Կենտրոնական գերեզմանատուն (Վիեննա)

Գերեզմանատուն Վիեննայում, Ավստրիա

Վիեննայի կենտրոնական գերեզմանատուն (գերմ.՝ Wiener Zentralfriedhof), գերեզմանատուն Վիեննայի Զիմերինգ շրջանում։ Բացվել է 1874 թվականին, զբաղեցում է մոտ 2.5 կմ² մակերես։ Գերեզմանատանը կա մոտ 3 միլիոն գերեզման, ինչը նրան դարձնում է Եվրոպայի ամենամեծ գերեզմանատներից մեկը[1]։

Սուրբ Կարլ Բարոմեոյի եկեղեցին և նախագահական դամբարանը

Տեղադրություն և տրանսպորտ խմբագրել

 
Գլխավոր մուտք («Երկրորդ դարպասներ»)

Գերեզմանատան դիրքը չի համապատասխանում իր անվանմանը։ Այն գտնվում է քաղաքի հարավային մասում` Զիմերինգ շրջանում, որը դեռևս կառուցվում է, իսկ սկզբում եղել է ընդհանրապես քաղաքային սահմաններից դուրս։

Այն Վիեննայի խոշորագույն գերեզմանատունն է և շարունակում է գլխավոր դերակատարում ունենալ, քանի որ այստեղ թաղման արարողությունն ավելի մատչելի է, քան ուրիշ գերեզմանատներում։

Զիմերլինգի գլխավոր փողոցը, որը շրջանի կարևոր մայրուղիներից է, տանում է ուղիղ Կենտրոնական գերեզմանատուն` դրանով իր դերն ունենալով նրա մատչելի լինելու հարցում։

Չնայած գերեզմանատունը գտնվում է ինտենսիվ փողոցների և ճեպընթաց երկաթուղու միջև, այն շարունակում է մնալ միակ կառույցը և ընդարձակ տարածությունը, որը զերծ է մնացել տրանսպորտային աղմուկից։ Միակ բանը, որ խաթարում է դամբարանային լռությունը, օդային միջանցքն է, որ տեղակայված է Կենտրոնական գերեզմանատան վրա, և որը միանում է Վիեննայի հարավ-արևելքում գտնվող Վիեննայի միջազգային օդանավակայանին։

Տրանսպորտը գերեզմանատանը խմբագրել

Կենտրոնական գերեզմանատունն իր չափերի պատճառով ունի ճանապարհների մեծ ձգվածություն։ Նրանցից հիմնականներով իրականացվում է ավտոմոբիլային ամենօրյա հաղորդակցություն[2]։ Թույլատրելի առավելագույն արագությունն այստեղ 20 կմ/ժ է, ինչը նախատեսված է փողոցային երթևեկության կանոններով[3]։ Միայն նոյեմբերի 1-ին` Բոլոր սրբերի օրը, մուտքն արգելվում է, քանի որ այդ օրը մեծ ռիսկ կա ավտոմոբիլային խոշոր խցանման։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր այդ մասին վկայական ունեն, իրավունք ունեն (սկսած 2001 թվականից) կազմակերպված երթևեկել տոնին[4]։

Սեփական ավտոմեքենա չունեցող մարդկանց տեղափոխելու համար գերեզմանատանը 1971 թվականից գործում է սեփական ավտոբուսային գիծ։ Այն ամեն օր` յուրաքանչյուր կես ժամը մեկ, կրկնում է իր ուղերթը շրջանաձև ճանապարհով` անցնելով գերեզմանատան մեծ մասով։ Միայն Բոլոր սրբերի տոնին այն չի երթևեկում։

Ամեն տարի 60.000 ուղևոր օգտվում է տրանսպորտից, որը մատակարարում է Dr. Richard ավտոբուսային ընկերությունը։ Սկսած 2004 թվականի նոյեմբերի 2-ից` ընկերությունը Վիեննա քաղաքից տարեկան 34.000 եվրո դոտացիա է ստանում այն ժամանակից ի վեր, ինչ նա մտել է Արևելյան շրջան (գերմ.՝ Verkehrsverbund Ost-Region (VOR)) տրանսպորտային կազմակերպության մեջ։ Տրանսպորտից օգտվելու համար ուղևորին հարկավոր է ձեռք բերել VOR երթևեկության տոմս։ Բացի դրանից` կարելի է և վճարել տեղում[5]։

