Գուստավ ֆոն Շմոլլեր (գերմ.՝ Gustav von Schmoller, (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʃmɔlɐ]]] ( ). հունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - հունիսի 27, 1917(1917-06-27)[1][2], Bad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի տնտեսագետ, պատմաբան, պետական և հասարակական գործիչ, տնտեսագիտության պատմական դպրոցի ներկայացուցիչ։ Մշակել է պետական սոցիալիզմի տեսությունը։

Գուստավ ֆոն Շմոլլեր
Gustav von Schmoller
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՀայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էհունիսի 27, 1917(1917-06-27)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրBad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
ԳերեզմանԿայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԹյուբինգենի համալսարան
Գիտական աստիճանdoctorate in Political Science and Economics?
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀալլե-Վիտենբերգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և HU Berlin
Ծնողներհայր՝ Friedrich von Schmoller?
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ և Պրուսիայի պատմագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
 Gustav Schmoller Վիքիպահեստում

Եղել է առաջատար Sozialpolitiker (սոցիալական ուղղվածություն ունեցող քաղաքականություն վարելու գաղափարի ջատագով), Verein für Socialpolitik-ի՝ գերմանական տնտեսագիտական ընկերակցության հիմնադիր և երկարամյա ղեկավար (այդ ընկերակցությունը մինչև օրս գործում է)[4]։

Շմոլլերն իր գլխավոր նպատակն է համարել պրուսական միապետությունն ու բյուրոկրատիան հաշտեցնել լիբերալ (ազատական) պետության գաղափարի հետ և այն համալրել պառլամենտարիզմի լավագույն տարրերով՝ հասարակական բարեփոխումներ իրականացնելու նպատակով[5][6]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1838 թվականի հունիսի 24-ին, Հայլբրոնում, պետական ծառայողի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857-1861 թվականներին Թյուբինգենի համալսարանում ուսումնասիրել է Kameralwissenschaft (de), որը տնտեսագիտության, իրավագիտության, պատմության և քաղաքացիական կառավարման հիմունքների համակցություն էր։ 1861 թվականին աշխատանքի է նշանակվել Վյուրթեմբերգի վիճակագրական դեպարտամենտում[7]։ Հետագայում որպես պրոֆեսոր պաշտոնավարել է Հալլեի (1864–1872), Ստրասբուրգի (1872–1882), Բեռլինի Հումբոլդի անվան (1882–1913) համալսարաններում[8]։ 1899 թվականից մինչև իր մահը Պրուսիայի լորդերի պալատում ներկայացրել է Բեռլինի համալսարանը։

Եղել է՝

  • Պրուսական պետական խորհրդի անդամ (սկսած 1884 թվականից).
  • «Սոցիալական քաղաքականության խորհրդի» հիմնադիրներից մեկը (1890 թվական).
  • 1881 թվականից «Jahrbuch für Gesetzgebung, Verwaltung und Volkswirtschaft im deutschen Reiche» ամսագրի խմբագիր.
  • Սոցիալական քաղաքականության խորհրդի ղեկավար (1890-1917).
  • Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1890), հետագայում՝ արտասահմանյան պատվավոր անդամ(1901)[9]։

Շմոլլերը պնդում էր, որ յուրաքանչյուր տնտեսագիտական տեսություն պետք է հիմնվի ճշգրիտ պատմական հետազոտությունների, տեխնիկայի զարգացման, սոցիալական հաստատությունների բնույթի և այլ պայմանների վրա։

Որպես պետական սոցիալիզմի հիմնադիր՝ նա կողմ էր պետության միջամտությանը տնտեսության մեջ՝ ժողովրդական տնտեսության (գերմ.՝ Volkswirtschaft) զարգացման նպատակով։

Զգալի էր Գուստավ Շմոլլերի ազդեցությունը 1875-ից 1910 թվականներին Գերմանիայում տարված տնտեսական քաղաքականության, հասարակական ու ֆիսկալ բարեփոխումների և ակադեմիական դիսցիպլինների վրա[10]։ Նա եղել է Գերմանիայի ռազմածովային հզորության ամրապնդման և գերմանական կայսրության անդրծովյան նվաճումների ընդարձակման մոլեգին կողմնակից։

Մեծարանք խմբագրել

  • Pour le Mérite շքանշան, 1899[11]
  • Կիսանդրին տեղադրվել է Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում
  • Գուստավ ֆոն Շմոլլերի պատվին մեկական փողոց ու դպրոց են անվանակոչվել նրա ծննդավայրում՝ Հայլբրոնում, իսկ Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինում նրա անունով կոչվել են մեկական փողոց ու հրապարակ[12]։

Աշխատություններ խմբագրել

  • «Zur Geschichte der deutschen Kleingewerbe im 19 Jahrhundert», Հալե, 1870;
  • «Über einige Grundfragen des Rechts und der Volkswirtshaft», 2 Aufl., Իենա, 1875;
  • «Zur Literaturgeschichte der Staats- und Sozialwissenschaften», Լայպցիգ, 1888;
  • «Die soziale Frage», Մյունխեն, 1918;
  • «Ժողովրդական տնտեսություն, գիտություն ժողովրդական տնտեսության մասին և նրա մեթոդները», Մոսկվա, 1902;
  • «Դասակարգերի պայքարը և դասակարգային ղեկավարումը», Մոսկվա, 1906.

Գրականություն խմբագրել

  • Մաքս Վեբեր, «Der Sinn der „Wertfreiheit“ der soziologischen und ökonomischen Wissenschaften», «Logos», 1918, Bd 7;
  • Schaäfer U. G., «Historische Nationalökonomie und Sozialstatistik als Gesellschaftswissenschaften», Քյոլն, 1971

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  4. Bonn, M.J. (1938). «Gustav Schmoller und die Volkswirtschaftslehre». The Economic Journal. 48 (192): 713–714. doi:10.2307/2225060. JSTOR 2225060.
  5. Grimmer-Solem, Erik (2003). The Rise of Historical Economics and Social Reform in Germany, 1864-1894. Clarendon Press. էջեր 197–198.
  6. Nau, Heino Heinrich (2000). «Gustav Schmoller's Historico-Ethical Political Economy : ethics, politics and economics in the younger German Historical School, 1860-1917». European Journal of the History of Economic Thought. 7 (4): 523. doi:10.1080/09672560050210098. S2CID 154920944.
  7. Chisholm, Hugh, ed. (1911). «Schmoller, Gustav» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  8. Encyclopedia of Law and Society: American and Global Perspectives, 3rd ed., "Schmoller, Gustav von."
  9. |52804|Густава Фридриха Шмоллера}}
  10. Powers, Charles H. (1995). «Review». American Journal of Economics and Sociology. 54 (3): 287–288. doi:10.1111/j.1536-7150.1995.tb03427.x. JSTOR 3487093.
  11. Pour le Merit. «Mitglieder des Ordens». Վերցված է 2017-12-05-ին.
  12. |art=a|bez=15|id=S343|zlb98=1772|kaupert=Schmollerplatz-12435-Berlin|name=Schmollerplatz}} |art=a|bez=15|id=S344|zlb98=1772|kaupert=Schmollerstrasse-12435-Berlin|name=Schmollerstraße}}

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գուստավ ֆոն Շմոլլեր
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ ֆոն Շմոլլեր» հոդվածին։