Կապիկի ծաղիկ (հիվանդություն)

Կապիկի ծաղիկ (անգլ.՝ Monkeypox), հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են կենդանիները և մարդիկ։ Բնորոշվում է տենդով, ընդհանուր ինտոկսիկացիայով և էկզանտեմայի (ցան) առաջացմամբ[3]։ Հարուցիչը պոքսվիրուսի[4] ընտանիքից է, որը գենետիկորեն մոտ է մարդու բնական ծաղիկ վիրուսին[5][6]։

Կապիկի ծաղիկ
Monkeypox.jpg
Տեսակclass of disease? և symptom or sign (class)?
Պատճառmonkeypox virus?
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում, կոնտակտային փոխանցում, օդակաթիլային փոխանցում, fomite transmission? և ենթդ․ սեռական հարաբերություն[1]
Հիվանդության ախտանշաններԿոշտուկ, տենդ[2], գլխացավ[2], միալգիա, կոկորդի ցավ, ավշային հանգույցների բորբոքում և քոր
Բուժաքննությունphysical examination?, Լուսային մանրադիտակ, Էլեկտրոնային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9059.01
ՀՄԴ-10B04
Commons-logo.svg Monkeypox Վիքիպահեստում

ՊատճառԽմբագրել

Հարուցիչը պոքսվիրուսների ընտանիքին պատկանող վիրուս է։ Այն առաջին անգամ անջատվել է 1958 թվականին հիվանդ կապիկներից[7]։ Կառուցվածքով և հատկություններով այն նման է մարդու ծաղիկի վիրուսին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կապիկի ծաղիկի վիրուսը հակագենային առումով ավելի նման է բնական ծաղիկ վիրուսին, քան պատվաստանյութի և կովի ծաղիկ վիրուսներին։ Այն լավ է աճում և բազմանում հավի սաղմնաթաղանթում[3][8]։

Վարակի փոխանցումը հիմնականում տեղի է ունենում երկարատև անձնական շփման դեպքում, ինչը վարակման ամենամեծ վտանգի տակ է դնում հիվանդության սուր դեպք ունեցող անձի ընտանիքի անդամներին։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ նաև պատվաստման կամ պլասենցայի միջոցով (բնածին կապիկի ջրծաղիկ)[9]։

Ենթադրվում է, որ վիրուսն օրգանիզմ է մտնում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ աչքերի, քթի կամ բերանի լորձաթաղանթի միջոցով[10]։ Կա տեսակետ, որ փոխանցումը տեղի է ունենում սեռական հարաբերության ժամանակ[11]։ Կենդանուց մարդուն փոխանցումը կարող է տեղի ունենալ խայթոցի կամ քերծվածքի, կենդանու մարմնի հեղուկների կամ վնասված մաշկի նյութի հետ անմիջական շփման կամ վնասվածքի նյութի հետ անուղղակի շփման միջոցով, օրինակ՝ աղտոտված անկողնային պարագաների միջոցով[12]։ Փոխանցման բարձր ռիսկը կապված է բերանի լորձաթաղանթ վիրուսի ներթափանցման հետ կապված գործոնների հետ[13]։

ՀամաճարակներԽմբագրել

 
Կապիկի ծաղիկ վիրուսի միկրոպատկեր

Վարակի աղբյուրը կապիկներն են, սակայն եղել են դեպքեր, երբ վարակը փոխանցվել է մարդկանցից[14]։ Դեպքերը հիմնականում նկատվում են Եվրոպայում, բայց հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում[15]։ Հիմնականում այս հիվանդությունը ախտորոշվում է 16 տարեկանից ցածր հիվանդների մոտ[8]։

