Շճաբանություն
Շճաբանություն, սերոլոգիա (լատին․՝ serum, շիճուկ և լոգիա՝ գիտություն), իմունոլոգիայի բաժին, որն ուսումնասիրում է արյան շիճուկի հակամարմինների և հակածինների փոխհարաբերությունը։
Ռեակցիաների տեսակները
խմբագրելՇիճուկաբանական ռեակցիաները լինում են երկու տեսակի՝ ուղղակի (երկկոմպոնենտ) և անուղղակի (բազմակոմպոնենտ)։ Առաջինի ժամանակ տեղի է ունենում ագլյուտինացիա (սոսնձում)։ Երկրորդի ժամանակ տեղի է ունենում հեմագլյուտինացիա (սոսնձում տեղի չի ունենում)։ Բազմակոմպոնենտ ռեակցիաները չեզոքացման, արգելակման ռեակցիաներ են։
Շճաբանական մի քանի «պարզ» ռեակցիաներից գոյանում են առավել բարդերը՝ բակտերիա-լուծում, կոմպլեմենտի կապման ռեակցիա և այլն։
Այլ մեթոդներ
խմբագրելԲաժանվում է ինչպես իմունային ֆլյուրոեսցենտային մեթոդները, հիմնվելով հակամարմինների՝ ֆլյուրոխրոմների գույների վրա։ Կան հատուկ սերոլոգիական թեստեր, որոնք բացահայտում են միկրոօրգանիզմների իմունոկայունությունը։ Շճաբանական ռեակցիայի հատուկ ձև է միկրոօրգանիզմների շարժուն ձևերի անշարժացումը (օրինակ, սիֆիլիսի դեպքում)։ Որոշ շիճուկաբանական տեստեր անցկացվում են ոչ թե փորձանոթներում, այլ անմիջապես կենդանիների օրգանիզմներում։
Կիրառութուն
խմբագրելՇճաբանական ռեակցիաները կիրառվում են գիտական և ախտորոշիչ նպատակներով՝ վարակիչ և ոչ վարակիչ իմունոլոգիայում (արյան փոխներարկման, արյան խմբերի, սպիտակուցների տեսակային և անհատական առանձնահատկությունների որոշման համար)։ Շճաբանական հետազոտությունները կատարվում են նաև համաճարակագիտության և էպիզոոտոլոգիայի բնագավառներում՝ վարակի աղբյուրը, փոխանցման ուղիները, մարդկանց և կենդանիների իմունիտետը, վակցինացման արդյունավետությունը և այլն պարզելու նպատակով։
Շիճուկաբանության նպատակները
խմբագրելՇճաբանության խնդիրներն են՝ ախտորոշիչ և բուժիչ շիճուկների ստացման մեթոդների մշակումը, դրանց ակտիվության գնահատումը և ազդեցության մեխանիզմների բացահայտումը։
Գրականություն
խմբագրել- Резникова Л. С., Эпштейн-Литвак Р. В., Леви М. И. Серологические методы исследования при диагностике инфекционных болезней. — М., 1962. (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Бактериологические и серологические методы исследования при инфекционных болезнях(չաշխատող հղում) (ռուս.)
- Serology (անգլ.) — Հոդվածը MedlinePlus– ից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 525)։ |