Դասական քաղաքատնտեսություն

Դասական քաղաքատնտեսություն, տնտեսագիտական մտքի ժամանակակից ուղղություններից մեկը։ Ակտիվորեն զարգացել է XVIII դարի վերջից մինչև XIX դարի 30–ական թվականները։ Հիմնական հեղինակներներն են․ Ադամ Սմիթը, Ժան Բատիստ Սեյը, Դավիթ Ռիկարդոն, Թոմաս Մալթուսը և Ջոն Ստյուարտ Միլը։ Ֆիզիոկրատների հետևությամբ՝ բազային սկզբունքով սկսվեց քարոզվել տնտեսական ազատականությունը։ Ձևավորվեցին արժեքի աշխատանքային տեսության հիմքերը։

Զարգացման պատմություն

խմբագրել

Դասական քաղաքատնտեսության հիմնադիրը Ադամ Սմիթն է, նրա մոտակա հետևորդները՝ Ջ․ Անդերսոնը, կոմս Լոդերդեյլը (1759—1838), Թոմաս Մալթուսը, Տուկ Թոմասը, գնդապետ Ռոբերտ Տորենսը (1780—1864), Է․ Ուեսթը և Ջ․ Հ․ Մարսեթը։ Սմիթը ձևակերպեց այն տրամաբանական համակարգը, որը բացատրում էր ազատ շուկայի աշխատանքը՝ հիմնված տնտեսական մեխանիզմների վրա, այլ ոչ թե քաղաքական ուղղությունների։

Դասական դպրոցի զարգացման նոր փուլը ներկայացնում է Դավիթ Ռիկարդոն՝ իր արժեքի հասկացության զարգացմամբ և հողային ռենտայի ու միջազգային առևտրի օրիգինալ տեսություններով։ Դավիթ Ռիկարդոյի անմիջական հետևորդների թվին կարելի է դասել անգլիացի տնտեսագետներ Ջեյմս Միլը, Ջ․ Ռ․ ՄաքՔուլոհը և Թոմաս դե Կուինսին։ Բացի այդ՝ Ռիկարդոյի հետևորդներից են նաև Ուլիյամ Սենիորը և Գարեթ Մարտինոն։

Արժեքի աշխատանքային տեսությունը բերեց տնտեսագետների մի խմբի առաջացման, որոնք հանդես էին գալիս ի պաշտպանություն այն դասի, որոնք աշխատանքի միջոցով փող էին աշխատում։ Այդ գիտնականները պատմության մեջ հայտնի են «սոցիալ–ռիկարդիանցիներ» անունով։ Նրանց մեջ կարելի է առանձնացնել Թոմաս Գոդսկինին, Ուիլյամ Թոմպսոնին (մոտ.1785 — 1833), Չարլզ Հոլին (1745—1825), Ջոն Գրեյին (1799—1850), Ջոն Ֆրենսիս Բրեյին (1809—1895)։

Գրականություն

խմբագրել
  • Վ․ Ա․ Մեդվեդև, Լ․ Ի․ Աբալկին, Քաղաքական տնտեսագիտություն, М.։ Պոլիտիզդատ, 1998.
  • Ядгаров Я. С. История экономических учений. М.։ Инфра-М, 2004. ISBN 5-16-001940-5