Կրակովի համալսարան
Կրակովի համալսարան, Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետական համալսարաններից մեկը Կենտրոնական Եվրոպայում։ Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400 թվականին վերակառուցել է Վլադիսլավ Յագայլոն (այստեղից էլ՝ անունը)՝ Փարիզի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի լեհերից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև չեխեր, գերմանացիներ, հունգարացիներ։ Համալսարանում սովորել և դասախոսել են մաթեմատիկոս Վ. Բրուձևսկին, Նիկոլայ Կոպեռնիկոսը, աստղագետ, փիլիսոփա Յան Սնյադեցկին և ուրիշներ։ 16-րդ դարի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ 1780 թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939-1944) Կրակովի համալսարանը փակվել է։ 1942 թվականից գործել է ընդհատակում։ 1978-1979 ուսումնական տարում համալսարանն ուներ իրավաբանական, փիլիսոփայության և պատմության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ ֆակուլտետներ։ Գրադարանը (հիմնվել է 1364 թվականին) ունի ավելի քան 1 միլիոն գիրք։
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և համալսարան |
Կարգախոս | Plus ratio quam vis[2][3] |
Հիմնադրված է | մայիսի 12, 1364 |
Հիմնադրիր | Կազիմիր III Մեծ |
Անվանված է | Յագելլոներ |
Ռեկտոր | Jacek Popiel? |
Ընդհանուր անձնակազմ | ▲7246 մարդ (2019)[4] |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպաեում, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5], Guild of European Research-Intensive Universities?[6] և Coalition for Advancing Research Assessment?[7] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կրակով |
Պարգևներ | |
Կայք | uj.edu.pl(լեհ.)(անգլ.)(ռուս.) |
![]() ![]() Կրակովի համալսարան, Լեհաստան | |
![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 674)։ ![]() |
- ↑ https://www.uj.edu.pl/
- ↑ https://www.uj.edu.pl/uniwersytet-z-collegium-medicum/nagrody-i-wyroznienia/plus-ratio (польск.)
- ↑ https://en.uj.edu.pl/en_GB/about-university/ju-awards/plus-ratio
- ↑ https://en.uj.edu.pl/en_US/about-university/facts-and-figures
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/