Կոկորդի ցավ կամ ցավ կոկորդում (անգլ.՝ Sore throat), կոկորդի ցավ կամ գրգռվածություն։ Հաճախ հանդիպող ախտանիշ, արտահայտվում է սուր ֆարինգիտով՝ ըմպանի բորբոքում կամ նշագեղձերի բորբոքումով, չնայած դա կարող է լինել նաև տրավմաների, դիֆթերիայի և այլ հիվանդությունների պատճառով։

Կոկորդի ցավ
Տեսակախտանիշ կամ նշան

Սահմանում

խմբագրել

Կոկորդի ցավ նշանակում է ցավ կոկորդի ցանկացած մասում[1]։

Դիֆերենցիալ ախտորոշում

խմբագրել

Կոկորդի ցավը սովորաբար առաջանում է գրգռման կամ բորբոքման պատճառով[1]։ Ամենատարածված պատճառը (80% դեպքերում) սուր վիրուսային ֆարինգիտն է (կոկորդի վիրուսային վարակ)։ Այլ պատճառների շուրջ կան այլ ինֆեկցիաներ. օրինակ՝ Ստրեպտոկոկային ֆարինգիտ, տրավմաներ և ուռուցքներ[1]։ Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը կարող է առաջացնել ստամոքսահյութի հետադարձ հոսք կոկորդում, քան նաև այնտեղ ցավ առաջացնել[2]։ Երեխաների մոտ 37% կոկորդի ցավի պատճառը հանդիսանում է ստրեպտոկոկային ֆարինգիտը[3]։ 20-30% դեպքերում հնարավոր չէ պարզել, թե կոկորդի ցավի պատճառը ինչ վիրուս է հանդիսանում։ Նույնիսկ հնարավոր չէ պարզել վիրուսաբանական լաբորատորիայի օգնությամբ[4]։

Բուժում

խմբագրել

Կոկորդի բորբոքման ժամանակ շատ դեպքերում պահանջվում է նվազագույն բուժում կամ բուժում չի պահանջվում։ Այնուամենայնիվ, կոկորդի ցավը կարող է կապված լինել ավելի լուրջ պայմանների հետ, ինչպիսիք են էպիգլոտիդը (էպիգլոտիդի բորբոքում) և հետին պատի թարախակույտը[5]։ Կոկորդի ցավը թեթևացնելու համար օգտագործվում են ինչպես ցավազրկող դեղամիջոցները, այնպես էլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ ը և պարացետամոլը (ացետամինոֆեն)[6][7]։ Մայոյի Կլինիկայում խորհուրդ են տալիս ողողել կոկորդը տաք աղաջրով և թողնել ձայնալարերը հանգստանան։ Առանց ակտիվ բուժման ախտանշանները պահպանվում են երկու-յոթ օրվա ընթացքում[8]։ Հնարավոր է ինքնուրույն ազատվել կոկորդի ցավից տաք աղաջրով ողողելով, շատ հեղուկ խմելով, սառը կամ փափուկ սնունդ օգտագործելով, խուսափել ծխելուց, ներառյալ պասիվ ծխելը, ինչպես նաև սառույցի խորանարդների կլանում, մրգային սառույց փայտիկի վրա և այլն[9]։ Մի ուսումնասիրություն ենթադրում է նաև, որ մրսածության կամ գրիպի դեմ տաք ըմպելիքներ օգտագործելը կարող է կոկորդի ցավազրկումն արագ վերականգնել, որը կարող է տևել մինչև կես ժամ, բայց ուսումնասիրությունն ուներ շատ սահմանափակումներ։ Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում առատ խմիչք, որը կարող է լինել սառը կամ տաք, կախված հիվանդի նախասիրություններից և նրան բերված օգնությունից[10]։

Համաճարակաբանություն

խմբագրել

Ամերիկայի Միացյան Նահանգներում տարեկան շուրջ 2.4 միլիոն մարդ դիմում է բժշկական օգնություն կոկորդի հետ կապված բողոքներով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Marx, John Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition. — Philadelphia, PA: Mosby/Elsevier, 2010. — С. Chapter 30. — ISBN 978-0-323-05472-0
  2. «Sore Throat and Other Throat Problems-Topic Overview».
  3. Shaikh N., Leonard E., Martin J.M. Prevalence of streptococcal pharyngitis and streptococcal carriage in children: a meta-analysis(անգլ.) // Pediatrics[en] : journal. — American Academy of Pediatrics[en], 2010. — Т. 126. — № 3. — С. e557—64. — doi:10.1542/peds.2009-2648 — PMID 20696723.
  4. «Дифференциальная диагностика болей в горле». cyberleninka.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Berkowitz’s Pediatrics: A Primary Care Approach, 5th Edition Copyright © 2014 American Academy of Pediatrics p.473
  6. Thomas M., Del Mar C., Glasziou P. How effective are treatments other than antibiotics for acute sore throat?(անգլ.) // Br J Gen Pract[en] : journal. — 2000. — Т. 50. — № 459. — С. 817—820. — PMID 11127175.
  7. Hayward, G; Thompson, MJ; Perera, R; Glasziou, PP; Del Mar, CB; Heneghan, C.J. Corticosteroids as standalone or add-on treatment for sore throat(անգլ.) // Cochrane Database of Systematic Reviews : journal / Thompson, Matthew J.. — 2012. — Т. 10. — С. CD008268. — doi:10.1002/14651858.CD008268.pub2 — PMID 23076943.
  8. Thompson, M; Vodicka, TA; Blair, PS; Buckley, DI; Heneghan, C; Hay, AD; TARGET Programme, Team Duration of symptoms of respiratory tract infections in children: systematic review(անգլ.) // BMJ (Clinical research ed.) : journal. — 2013. — Т. 347. — С. f7027. — doi:10.1136/bmj.f7027 — PMID 24335668.
  9. «Sore throat». Health A to Z (անգլերեն). U. K. National Health Service. 2017 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Hot drinks ease cold and flu». Behind the Headlines (անգլերեն). U. K. National Health Service. 2018 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.