Կապիկի ծաղիկը որպես մարդու հիվանդություն առաջին անգամ բացահայտվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (նախկինում՝ Զաիր), Հասարակածային նահանգի Բասանկուսու քաղաքում[16]։ ԱՀԿ-ի հսկողությունը 1981-1986 թվականներին ԿԺԴՀ/Զաիրում գրանցել է 338 հաստատված դեպք և 33 մահ (դեպքերի մահացության մակարդակը 9,8%)[17]։ Երկրորդ բռնկումը հայտնաբերվել է ԿԺԴՀ/Զաիրում 1996-1997 թվականներին։ 1991-1999 թվականներին ԿԺԴՀ/Զաիրում գրանցվել է 511 դեպք[17]։ Կոնգոյի ավազանի հիվանդության կլադը (հին հունարեն՝ κλάδος - ճյուղ, շառավիղ) մնում է էնդեմիկ ԿԺԴՀ-ում և ունի մահացության բարձր մակարդակ[17]։

Եվս մեկ՝ MPXV գենետիկ կլադ է հայտնաբերվել Արևմտյան Աֆրիկայում։ Մահացությունը 1%-ից պակաս է։ Մինչև 2022 թվականին Եվրոպայում կապիկի ծաղիկի բռնկումը, մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպք չէր գրանցվել[17][18]։ Արևմտյան Աֆրիկայի կլադի առաջին բռնկումը Աֆրիկայի սահմաններից դուրս եղել է ԱՄՆ Միջին Արևմուտքում՝ տնային տափաստանային շների տերերի շրջանում 2003 թվականին։ Հաղորդվում է, որ վարակվել է 71 մարդ, նրանցից ոչ ոք չի մահացել[19]։

Կապիկի ծաղիկը ավանդաբար սահմանափակվել էր խոնավ արևադարձային անտառների էկոլոգիայով[17]։ Այս օրինաչափությունը խախտվել է 2005 թվականին, երբ Սուդանում (այժմ Հարավային Սուդան) գրանցվել է առանց մահվան 49 դեպք[20]։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսը ծագել է ոչ թե Սուդանում, այլ, ամենայն հավանականությամբ, ներմուծվել է ԿԺԴՀ-ից[21]։

Կապիկի ծաղիկի շատ ավելի շատ դեպքեր են գրանցվել Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում և մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում՝ տարեկան 2000 հայտնի դեպք 2011-2014 թվականներին։ Հավաքագրված տվյալները հաճախ թերի են և չհաստատված, ինչը դժվարացնում է ժամանակի ընթացքում կապիկի ծաղիկի դեպքերի իրատեսական գնահատականը։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 2018 թվականի դրությամբ գրանցվել է կապիկի ծաղիկի գրանցված դեպքերի աճ և աշխարհագրական բաշխվածության ընդլայնում[17]։

ԱՄՆ (2003)Խմբագրել

 
Գամբիական համստեր առնետ

2003 թվականի մայիսին մի փոքրիկ երեխա է հիվանդացել ջերմության և ցանի ախտանիշներով այն բանից հետո, երբ նրան կծել էր սկյուռանմանների ընտանիքին պատկանող տափաստանային շուն (Prairie dog) կոչվող (հին հունարեն՝ κῠνο- +μῦς «շնամուկ») կրծողը, որը գնվել էր Վիսկոնսին նահանգի Միլուոքիի մոտակայքում գտնվող տեղական փողոցային շուկայից[22]։ Մինչև 2003 թվականի հունիսի 20-ը գրանցվել է կապիկի ծաղիկի 71 դեպք։ Բոլոր դեպքերը վերաբերում էին գամբիական համստեր առնետներին (Cricetomys gambianus), որոնք ներմուծվել էին Աքրայից (Գանա) 2003 թվականի ապրիլին Տեխասում էկզոտիկ կենդանիների դիստրիբյուտորի կողմից։ Մահվան դեպքեր չեն եղել[23]։ Էլեկտրոնային մանրադիտակային և սերոլոգիական հետազոտությունները հաստատել են, որ հիվանդությունը մարդկանց մոտ կապիկի ծաղիկ է[24]։

