Քոս

մարդու հիվանդություն

Քոս (լատ.` scabies), մաշկի մակաբուծական հիվանդություն։ Հարուցիչը քոսի տիզն է։ Հիվանդության գաղտնի շրջանը 7-10 օրից մինչև մեկ ամիս և ավելի է։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից կամ նրա սպիտակեղենից օգտվելիս։

Քոս
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառS. scabiei?
Հիվանդության ախտանշաններՊապուլա, քոր և տենդ
Վնասում էմարդ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B86
 Scabies Վիքիպահեստում
Քոսով վարակված փողոցային շուն (Բալի, Ինդոնեզիա)

Նկարագիր

խմբագրել

Քոսի գլխավոր կլինիկական ախտանշանը ուժեղ քորն է, որը հատկապես սրանում է երեկոյան և գիշերը։ Բնորոշ է նաև զույգ-զույգ դասավորված կետային հանգուցիկաբշտիկային ցանավորումը, 1-2 մմ երկարությամբ շագանակագույն գծիկների ու քորելուց առաջացած ճանկռվածքների առկայությունը։

Քոսը հաճախ բարդանում է մաշկի թարախային բորբոքումներով և մանրէային էկզեմայով, որից հիվանդության ճիշտ ախտորոշումը դժվարանում է։ Անկանոն բուժման դեպքում կարող են դիտվել քոսի սքողված ձևեր, որոնք բնորոշվում են ցաների բացակայությամբ՝ քորի պահպանումով։

Քոսը հաճախ շփոթում են քորպտիկ հիվանդության հետ։ Թուլակազմ և մտավորապես ոչ լիարժեք անձանց քոսը ընթանում է յուրահատուկ ախտանշաններով՝ ախտահարման օջախներում մաշկի չորությամբ ու հաստ կեղևների առկայությամբ, որից շարժումները դառնում են ցավոտ ու սահմանափակ (այսպես կոչված՝ նորվեգական քոս)։

Քոսով հիվանդանում են նաև կենդանիները։

Բուժումը

խմբագրել

Բուժումն իրականացվում է հիմնականում Դեմյանովիչի և մի շարք այլ եղանակներով՝ օգտագործում են ծծումբ, բենզիլբենզոատ, «K» օճառ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։