Գարու
Գարու (ֆր.՝ Garou, ի ծնե անունը՝ Պիեռ Գարան (ֆր.՝ Pierre Garand), հունիսի 26, 1972[1][2][3][…], Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա), ֆրանկո-կանադացի երաժիշտ, երգիչ և դերասան։ Մեծ ճանաչում է ստացել 1998 թվականի «Նոտր Դամ դը Պարի» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը խաղալուց հետո[4]։
Գարու | |
---|---|
![]() Գարուն 2006 թվականի հունիսի 13-ին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Garou |
Ի ծնե անուն | ֆր.՝ Pierre Garand ― Պիեռ Գարան |
Նաև հայտնի է որպես | Garou |
Ծնվել է | հունիսի 26, 1972 (48 տարեկան) Շերբուկ, Կանադա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, երաժիշտ |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ, շեփոր |
Գործունեություն | 1997 ― այժմ |
Լեյբլ | Sony Music Canada, Sony Music France |
Կապված | Դանիել Լավուա, Պատրիկ Ֆիորի, Սելին Դիոն, Մարիլու, Միշել Սարդու, Notre-Dame de Paris |
Կայք | Պաշտոնական կայք |
Garou Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
2009 թվականին Գարուն նկարահանվում է Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում։ 2010 թվականի փետրվարի 12-ին Գարուն «Un peu plus haut, un peu plus loin» երգով ներկայանում է 2010 թվականի Վանկուվերի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը[5]։ 2013 թվականի հունիսի 23-ին «Belle», «Gitan» и «Quand Tu Danses» երգերով հանդես է եկել «Նոր Ալիք 2013»-ին։
ՍկավառակագրությունԽմբագրել
- 2000 - Seul
- 2001 - Seul… avec vous
- 2003 - Reviens
- 2006 - Garou
- 2008 - Piece of My Soul
- 2009 - Gentleman cambrioleur
- 2010 - Version intégrale
- 2012 - Rhythm and Blues
- 2013 - Au Milieu de Ma Vie
Անձնական կյանքԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
2001 թվականին ծնվել է դուստրը՝ Էմիլին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Discogs — 2000.
- ↑ L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ GeneaStar
- ↑ «Garou Biography»։ Artist։ Վերցված է օգոստոսի 9, 2010
- ↑ «Canada unveils its 'landscape of dreams' to welcome athletes and world at the Opening Ceremony of the Vancouver 2010 Olympic Winter Games»։ VANOC։ փետրվարի 12, 2010։ Վերցված է փետրվարի 14, 2010