Գերեզմանատան տրանսպորտային գիծն ի սկզբանե կոչվում է 11-րդ գիծ (գերմ.՝ Linie 11), սակայն գնացքի գործելու հետ, VOR-Linie 11 անվանման շփոթմունքից խուսափելու համար, գերեզմանատան շրջանաձև ճանապարհը վերանվանվել է 106-րդ գիծ (գերմ.՝ Linie 106)[6]:

Տրամվայ № 71 խմբագրել

 
Հին 71-րդ տրամվայ

Կենտրոնական մուտքի մոտ Շվարցենբերգպլաց հրապարակից երթևեկում է № 71 ավանդական տրամվայը (գերմ.՝ Straßenbahnlinie 71): Այն Վիեննայի բազմաթիվ բնակիչների վերջին ճանապարհի մասին անեկդոտների ու երգերի անբաժան մաս է կազմում, քանի որ հուղարկավորությունների ժամանակ կարելի է լսել. «Նա նստել է № 71-ը» (գերմ.՝ Er hat den 71er genommen):

1901 թվականին Կենտրոնական գերեզմանատուն տանող ձիերի անցման Զիմերլինգյան ճանապարհը փոխարինվել է էլեկտրական տրամվայով, որը 1907 թվականից կրում է «71» գիծ անվանումը։ 1918 թվականին առաջին անգամ 71-րդ գիծն առանձնացել է փողոցի ճանապարհից։ Այդ ժամանակ հաճախ էր անցնում գիշերային տրանսպորտը` իսպանական գրիպի հետևանքով մահացածների դիակներով բեռնված, որպեսզի հուղարկավորեն դրանք Կենտրոնական գերեզմանատանը, բայց դրանց մեծ քանակության պատճառով ձիերի թիվը հաճախ չէր բավարարում։ Պատերազմի ավարտից հետո մահացածների տեղափոխման այդ տեսակից վերջնականապես հրաժարվել են։

Ներկայումս 71-րդը հաճախ օգտագործվում է տեղափոխման համար, քանի որ այն Կենտրոնական գերեզմանատուն տանող ուղիղ ճանապարհն է։ Հետնամուտքի մոտակայքում գտնվում է Վիեննական S-Bahn-ը (գերմ.՝ Wiener S-Bahn, Schnellbahn), որը S7 գիծն է։ Գերեզմանատան այցելուները դրանից համեմատաբար քիչ են օգտվում։ Վիեննայի մետրոպոլիտենի U3 գիծն ավարտվում է գերեզմանատնից մոտ 2 կմ հեռավորության վրա (նախկինում դրա երկարացումը չէր ծրագրվել), իսկ այդ վերջին մետրերն իրականացնում է 71-րդ գիծը № 6 տրամվայի հետ, որը 2000 թվականից հասնում է մինչև երրորդ դարպասներ։ Բոլոր սրբերի տոնին, երբ մոտ 300.000 այցելու սկսում են «գրոհել» Կենտրոնական գերեզմանատուն, 71-րդ գծի տեղաշարժման միջակայքերը խիստ կրճատվում են։

Նախագահական դամբարան և պետական հուղարկավորություններ խմբագրել

Սուրբ Կառլո Բարոմեոյի եկեղեցում գտնվում է նախագահական դամբարանը, որտեղ, սկսած 1951 թվականից, հանդիսավորությամբ հուղարկավորում են Երկրորդ հանրապետության Ավստրիայի նախագահներին։ 2007 թվականի դրությամբ այստեղ հուղարկավորված են հետևյալ նախագահները.

