Սթարմուս փառատոն
Starmus միջազգային փառատոն, միջազգային համաժողով, որը կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի ներկայացման, ինչպես նաև հարակից այնպիսի գիտությունների վրա, ինչպիսիք են կենսաբանությունն ու քիմիան։ Այն հիմնադրել է Գարիկ Իսրայելյանը, ով աստղաֆիզիկոս է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտում (Տեներիֆե, Իսպանիա)։
Սթարմուս փառատոն | |
---|---|
Տեսակ | փառատոն |
Երկիր | Իսպանիա |
Առաջինը | 2011 |
Հիմնադիր | Գարիկ Իսրայելյան |
starmus.com | |
Starmus Festival Վիքիպահեստում |
Փառատոնին, ի թիվս այլոց, մասնակցել են Բազ Օլդրինը, Նիլ Արմսթրոնգը, Ռիչարդ Դոքինզը, Սթիվեն Հոքինգը, Ալեքսեյ Լեոնովը, Ջեյմս Լովելը, Բրայան Մեյը, Ջիլ Թարթերը, Քիպ Թորնը և Ռիկ Ուեյկեմանը։
Պատմություն
խմբագրել2007 թվականին Բրայան Մեյը՝ Քուին ռոք-խմբի հիմնադիր կիթառահարը, ավարտեց իր դոկտորական դիսերտացիան, որն անավարտ էր մնացել 1974 թվականին, երբ Քուինը սկսեց զգալի հաջողությունների հասնել։ Մեյի աշխատանքը կենտրոնացած էր արեգակնային համակարգի կենդանակերպի փոշու վրա։ Նա ավելի վաղ սովորել էր Տեներիֆեում Լոնդոնի Իմպերիալ քոլեջի միջոցով և վերսկսել էր աշխատանքն այնտեղ ավելի քան 30 տարի անց։ 2007 թվականին նրա նոր խորհրդականը Գարիկ Իսրաելյանն էր։ Սա էլ հենց խթանեց նրանց ընկերությանը։ Ի դեպ, Իսրայելյանը նաև երաժիշտ է։ Սա հանգեցրեց «Սթարմուս» փառատոնի հիմնադրմանը (նվիրված աստղերին և երաժշտությանը), որը տեղի պիտի ունենար չորս տարի անց։
Հայեցակարգ
խմբագրելՓառատոնը տեղի է ունեցել 2011, 2014 և 2016 թվականներին Տեներիֆե քաղաքում։ Չորրորդ Սթարմուս փառատոնը անցկացվեց Նորվեգիայի Տրոնդհեյմ քաղաքում, 2017 թվականի հունիսի 18-ից 23-ը, «Կյանքն ու տիեզերքը» խորագրի ներքո[2][3]։
Փառատոնը նկարագրվում է որպես մի իրադարձություն, որտեղ «տիեզերքի ուսումնասիրության, աստղագիտության, տիեզերագիտության և մոլորակային գիտությունների մեծագույն միտքը միասին հավաքվում են մեկ շաբաթով՝ աներևակայելի բանակցությունների, տեղեկատվության փոխանակման և մեր տարածության և տիեզերքի վերաբերյալ գիտելիքների գնահատման միջոցով»[4]։
Տնօրենների խորհուրդ
խմբագրելՍթարմուս փառատոնի տնօրենների խորհուրդը բաղկացած է.
- Գարիկ Իսրայելյան, աստղաֆիզիկոս, տնօրեն և հիմնադիր
- Ռիչարդ Դոքինզ, էվոլյուցիոն կենսաբան
- David J. Eicher, խմբագիր, աստղագետ և հեղինակ
- Պիտեր Գեբրիել, երաժիշտ և իրավապաշտպան
- Ալեքսեյ Լեոնով, տիեզերագնաց (2011-2019)
- Բրայան Մեյ, Qուին խմբի հիմնադիր կիթառահար և աստղաֆիզիկոս
- Էմմանուել Շարպանտիեր, Մաքս Պլանկի ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտի տնօրեն
- Ջիլ Թարթեր, աստղաֆիզիկոս
- Ռոբերտ Ուիլյամս, աստղաֆիզիկոս
- Սթիվեն Հոքինգ, տեսական ֆիզիկոս (2014-2018)
- Հարոլդ Կրոտո (2014-2017)
- Թոնի Ֆադել, ինժեներ, նորարար, հիմնադիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Starmus V — Star-studded Line Up for 2019». www.eso.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Head to a property in Spain for the Starmus festival». rightmove overseas. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Starmus Festival announced for summer 2016 in Tenerife — Astronomy Magazine — Interactive Star Charts, Planets, Meteors, Comets, Telescopes». cs.astronomy.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Eicher, David. «Starmus Festival planned for September!». Astronomy Magazine. Kalmbach Publishing Co. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սթարմուս փառատոն կատեգորիայում։ |