Բորիս Գրեբենշչիկով

ռուս խորհրդային պոետ և երաժիշտ

Բորիս Բորիսի Գրեբենշչիկով (Бори́с Бори́сович Гребенщико́в, նոյեմբերի 27, 1953(1953-11-27)[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ակվարիում ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ, ռուսական ռոք-երաժշտության հիմնադիրներից մեկը։ 50 ստեղծագործական տարիների ընթացքում Գրեբենշչիկովը գրել է ավելի քան 600 երգ, թողարկել ավելի քան 50 երաժշտական ալբոմ։

Բորիս Գրեբենշչիկով
Բնօրինակ անունռուս.՝ Борис Борисович Гребенщиков
Ի ծնե անունռուս.՝ Борис Борисович Гребенщиков
Նաև հայտնի է որպեսБГ
Ծնվել էնոյեմբերի 27, 1953(1953-11-27)[1][2][3] (70 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերռոք, ռեգգի և ֆոլկ ռոք
Մասնագիտությունդերասան, բանաստեղծ, հեղինակ-կատարող, գրող, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար, կիթառահար, ստեղնահար, հրատարակիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, լրագրող, ռոք երաժիշտ, մաթեմատիկոս, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգերի հեղինակ և Բազմագործիքավորող
Գործիքներկիթառ, Շրթնահարմոն, ստեղնաշարային գործիքներ, metallophone?, tanpura? և վոկալ
ԼեյբլМистерия звука, Մելոդիա, Triarios?, SoLyd Records?, Союз, REAL Records, Moroz Records?, CD Land Group?, Otdelenie VYHOD?, Leo Records?, Columbia Records, Նիկիտին և Buda Musique?
ԿրթությունFaculty of Applied Mathematics - Control Processes, St. Petersburg State University? և Ֆիզիկա-մաթեմատիկական լիցեյ № 239
ԱնդամակցությունԱկվարիում
Պարգևներ
Կայքbg-aquarium.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Boris Grebenshchikov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1971 թվականին ավարտել է Լենինգրադի № 239 ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը։ 1972 թվականին նա և Անատոլի Գունիցկին հիմնել են "Ակվարիում" ռոք-խումբը։ Մինչև 1980-ականների վերջերը խումբը վարում էր կիսաընդհատակյա գոյություն։

1977 թ. ավարտեց Լենինգրադի պետական համալսարանը և սկսեց աշխատել սոցիոլոգիայի ինստիտուտում` շարունակելով երգեր գրել և համագործակցել փորձարարական ուսանողական թատրոնի հետ։ 1977 թվականին հիմնեց «Ռոկսի» ինքնահրատ հանդեսը։

1978 թ. ամռանը Մայկ Նաումենկոյի հետ ձայնագրում է ակուստիկ ալբոմ։ "Թբիլիսի-80" ռոք-փառատոնին մասնակցելու պատճառով հեռացվեց աշխատանքից, իսկ «Ակվարիում» խումբն արգելվեց։

1981 թ. ձայնագրվեց "Ակվարիում"-ի առաջին ամբողջական ինքնահրատ ալբոմը՝ "Կապույտ ալբոմը", իսկ խումբը դարձավ Լենինգրադի ռոք-ակումբի անդամ։

1982 թ. դարձավ Կինո խմբի առաջին ալբոմի պրոդյուսերը։

1987 թ. ԽՍՀՄ-ում թողարկվեց «Ակվարիումի» առաջին պաշտոնական ալբոմը, իսկ Գրեբենշչիկովը հանդես եկավ որպես "Ասսա" ֆիլմի կոմպոզիտոր։ 1989 թ. թողարկվեց Գրեբենշչիկովի առաջին անգլալեզու ալբոմը՝ «Radio Silence», Դեյվ Սթյուարտի մասնակցությամբ։ 1997 թ. դարձավ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր։ 2005 թվականից նաև ռադիոհաղորդավար է՝ վարում է «Աերոստատ» ծրագիրը։

2014 թ. թողարկեց մենակատարային «Սոլ» ալբոմը, որ մեծ հաջողություն ունեցավ։

2010 թ. Երևանում կայացավ նրա բանաստեղծությունների հայերեն ժողովածուի շնորհանդեսը[4]։

2020 թ․ միացել է ռուս մտավորականներին՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-յին պաշտպանել Արցախի հուշարձանները[5]։

2023 թ․ ապրիլի 29-ին և 30-ին Երևանում հանդես է եկել "ԲԳ+" խմբով[6]։

2023 թ․ նոյեմբերի 19-ին "ԲԳ+" խումբն առցանց ելույթ է ունեցել Արցախի փախստականների օգտին[7]։

Սոլո կարիերան

խմբագրել

"Ակվարիում"-ի կազմից դուրս Գրեբենշչիկովը թողարկել է մի շարք սոլո ալբոմներ.

  • 1978 — Все братья — сёстры (Մայկ Նաումենկոյի հետ)
  • 1989 — Radio Silence (բացի երկու երգերից՝ անգլալեզու ալբոմ)
  • 1992 — Русский альбом
  • 1994 — Песни Александра Вертинского
  • 1996 — Чубчик
  • 1996 — Radio London (անգլալեզու դեմո-ձայնագրություններ)
  • 1997 — Лилит
  • 1998 — Борис Гребенщиков и Deadушки
  • 1999 — Песни Булата Окуджавы
  • 2004 — Без слов (գործիքային ալբոմ)
  • 2014 — Соль
  • 2018 — Время N
  • 2020 — Знак Огня
  • 2020 — Услышь меня, хорошая
  • 2021 — Дань

Աշխատանքը ֆիլմերում

խմբագրել

Որպես դերասան խաղացել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ "…Иванов" (1981), "Чёрная роза — эмблема печали, красная роза — эмблема любви" (1989), "Два капитана 2" (1992), "Нежный возраст" (2000), "БГ. Лев Толстой" (2002)։ Բազմաթիվ ֆիլմերի համար («Азазель», «2-Асса-2») գրել է երաժշտություն։

  • Բանաստեղծություններ / Բ. Գրեբենշիկով; Ռուսերենից թարգմանեց` Ա. Շեկոյան; Երևան։ «Անիվ», 2010. 92 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գրեբենշչիկով» հոդվածին։