Մաշկային հիվանդություններ

մաշկային հիվանդությւոն

Մաշկային հիվանդություններն ախտահարում են մարմնի արտաքին մակերեսներները[1]։ Ծածկույթային համակարգի գլխավոր ֆունկցիան պաշտպանությունն է արտաքին միջավայրից[1]։

Մաշկային հիվանդություններ
Skin condition
Մաշկի 3D պատկերում
Տեսակհիվանդության կարգ և հիվանդություն
Պատճառբակտերիաներ, վիրուսներ,սնկային ախտահարումներ, պարարազիտներ, վնասվածքներ, նորագոյացություններ, ալերգիա, տոքսիններ, խանգարված արյան շրջանառություն, աուտոիմուն հիվանդություններ, ճառագայթում և այլն։
Վնասում էմաշկ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-10L98.9
 Diseases and disorders of the skin Վիքիպահեստում

Մաշկային հիվանդությունները հայտնի են նաև դերմատոզներ անվամբ։ Թեև մաշկային հիվանդություններով անձանց միայն մի փոքր մասն է դիմում բժշկի, այնուամենայնիվ նկարագրված են հազարավոր մաշկային հիվանդություններ[1]։

Կլինիկական առումով, մաշկի որևէ հիվանդության ախտորոշումը սկսվում է առկա մաշկային ախտահարումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրմամբ, ներառյալ տեղակայումը ՝ ձեռքեր, գլուխ, ոտքեր, ախտանշանները՝ քոր, ցավ, տևողությունը՝ սուր կամ քրոնիկ, դասավորվածությունը՝ միայնակ, ընդհանրացված, օղակաձև, գծային, մորֆոլոգիան՝ մակուլա, պապուլա, վեզիկուլա, և գույնը՝ կարմիր, դեղին և այլն[2]։ Որոշ ախտորոշումներ կարող են պահանջել նաև մաշկի բիոպսիա, որը տալիս է հիստոլոգիական տեղեկատվություն[3][3]։

Մաշկի շերտեր

խմբագրել

Մաշկի ընդհանուր զանգվածը միջինում կազմում է 4 կգ, իսկ ընդհանուր մակերեսը՝ 2 մ²։ Մաշկը կազմված է 3 շերտերից՝ վերնամաշկ, բուն մաշկ և ենթամաշկային բջջանք[1]։ Ըստ մազածածկույթի բաշխվածության տարբերում ենք 2 տիպի մակերեսներ՝ ոչ մազածածկ (ափեր, ներբաններ) և մազածածկ մակերեսներ[4]։ Մազերն իրենց հերթին ունեն մազի ֆոլիկուլ, ճարպագեղձ և նրանց կազմի մեջ ընդգրկված մազը բարձրացնող մկան[5]։ Վերնամաշկը, մազերը և գեղձերը ունեն էկտոդերմալ ծագում, իսկ բուն մաշկը և ենթամաշկային բջջանքը՝ մեզոդերմալ ծագում[6][7][7]։

Վերնամաշկ

Վերնամաշկը մաշկի ամենամակերեսային շերտն է, կազմված է բազմաշերտ, տափակ, եղջերացող էպիթելից։ Վերնամաշկը կազմված է 5 շերտերից՝ հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջերային[8]։ Այս շերտի սնուցումը իրականացվում է բուն մաշկից՝ դիֆուզիայի միջոցով, քանի որ վերնամաշկը ուղղակի կերպով անոթավորում չունի[9]։ Էպիդերմիսը կազմած է 4 տիպի բջիջներից ՝ կերատինոցիտներ, մելանոցիտներ, Լանգերհանսյան և Մերկելի բջիջներ։ Այստեղ բջիջների 95%-ը կազմում են կերատինոցիտները[4]։ Եղջերացող տափակ էպիթելը պահպանվում է հիմային շերտից նոր բջիջների բաժանման հաշվին, արդյունքում տարբերակված բջիջները դանդաղ տեղափոխվում են դեպի եղջերային շերտ, որտեղ շարունակվում է մեռուկացած բջիջների անջատումը վերնամաշկից։ Նորմալ մաշկի դեպքում կորստի քանակը հավասար է վերականգնման քանակին։ Մոտավորապես երկու շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի տարբերակված բջիջները գաղթեն բազալ բջջային շերտից դեպի հատիկավոր շերտի վերին մասը, և ևս երկու շաբաթ եղջերային շերտին հասնելու համար[10]։