Կապիկի ծաղիկով հիվանդ մարդիկ սովորաբար ունեցել են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, դող և առատ քրտնարտադրություն։ Վարակված մարդկանց մոտավորապես մեկ երրորդն ունեցել է չոր հազ։ Այս նախնական փուլին հաջորդել է 1-10 օր հետո պապուլային ցանի զարգացումը, որը սովորաբար անցել է վեզիկուլյացիայի, պզուկուլյացիայի (թարախոտ ջրակալում), պորտանման խորության ձևավորման և կեղևավորման փուլերով։

Որոշ մարդկանց մոտ վաղ ախտահարումների դեպքում խոցեր են առաջացել։ Ցանի և վնասվածքների տարածումը տեղի են ունեցել գլխի, մարմնի և վերջույթների վրա․ շատ մարդիկ ունեցել են նախնական և ուղեկցող ախտահարումներ ափերի, ներբանների և վերջույթների վրա։ Որոշ մարդկանց մոտ ցանն ընդհանուր-դիսեմինացված բնույթ է կրել։ Ցանն առաջանալուց հետո մարդկանց մոտ սովորաբար ցանը զարգանում է տարբեր փուլերում։ Բոլոր վարակվածները հայտնել են տափաստանային շուն կրծողների հետ անմիջական կամ սերտ շփման մասին․ հետագայում պարզվել է, որ կենդանիները վարակված են եղել կապիկի ծաղիկի վիրուսով[25]։

Նիգերիա (2017-2019)Խմբագրել

Կապիկի ծաղիկը տարածվել է Նիգերիայի հարավ-արևելքում և հարավում։ Որոշ նահանգներ և Նիգերիայի դաշնային կառավարությունը ուղիներ են փնտրում ծաղիկի տարածումը զսպելու, ինչպես նաև հիվանդության բուժման միջոց գտնելու համար[26]։ Հիվանդությունը տարածվել է Ակվա Իբոմ, Աբիյա, Բայէլսա, Բենուե, Կրոս Ռիվեռ, Դելտա, Էդո, Էկիտու, Իմո, Լագոս, Նասարավաս, Օյո, Պլատո, Ռիվերս, Նիգերիայի Դաշնային մայրաքաղաքային տարածքում[27][28]։ Համաճարակը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին և մի քանի նահանգներում շարունակվել ըստ 2019 թվականի մայիսի տեղեկությունների[29]։

Մեծ Բրիտանիա (2018)Խմբագրել

2018 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Ենթադրվում է, որ տղամարդը, որը Նիգերիայի քաղաքացի է, վարակվել է կապիկի ծաղիկով Նիգերիայում՝ նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը[30]։ Ըստ Անգլիայի հանրային առողջություն գործակալության տվյալների՝ տղամարդը գտնվել է Կոռնուոլի ռազմածովային բազայում, այնուհետև տեղափոխվել է Royal Free Hospital-ի մասնագիտացված վարակիչ հիվանդությունների բաժանմունք։ Այդ տղամարդու հետ շփվողներ են եղել, երբ նա արդեն վարակված էր կապիկների ջրծաղիկով[31]։ Երկրորդ դեպքը հաստատվել է Բլեքփուլ քաղաքում[32][33], և մեկ այլ դեպք եղել է բուժաշխատող, ով գործը վարել է Բլեքփուլից[34]։ Չորրորդ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող մարդու մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նրանք Մեծ Բրիտանիա էին եկել Նիգերիայից[35]։

Սինգապուր (2019)Խմբագրել

2019 թվականի մայիսի 8-ին Նիգերիայից 38-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Սինգապուրի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեկուսարանում այն բանից հետո, երբ հաստատվել է, որ երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել[36]։ Արդյունքում 22 մարդ հայտնվել է կարանտինում։ Դեպքը, հնարավոր է, կապված է Նիգերիայում բռնկման հետ[29]։

