Սաղմնաթաղանթներ (հին հունարեն՝ ἔμβρυον - «թաղանթում»), որոշ անողնաշարավոր կենդանիների, շնաձկների, բարձրակարգ ողնաշարավորների և մարդու սաղմը շրջապատող թաղանթներ։ Ապահովում են սաղմի կենսագործունեությունը և այն պաշտպանում արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից։

Սաղմնաթաղանթներ
Эмбрион человека 2-е сутки развития.jpg
Տեսակdevelopmental stage of animal?, developmental stage of plant? և class of anatomical entity?
Ենթադասօրգանիզմ և particular anatomical entity?
Լատիներեն անվանումEmbryo
MeSHA16.254
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան, National Encyclopedia of Uzbekistan?, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և The Nuttall Encyclopædia?
Commons-logo.svg Embryos Վիքիպահեստում

ՏեսակներԽմբագրել

Տարբերում են՝

Կենդանիների սաղմնաթաղանթներԽմբագրել

 
տարբեր կենդանի օրգանիզմների սաղմի զարգացումը տարբեր շաբաթականներում. ձուկ, սողուն, մուկ, թռչուն
 
Սաղմի շարժումները 9 շաբաթականում

Ձվածին կենդանիների ձվաթաղանթները պահպանվում են սաղմնային զարգացման ամբողջ ընթացքում, իսկ կաթնասուններինը՝ լինում են միայն սկզբնական փուլերում։ Բուն սաղմնաթաղանթներին է պատկանում տրոֆոբլոստը, որը ձևավորվում է մարդու և կաթնասունների սաղմնային զարգացման ամենավաղ փուլերում։ Դրա միջոցով կապ է ստեղծվում արգանդի լորձաթաղանթի և սաղմի միջև։ Հետագայում տրոֆոբլաստը ծածկվում է թավիկներով և գոյացնում թավկևնի կամ խորիոն, որը սաղմի արտաքին թաղանթն է և մասնակցում է ընկերքի, առաջացմանը։

Ներքին աղմնաթաղանթի ամնիոնն է, որը ձևավորվում է առաջնային սաղմնային թերթիկներից, պատում է սաղմը ամբողջովին ու լցվում հեղուկով։ Այդպիսով բարենպաստ, ապահով միջավայր է ստեղծվում սաղմի համար։

Բարձրակարգ ողնաշարավորները և մարդը ունեն ևս մեկ սաղմնաթաղանթ՝ ալանտոիսը, որն առաջանում է սաղմի աղիքային խողովակի ետին բաժնից և զարգանալով արտաքինից՝ ծածկում է ամնիոնն ու դեղնուցապարկը։

Ալանտոիսն առավել զարգացած է սողունների և թռչունների օրգանիզմում և արյունատար անոթների խիտ ցանց ունենալու շնորհիվ նշված կենդանիների մոտ կատարում է շնչառական ֆունկցիա։ Մարդու և կաթնասունների ալանտոիսը մեծ չէ։ Զարգացման ավելի ուշ փուլերում ալանտոիսի ներսաղմնային մասերից գոյանում են միզապարկը (կաթնասուններ, մարդ) և ձևավորվում է կլոական (սողուններ, թռչուններ

Մարդու սաղմնաթաղանթներԽմբագրել

 
Մարդու սաղմը

Մարդու մոտ ներարգանդային զարգացումը տևում է մոտ 270 օր։ Ընդունված է այն բաժանել 2 շրջանի.

  • էմբրիոնային (սաղմնային)
  • պտղային (ֆետալ)[1]։

ՎիժումԽմբագրել

Հղիության առաջին եռամսյակում վիժման պատճառ կարող է հանդիսանալ քրոմոսոմային անոմալիան, երբ պտուղի մոտ քրոմոսոմային կազմը լիարժեք չէ։ Որպես այլ պատճառներ կարող են հանդիսանալ հետևյալները՝ հորմոնալ խնդիրները, ինֆեկցիոն իիվանդությունները, հղի կնոջ առողջական վիճակը, ծխելն ու թմրանյութերից կախվածությունը, վատ սնունդը, կոֆեինի չարաշահումը և այլն, ձվաբջջի ոչ ճիշտ ներդրումը արգանդում, մոր տարիքը (երբեմն վիժման պատճառ են համարում սեռական կյանքը, ծանր ֆիզիկական աշխատանքը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը)

ԱբորտԽմբագրել

Աբորտը հղիության ընդհատում՝ պտուղի հեռացում կնոջ արգանդից, առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։ Վիժումը լինում է ինքնաբեր և արհեստական։ Պատճառներն են՝ մոր ընդհանուր հիվանդությունը (գրիպ, տիֆ, սիֆիլիս, տուբերկուլոզ, արյան հիվանդություններ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, A, E վիտամինների պակաս), սննդային և դեղորայքային թունավորումը, ճառագայթային հիվանդությունը, սեռական օրգանների հիվանդությունը (արգանդին հավելումների բորբոքում, ուռուցք, թերզարգացում), ինչպես և ֆիզիկական տրավման (ծանրություն բարձրացնելը, որովայնի վնասվածքը) ու հոգեկան ապրումները (վախ, հուզմունք)։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Токин Б. П., «Общая эмбринология», Москва, «Высшая школа» 1987 год.
  • Герценштейн Г. М.,. Плод, зародыш человека // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Эмбрион // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1906—1913.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 151