Բուն մաշկ

Բուն մաշկը գտնվում է վերնամաշկի և ենթամաշկային բջջանքի միջև։ Դերմայում տարբերվում են է 2 շերտեր՝ պտկիկային և ցանցային[11]։ Նրա կառուցվածքի մեջ ընդգրկվում է կոլլագենը, առաձգական մանրաթելեր և հիմնական նյութը,որը կոչվում է նաև լրացուցիչ ֆիբրիլյար մատրիքս[11]։ Դերմայի այս կառույցում ընդգրկվում է նաև ֆոլիկուլագեղձային կոմպոնենտը, մազը բարձրացնող մկանը և էկրինային ու ապոկրինային գեղձերը։ Բուն մաշկում առկա են 2 անոթային ցանցեր, որոնք զուգահեռ են անցնում մաշկի մակերեսին՝ մակերեսային և խորանիստ անոթներ, որոնք էլ հաղորդակցվում են ուղղահայաց անցնող անոթների հետ[8][12]։ Դերմայի արյունատար անոթների գործառույթները 4-ն են՝ սնուցում, ջերմաստիճանի կարգավորում, բորբոքային պրոցեսի վերահսկում և վերքերի ապաքինում[13][14]։

Ենթամաշկային բջջանք

Ենթամաշկային բջջանքը հանդիսանում է ճարպային շերտ բուն մաշկի և մակերեսային փակեղի միջև[15]։ Այս հյուսվածքը բաժանվում է 2 շերտերի՝ ճարպային շերտ (panniculus adiposum) և մկանային շերտ (panniculus carnosus)[4]: Ենթամաշկայյին բջջանքի գլխավոր տարրը ադիպոցիտն է կամ ճարպային բջիջը։ ֆունկցիոնալ առումով բջջանքը մեկուսացնում է մարմինը արտաքին միջավայրի ազդակներից՝ ունենալով պաշտպանական նշանակություն և հանդիսանում է նաև էներգիայի աղբյուր[8]։

Մաշկի հիվանդություններ

խմբագրել

մաշկային հիվանդությունների մեջ ընդգրկվում են մաշկային վարակները և մաշկի նորագոյացությունները (ներառյալ մաշկի քաղցկեղը)[16]։

Ախտորոշում

խմբագրել

Մաշկի, նրա հավելումների և լորձաթաղանթների ֆիզիկալ հետազոտությունը կազմում է մաշկային հիվանդությունների ախտորոշման հիմնաքարը[17]։ Հաճախ համապատասխան հետազոտությունները օգնում են բժշկին ձեռք բերել ճշգրիտ բժշկական պատմություն և համապատասխան լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, որոնցով և հաստատվում է վերջնական ախտորոշումը։ Ախտորոշման համար մեծ նշանակություն ունի մաշկի ֆիզիկալ զննումը, որի ժամանակ ուշադրություն է դարձվում ախտաբանական օջախի մորֆոլոգիային, կառուցվածքին և բաշխվածությանը[18]։

Առաջնային ախտահարումը, որը նկարագրում է ախտաբանական օջախը կոչվում է առաջնային ձևաբանական տարրերը։ Սակայն ժամանակի ընթացքում առաջնային տարրերը կարող են շարունակվել զարգանալ / հետզարգանալ, վնասվել՝ ձևավորելով երկրորդային ձևաբանական տարրերը[1]։