Մեծ Բրիտանիա (2021)Խմբագրել

 
կապիկի ծաղիկ, ցան CDC3

2021 թվականի մայիսի 24-ին Մեծ Ուելսի Հանրային առողջապահության վարչության Բրիտանիայում հայտնաբերել է կապիկի ծաղիկի երեք դեպք մեկ տնային տնտեսությունում։ Դեպքերի մասին հայտնել է նաև առողջապահության նախարար Մեթյու Հենկոկը՝ դիմելով պատգամավորներին։ Զրոյական հիվանդը հայտնաբերվել է մայիսի 24-ին Նիգերիայից դուրս գալուց հետո։ Երկրորդ դեպքը գրանցվել է հունիսի 2-ին, երրորդը՝ հունիսի 24-ին[37][38]։

2021 թվականի հուլիսի 16-ին Նիգերիա կատարած ուղևորությունից վերադարձող ամերիկացու մոտ ԱՄՆ-ում ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա անմիջապես հոսպիտալացվել է[39]։

Բռնկում (2022)Խմբագրել

2022 թվականի մայիսին աշխարհի շատ երկրներում հայտնաբերվել են կապիկների վարակի նոր դեպքեր։ Ըստ 2022 թվականի մայիսի19-ի տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ 135 դեպք 19 երկրներում[40]։

Կլինիկական պատկերԽմբագրել

 
Կապիկի ծաղիկով ախտահարման զարգացման փուլերը

Ինկուբացիոն շրջանը տևում է 7-ից 19 օր։ Հիվանդությունը սկսվում է սուր, հանկարծակի, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, միանգամայն հնարավոր են նաև գլխացավեր և մկանային ցավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում[41]։ Հիվանդության հետագա դինամիկան նման է բնական ծաղիկի ախտանիշներին, հաճախ թեթև և չափավոր ձևերի։ Կապիկի ծաղիկի և մարդու բնական ծաղիկի, ինչպես նաև այլ նման ախտանշաններ ունեցող վարակիչ հիվանդություններից (քոս, սիֆիլիս, ջրծաղիկ, կարմրուկ, բակտերիալ մաշկի վարակներ և այլն) հիմնական տարբերությունը ավշային հանգույցների բորբոքման (լիմֆադենիտի) առկայությունն է (հիվանդների գրեթե 90%-ի մոտ)[42]։

ՓուլերԽմբագրել

Հիվանդության 3-4-րդ օրը ցան է առաջանում սկզբում դեմքի, ապա թևերի վրա, ապա ծածկում է մարմինը։ Այն սկսվում է մոտ 6-10 մմ տրամագծով բծի տեսքից, այնուհետև այս վայրում ձևավորվում է պապուլա, որը հետագայում վերածվում է վեզիկուլայի (թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկ), այնուհետև ձևավորվում է կեղև, որից հետո սպի է մնում։ Հիվանդի վիճակն այս պահին կտրուկ վատանում է, առաջանում է տախիկարդիա, հաճախանում է շնչառությունը, իջնում է արյան ճնշումը, ապա հիվանդի վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Նկատվում են նաև հիվանդության մեղմ ձևեր, որոնց դեպքում ընդհանուր վիճակը մնում է նորմալ։ Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-3 շաբաթ է[3][8]։

ԱխտորոշումԽմբագրել

Մաշկի վնասվածքներից նմուշների պոլիմերազային շղթայական ռեակցիայով (PCR) լաբորատոր թեստավորմամբ կարել է վիրուսը տարբերակել, սակայն պետք է նկատի ունենալ, որ վիրուսը շատ երկար չի մնում արյան մեջ։ Թեստի արդյունքները մեկնաբանելու համար անհրաժեշտ է տեղեկատվություն ջերմության առաջացման ամսաթվի, ցանի առաջացման ամսաթվի, նմուշի հավաքման ամսաթվի, ցանի ներկա փուլի և հիվանդի տարիքի մասին[42]։