Անուն Կյանքի տարեթվեր Պաշտոնակատարման տարեթվեր
Կառլ Ռեններ 1870-1950 1945-1950
Տեոդոր Կյորներ 1873-1957 1951-1957
Ադոլֆ Շերֆ 1890-1965 1957-1965
Ֆրանս Իոնաս 1899-1974 1965-1974
Ռուդոլֆ Կիրխշլեգեր 1915-2000 1974-1986
Թոմաս Կլեստիլ 1932-2004 1992-2004
Կուրտ Վալդհայմ 1918-2007 1986-1992
 
Նախագահական դամբարան

Դամբարանի շատ ցածր շինությունը, որ կառուցվել է 1951 թվականին, նրան արտաքին շքեղ տեսք չի հաղորդում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա չափերը չպետք է աղավաղեն Սուրբ Կառլի եկեղեցին։ Դամբարանը պահպանել է իր սկզբնական տեսքը մինչև 1950 թվականը, երբ մահացել է Կառլ Ռենները, և նրա անունով քարե սարկոֆագը տեղադրվել է կենտրոնում։ Մնացած նախագահների անուններն ավելացվել են հուշատախտակին։ Նախագահների կանայք նույնպես կարող են հուղարկավորվել դամբարանում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախագահական գրասենյակի համաձայնությունը։ Այստեղ են թաղվել Հիլդա Շերֆը (1956), Ալոիզիա Ռենները (1963), Մարգարիտա Իոնասը (1976), Հերմա Կիրխշլեգերը (2009), իսկ նախագահ Կյորներն ամուսնացած չի եղել։

Պետական հուղարկավորությունները կազմակերպում և վճարում է Ավստրիայի Հանրապետությունը։ Դրանք նախատեսված են նախագահների, կանցլերների և ազգային խորհրդի նախագահների համար։ Եղել են դեպքեր, երբ տեղեր են հատկացվել այն անձանց, ովքեր մինչ մահը զբաղեցրել են որոշ պաշտոններ։

Մինչ այժմ պետական գերեզման են ստացել Կառլ Ռենները, Թեոդոր Կյորները, Ադոլֆ Շերֆը, Ֆրանց Իոնասը և Թոմաս Կլեստիլը։ Ռուդոլֆ Կիրխշլեգերը և Կուրտ Վալդհայմը պետական գերեզման են ստացել և բացի դրանից, կտակի համաձայն, նրանց հեգեհանգիստը կազմակերպվել է Հոֆբուրգում։

Պետական գերեզման են ստացել նաև կանցլերներ Լեոպոլդ Ֆիգլը, Յուլիուս Ռաաբը, Ալֆոնս Գորբախը, Բրունո Կրայսկին և Ֆրեդ Զինովացը։ Յոզեֆ Կլաուսը, ճիշտ հակառակը, կտակել է, որ իրեն թաղեն ընտանեկան նեղ շրջանակում։

Նացիոնալ-սոցիալիստների ժամանակների վերջին նախագահը` Վիլհելմ Միկլասը, ով մահացել է 1955 թվականին, հուղարկավորվել է Դյոբլինգի գերեզմանատանը։

Պատվավոր ու պատվավոր նվիրյալ գերեզմաններ խմբագրել

 
Լյուդվիգ վան Բեթհովեն-ի գերեզմանը
 
Վոլֆգանգ Մոցարտի արձանը նրա գերեզմանին

1885 թվականին այս տեղանքում առաջին թաղումների հետ մեծացավ գերեզմանատան գրավչությունը նշանավոր մարդկանց թաղելու առումով։ Ներկայումս զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելություններ ունեցող հուշարձաններից մեկը Վոլֆգանգ Մոցարտի գերեզմանն է` չնայած այն բանին, որ դա ընդամենը հուշարձան է, իսկ Մոցարտը թաղված է Սուրբ Մարկոսի գերեզմանատանը։

Վիեննայի կենտրոնական գերեզմանատունն ունի ավելի քան 350 պատվավոր դամբարաններ և մոտ 600 պատվավոր սրբացված նվիրյալ գերեզման։

