Ցան կամ էկզանտեմա, (անգլ.՝ Exanthem) մարդու մաշկի և լորձաթաղանթների վրա տարբեր մեծության ու բնույթի բծերի ի հայտ գալը։ Առաջանում է արտաքին (մեխանիկական, քիմիական և այլն) և ներքին (նյարդային և արյունաստեղծ համակարգերի հիվանդություններ, նյութափոխանակության և առանձին օրգանների ֆունկցիաների խանգարումներ, վարակիչ հիվանդություններ և այլն) գործոնների ազդեցությունից։ Ցանը կարող է լինել առաջնային, առաջանում է չփոփոխված մաշկի վրա (բիծ, բշտիկ, թարախաբշտիկ, թմբիկ), և երկրորդային՝ առաջանում է առաջնային ցանային տարրերի հետագա զարգացման հետևանքով (պիգմենտավորում, թեփոտում, կեղևիկներ, խոցեր, պառկելահարուկ, սպի, ճաքեր և այլն)։

Ցան
Severerash.jpg
Տեսակdisease (class)?
Հիվանդության ախտանշաններՊապուլա
Բժշկական մասնագիտությունընտանեկան բժշկություն
ՀՄԴ-10A38, B05, B06, B07, B08 և B09
Commons-logo.svg Exanthem Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png