Հիմնականում այս հիվանդությունը ախտորոշվում է 16 տարեկանից ցածր հիվանդների մոտ[8]։

ԲուժումԽմբագրել

Կապիկի ծաղիկ հիվանդության բուժումը նույն սկզբունքներով է ընթանում, ինչպես մարդու բանական ծաղիկ հիվանդությունը[8]։

Եվրամիությունում տեկովիրիմատն (բնական ծաղիկը բուժելու դեղը) է հաստատված մի շարք պոքսվիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ կապիկի ծաղիկի բուժման համար[43]։

ԿանխարգելումԽմբագրել

Ենթադրվում է, որ բնական ծաղիկի դեմ պատվաստումը կարող է մարդուն պաշտպանել կապիկի ծաղիկով վարակվելուց, քանի որ դրանք սերտորեն կապված վիրուսներ են, և պատվաստանյութը կենդանիներին պաշտպանում է կապիկի ծաղիկ փորձարարական մահացու վարակից[44]։ Սա համոզիչ չէ մարդկանց համար, քանի որ ծաղիկի դեմ սովորական պատվաստումը դադարեցվել է ծաղիկի վերացումից հետո[45]։

Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը նվազեցնում է կապիկի ծաղիկի վտանգը Աֆրիկայում նախկինում պատվաստված անձանց շրջանում։ Ծաղկի վիրուսների նկատմամբ իմունիտետի նվազումը վարակված պոպուլյացիաներում կապիկի ծաղիկի տարածվածության գործոն է։ Դա պայմանավորված է ինչպես խաչաձև պաշտպանիչ իմունիտետի թուլացմամբ (այն մարդկանց շրջանում[46], ովքեր պատվաստված էին մինչև 1980 թվականը, երբ դադարեցվել է ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումը), այնպես էլ չպատվաստված անձանց համամասնության աստիճանական աճով։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս այն անհատներին, ովքեր մտահոգ են ծաղիկի բռնկումներով և խնամում են վարակված մարդկանց կամ կենդանիներին, բնական ծաղիկ հիվանդության պատվաստանյութ ստանալ՝ կապիկի ծաղիկից պաշտպանվելու համար։ Այն անձինք, ովքեր սերտ կամ սեռական կապի մեջ են կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց կամ կենդանիների հետ, նույնպես պետք է պատվաստվեն[47]։

CDC-ն խորհուրդ չի տալիս նախապես պատվաստվել անասնաբույժների, անասնաբուժական անձնակազմի կամ կենդանիներին հսկող անձնակազմի հետ շփվելու համար, եթե այդպիսի անձինք ներգրավված չեն դաշտային հետազոտություններում[47]։