Որոշ պատվավոր գերեզմաններ խմբագրել

Անուն Կյանքի տարեթվեր Գործունեության բնագավառ
Լյուդվիգ Անցենգրուբեր 1839-1889 գրող
Լյուդվիգ վան Բեթհովեն 1770-1827 կոմպոզիտոր
Յուլիուս Բիտեր 1874-1936 կոմպոզիտոր
Լյուդվիգ Բոլցման 1844-1906 մաթեմատիկոս, ֆիզիկոս
Յոհաննես Բրամս 1833-1897 կոմպոզիտոր
Լեոպոլդ Ֆիգլ 1902-1965 Քաղաքագետ
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ 1714-1787 կոմպոզիտոր
Հենրիխ Գոլպայն 1814-1888 նկարիչ
Թեոֆիլ ֆոն Հանսեն 1813-1891 ճարտարապետ, (նախագծել է Ռինգշտրասեն)
Կարլ ֆոն Հազենաուեր 1833-1894 ճարտարապետ
Յոզեֆ Հոֆման 1870-1956 ճարտարապետ, դիզայներ
Կուրտ Յուրգենս 1915-1982 Գրող
Բրունո Կրայսկի 1911-1990 Քաղաքագետ
Դյորդ Լիգետի 1923-2006 կոմպոզիտոր
Ադոլֆ Լոոս 1870-1933 Ճարտարապետ
Յոհան Նեստրոյ 1801-1862 Գրող և դրամատուրգ
Էդուարդ վան դեր Նյուլ 1812-1868 ճարտարապետ (Վիեննայի պետական օպերա)
Յուլիուս Ռաաբ 1891-1964 Քաղաքագետ
Անտոնիո Սալիերի 1750-1825 կոմպոզիտոր
Ֆրիդրիխ ֆոն Շմիդտ 1825-1891 ճարտարապետ (Վիեննայի քաղաքապետարան)
Առնոլդ Շյոնբերգ 1874-1951 կոմպոզիտոր, դոդեկաֆոնիայի հիմնադիրը
Ֆրանց Շուբերտ 1797-1828 կոմպոզիտոր
Ռոբերտ Շտոլց 1880-1975 կոմպոզիտոր
Յոհան Շտրաուս (հայր) 1804-1849 կոմպոզիտոր
Յոհան Շտրաուս 1825-1899 կոմպոզիտոր
Ֆրանց ֆոն Զուպե 1819-1895 կոմպոզիտոր
Ֆրանց Վերֆել 1890-1945 գրող
Հուգո Վոլֆ 1860-1903 կոմպոզիտոր
Ֆրից Վոտրուբա 1907-1975 քանդակագործ
Քրիստիան Գրիպենկերլ 1839-1912 նկարիչ
Ջո Զավինուլ 1932-2007 Ջազ կատարող, կոմպոզիտոր

Որոշ պատվավոր նվիրյալ գերեզմաններ խմբագրել

Անուն Կյանքի տարեթվեր Գործունեության բնագավառ
Վիկտոր Ադլեր 1852-1918 Քաղաքագետ
Ժան Ամերի 1912-1978 Գրող
Falco (Յոհան Հյոլցել) 1957-1998 երաժիշտ
Ալեքսանդր Ժիրարդի 1850-1918 դերասան
Լյուդվիգ Կյոխել 1800-1877 երաժշտագետ
Կարլ Կրաուս 1874-1936 գրող
Յոզեֆ Կրիխուբեր 1800-1876 նկարիչ, լիթոգրաֆ
Կարլ Կունդման 1838-1919 քանդակագործ
Կարլ Լյուգեր 1844-1910 քաղաքագետ
Ֆրիդրիխ Օման 1858-1927 ճարտարապետ
Կարլ Զայց 1869-1950 քաղաքագետ
Մատիաս Սինդելար 1903-1939 ֆուտբոլիստ»
Կարլ Ցելեր 1842-1898 կոմպոզիտոր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nach Bestatteten der Größte, als flächenmäßig größter werden Hamburg-Ohlsdorf oder London Necropolis genannt. Nach Weblink Planet Vienna
  2. Кладбища Вены — Wiener Zentralfriedhof, Innerhalb des Areals Արխիվացված 2011-02-21 Wayback Machine, доступно с 9 декабря 2010
  3. Friedhöfe Wien: Bestattungsanlagenordnung: § 9 Пользование транспортным средством. (PDF, S. 8.) Доступно с 9 декабря 2010.
  4. Bizeps-Info: Венское Центральное кладбище: Разрешение на въезд для инвалидов. Газетное сообщение адвокатуры от 30 октября 2001. Доступно с 9 декабря 2010.
  5. Город Вена: Архив корреспонденции ратуши (автобусные дотации) Արխիվացված 2014-05-04 Wayback Machine, 19 сентября 2006
  6. Dr. Richard: График движения 106 линии от 2 ноября 2004 (PDF), 19 сентября 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական գերեզմանատուն (Վիեննա)» հոդվածին։