմբագրել

  Մալթա

  Սերբիա

Վերադարձել է

խմբագրել
Արտիստ Երկիր Թվական Հորիզոնական
Եկատերինա Ռյաբովա   Ռուսաստան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2009 2-րդ հորիզոնական

Միջազգային հեռարձակում

խմբագրել

  Ավստրալիա Ավստրալիան Մանկական Եվրատեսիլ 2011-ը հեռարձակեց 2011 թվականի դեկտեմբերի 26-ին։ Սակայն մրցույթի ժամանակ բոլոր մասնակիցներին շնորհեց 12 միավոր, որպես խրախուսանք։Ավստրալիայում մրցույթը կրկին եթեր հեռարձակվեց 2012 թվականի ապրիլի 9-ին։

  Բոսնիա և Հերցեգովինա

Միավորները հայտնեցին

խմբագրել

Չմասնակցող երկրներ

խմբագրել
  •   Իտալիա - Իտալական հեռուստաընկերությունը որոշել էր, մասնակցեր, սակայն որոշ խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
  •   Իսպանիա - 2011-ին Իսպանիան փորձեց վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
  •   Մալթա - 2011 թվականին Մալթական հեռարձակող «PBM» հեռուստաընկերությունը հայտարարեց որ չի մասնակցի մրցույթին, պատճառը, անհաջող ելույթներ։
  •   Սերբիա - Սերբական «PTC» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Սերբիան մեկնում է մրցույթից, ֆինանսական խնդիրների պառճառով։
  •   Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը, փորձում էր վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, հրաժարվեց մասնակցել։
  •   Հունաստան - Հունական ազգային հեռարձակող «ERT» հեռուստաընկերությունը փորձեց վերադառնալ, սակայն հետո հանեց հայտը։
  •   Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  •   Սան Մարինո - Սան Մարինոն հաստատել էր, իր մասնակցությունը, սակայն ներկայացուցիչ չունենալու պատչճառով, հանել է հայտը։

Արտաքին հղումներ

խմբագրել