ԿանխատեսումԽմբագրել

Սովորաբար հիվանդությունն ընթանում է բարորակ, մահացու ելք նկատվում է հիվանդների 10%-ի մոտ, հիմնականում՝ չպատվաստվածների[48]։ Հնարավոր բարդություններից են էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, թոքաբորբ և սեպսիս։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.gov.uk/government/news/monkeypox-cases-confirmed-in-england-latest-updates
  2. 2,0 2,1 Z J., M S., KM P. Human monkeypox: clinical features of 282 patients // J. Infect. Dis.OUP, 1987. — Vol. 156, Iss. 2. — P. 293—298. — ISSN 0022-1899; 1537-6613doi:10.1093/INFDIS/156.2.293PMID:3036967
  3. 3,0 3,1 3,2 «Оспа обезьян на infectology.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-23-ին։ Վերցված է 2010-07-25 
  4. Bernard Moss։ «Poxvirus DNA Replication»։ doi:10.1101/cshperspect.a010199 
  5. «ОСПЫ НАТУРАЛЬНОЙ ВИРУС • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Վերցված է 2022-05-30 
  6. «Monkeypox cases investigated in Europe, US, Canada and Australia»։ BBC։ 2022 մայիսի 20 
  7. «Monkeypox»։ CDC (անգլերեն)։ 2015-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-15-ին։ Վերցված է 2017-10-15 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Возианова Ж. И. Инфекционные и паразитарные болезни. — Киев: Здоров'я, 2002. — Т. 3. — С. 787—790. — 904 с. — ISBN 5-311-01296
  9. Оспа обезьян
  10. Petersen Eskild, Kantele Anu, Koopmans Marion, Asogun Danny, Yinka-Ogunleye Adesola, Ihekweazu Chikwe, Zumla Alimuddin (December 2019)։ «Human Monkeypox: Epidemiologic and Clinical Characteristics, Diagnosis, and Prevention»։ Infectious Disease Clinics of North America 33 (4): 1027–1043։ ISSN 1557-9824։ PMID 30981594 ։ doi:10.1016/j.idc.2019.03.001 
  11. «Monkeypox multi-country outbreak - RAPID RISK ASSESSMENT»։ European Centre for Disease Prevention and Control 
  12. «Transmission»։ CDC (en-us)։ 11 May 2015։ Վերցված է 20 May 2022 
  13. «Emerging diseases-the monkeypox epidemic in the Democratic Republic of the Congo»։ Clinical Microbiology and Infection 22 (8): 658–659։ August 2016։ PMID 27404372։ doi:10.1016/j.cmi.2016.07.004 
  14. «Оспа обезьян передается от человека к человеку»։ Արխիվացված օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-07-25 
  15. «Новая биологическая угроза США – оспа обезьян»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-04-ին։ Վերցված է 2010-07-25 
  16. «A human infection caused by monkeypox virus in Basankusu Territory, Democratic Republic of the Congo»։ Bulletin of the World Health Organization 46 (5): 593–597։ 1972։ PMC 2480792։ PMID 4340218 
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «Emergence of Monkeypox as the Most Important Orthopoxvirus Infection in Humans»։ Frontiers in Public Health 6: 241։ September 2018։ PMC 6131633 ։ PMID 30234087 ։ doi:10.3389/fpubh.2018.00241 
  18. «Monkeypox: Four more cases detected in England»։ BBC News։ 2022-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին։ Վերցված է 2022-05-17 
  19. «What You Should Know About Monkeypox»։ Fact Sheet։ Centers for Disease Control and Prevention։ 2003-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-25-ին։ Վերցված է 2008-03-21 
  20. «Discovery of monkeypox in Sudan»։ The New England Journal of Medicine 355 (9): 962–963։ August 2006։ PMID 16943415։ doi:10.1056/NEJMc060792 
  21. «Phylogenetic and ecologic perspectives of a monkeypox outbreak, southern Sudan, 2005»։ Emerging Infectious Diseases 19 (2): 237–245։ February 2013։ PMC 3559062։ PMID 23347770։ doi:10.3201/eid1902.121220 
  22. Anderson M. G., Frenkel L. D., Homann S., and Guffey J. (2003), "A case of severe monkeypox virus disease in an American child: emerging infections and changing professional values"; The Pediatric Infectious Disease Journal;22(12): 1093–1096; discussion 1096–1098.
  23. «Medscape Monkeypox Review»։ Bcbsma.medscape.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2013-03-22 
  24. «Monkeypox in the United States | Monkeypox | Poxvirus | CDC»։ www.cdc.gov (անգլերեն)։ 2021-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-27-ին։ Վերցված է 2022-04-27 
  25. CDC, Morbidity and Mortality Weekly Report. Atlanta, Georgia. (MMWR) July 11, 2003. (52) 27; 642–646.
  26. «Monkeypox in Nigeria – Watch – Level 1, Practice Usual Precautions – Travel Health Notices | Travelers' Health | CDC»։ wwwnc.cdc.gov։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-27-ին։ Վերցված է 2022-04-27 
  27. «Monkeypox – Nigeria»։ WHO։ 2017-12-21։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-24-ին։ Վերցված է 2020-07-26 
  28. «Monkeypox – Nigeria»։ WHO։ 2018-10-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-08-ին։ Վերցված է 2020-07-26 
  29. 29,0 29,1 «Monkeypox – Singapore»։ WHO։ 2019-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-05-17 
  30. «First ever case of monkeypox recorded in the UK»։ The Guardian (անգլերեն)։ 2018-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին։ Վերցված է 2018-09-08 
  31. «Monkeypox case in England»։ gov.uk (անգլերեն)։ 2018-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին։ Վերցված է 2018-09-08 
  32. «Blackpool monkeypox case confirmed as second in UK»։ BBC News։ 2018-09-11։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-11-ին։ Վերցված է 2018-09-11 
  33. «Two cases of monkeypox imported to the United Kingdom, September 2018»։ Euro Surveillance 23 (38)։ September 2018։ PMC 6157091 ։ PMID 30255836 ։ doi:10.2807/1560-7917.es.2018.23.38.1800509 
  34. Gayle Damien (2018-09-26)։ «Medic becomes third person infected with monkeypox in England»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2018-09-26 
  35. «Monkeypox case confirmed in England»։ GOV.UK (անգլերեն)։ Public Health England։ 2019-12-04։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-12-ին։ Վերցված է 2019-12-12 
  36. «News Scan for May 09, 2019, Singapore sees first monkeypox case – in Nigerian national»։ CIDRAP (անգլերեն)։ Center for Infectious Disease Research and Policy, University of Minnesota։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է 2019-05-10 
  37. «Communicable disease threats report, Week 26, 27 June – 3 July 2021»։ European Centre for Disease Prevention and Control։ 2021-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-02-ին։ Վերցված է 2021-07-02 
  38. «Monkeypox 'outbreak' in north Wales as two treated for rare viral infection»։ itv.com։ ITV։ 2021-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-10-ին։ Վերցված է 2021-06-10 
  39. Levenson Michael (2021-07-16)։ «Monkeypox Case Is Discovered in Texas»։ The New York Times (անգլերեն)։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-16-ին։ Վերցված է 2021-07-16 
  40. «От черной до обезьяньей. Чем опасна вышедшая за пределы Африки оспа»։ RTVI (ռուսերեն)։ 2022-05-19։ Վերցված է 2022-05-20 
  41. «About Monkeypox»։ CDC (անգլերեն)։ 2015-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-15-ին։ Վերցված է 2017-10-15 
  42. 42,0 42,1 «Monkeypox»։ World Health Organization։ 9 December 2019։ Արխիվացված է օրիգինալից 18 October 2020-ին։ Վերցված է 5 October 2020 
  43. «Tecovirimat SIGA»։ European Medicines Agency։ 2022-01-28։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-16-ին։ Վերցված է 2022-05-19 
  44. «Clonal vaccinia virus grown in cell culture fully protects monkeys from lethal monkeypox challenge»։ Vaccine 26 (4): 581–588։ January 2008։ PMID 18077063։ doi:10.1016/j.vaccine.2007.10.063 
  45. «Monkeypox»։ www.who.int (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-21-ին։ Վերցված է 2022-04-27 
  46. «Emerging diseases-the monkeypox epidemic in the Democratic Republic of the Congo»։ Clinical Microbiology and Infection 22 (8): 658–659։ August 2016։ PMID 27404372։ doi:10.1016/j.cmi.2016.07.004 
  47. 47,0 47,1 «About Monkeypox | Monkeypox | Poxvirus | CDC»։ www.cdc.gov (անգլերեն)։ 2021-11-22։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-10-ին։ Վերցված է 2022-04-27 
  48. Е.П. Шувалова Инфекционные болезни. — С. 415—417. — 696 с.

Արտաքին հղումներԽմբագրել