Բիծ
հանգույցիկ
հանգույց
Բշտիկ և բուշտ
ճաք, էրոզիա, խոց
դեռահասության շրջանի ակնե

Ախտորոշման հիմունքներ

խմբագրել

Առաջնային ձևաբանական տարրեր

խմբագրել
  • Բիծ (macula) - մաշկի գույնի փոփոխությունն է սահմանափակ մակերեսի վրա, առանց նրա ռելիեֆի և կոնսիստենսիայի փոփոխության։ Բիծը չի շոշափվում և այն կարող է ունենալ հստակ և ոչ հստակ սահմաններ։ Սովորաբար նրանց առավելագույն տրամագիծը կազմում է 5-10մմ[2]։ Կան նաև մեծ չափերով բծեր՝ 5-10մմ-ից ավել (patch), որոնց մակերեսը բացի գունային փոփոխությունից կարող է նաև կնճռոտվել և փոխել իր կոնսիստենցիան[18]։
  • Հանգույցիկ (papula) - Մաշկից քիչ բարձրացող, խոռոչազուրկ տարր է։ Չափերը տատանվում է 5-10մմ-ից փոքր սահմանում։ Հանգույցիկների միավորումից ձևավորվում է թիթեղանման գոյացություն (plaque), որի տրամագիծը գերազանցում է խորությանը։
  • Հանգույց (Nodule) - մորֆոլոգիական նկարագրությամբ նմանվում է հանգույցիկին, բայց ունի ավելի խոշոր չափեր և ընդգրկում է մաշկի ավելի խորանիստ շերտերը՝բուն մաշկ և ենթամաշկային բջջանք։
  • Թմբիկ (tuberculum) - մաշկի մակարդակից վեր բարձրացող, խոռոչազուրկ, շոշափվող էլեմենտ է, որը չափերով ավելի մեծ է քան հանգույցը։ Թմբիկն ունի նաև խոցոտման հակում և խոցի լավացումից հետո մնում է սպի։
  • Բշտիկ (vesicle) - խոռոչավոր, մաշկի մակարդակից քիչ բարձր, շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ տարր է[19]։
  • Բուշտ (bulla) - չափերով ավելի մեծ է քան բշտիկը, խոռոչավոր է և լցված է էքսուդատով[1]։
  • Թարախաբշտիկ (pustule) - մաշկից բարձրացած, թարախային էքսուդատով լցված խոռոչավոր տարր է։
  • Եղնջայտուց (urtica) - մաշկի մակարդակից բարձր, խոռոչազուրկ տարր է, որը առաջանում է մաշկի այտուցման արդյունքում և ինքնուրույն անհետանում է մի քանի ժամվա ընթացքում։

Երկրորդային ձևաբանական տարրեր

խմբագրել
  • Ճաք (fissure) - մաշկի և լորձաթաղանթների գծային ամբողջականության խախտումն է, որն առաջանում է հյուսվածքների էլաստիկության նվազման և լարվածության մեծացման արդյունքում[17]։ Ճաքերը սովորաբար գծային են, բայց բավականին խորն են։
  • Էրոզիա (erosion) - խոնավ, կլոր կամ օվալաձև, մաշկի մակարդակից ցածր տեղակայված տարր է[20]։ Այն առաջանում է Վերնամաշկի կորստի հետևանքով[8]։
  • Խոց (ulcer) - մաշկի մակարդակից ցածր տեղակայված, խոնավ տարր է, որն առաջանում է ոչ միայն վերնամաշկի այլ նաև բուն մաշկի մասնակի կամ ամբողջական կորստի հետևանքով[20][21]։
  • Թեփուկ (scale/squama) - տափակ, ափսեանման կամ ալրանման թիթեղներ են, կազմված եղջերային բջիջներից[17][18]։
  • Կեղև (crust) - վերքային մակերեսի էքսուդատի չորացման արդյունք է[2]։
  • Որքինացում (lichenification) - մաշկի հաստացումը և գծապատկերների ցայտունությունը կոչվում է որքինացում[1]։
  • Էքսկորիացիա (excoriation) - վերնամաշկի մակերեսային, գծային վնասումն է քորի հետևանքով, սակայն երբեմն վնասվում է նաև բուն մաշկի պտկիկային շերտը։
  • Ատրոֆիա (atrophy) - մաշկի կորուստն է, որը կարող է ի հայտ գալ մաշկի բոլոր շերտերի մասնակի կամ ամբողջական կորստով։ Վերնամաշկի ատրոֆիայի դեպքում մաշկը դառնում է ավելի բարակ, կիսաթափանցիկ և կնճռոտված[18]։ Բուն մաշկի և ենթամաշկային բջջանքի ատրոֆիան էլ արտահայտվում է մաշկի բարակացմամբ առաջնային տարրի տեղում, որը մաշկի մակարդակից ցածր է լինում[17]։
  • Մացերացիա (maceration) - անընդհատ խոնավ լինելու պատճառով մաշկի փափկացումն է։
  • Սպի (cicatrix) - առաջանում է վնասված մակերեսում շարակցական հյուսվածքի աճի հետևանքով։
  • Վեգետացիա (vegetatio) - պտկիկային շերտի գերաճումն է, որը կարող է առաջանալ տարբեր պաթոլոգիական պրոցեսների ժամանակ։

Ձևաբանություն

խմբագրել

Այն արտահայտում է ախտաբանական օջախի ձևը և թույլ է տալիս պատկերավոր կերպով նկարագրել օջախի տեսքը՝

  • օղակաձև
  • աղեղնաձև
  • մատնանման (digitate)
  • սկավառակաձև (discoid)
  • պարուրաձև (gyrate)
  • հերպեսանման
  • գծային
  • սնկանման (կլորավուն արտացցում/mamillated)
  • ցանցանման
  • ալիքաձև (serpiginous)
  • աստղաձև
  • գորտնուկանման (verruciform)

Բաշխվածություն

խմբագրել

Այն արտահայտում է ձևաբանական տարրերի տեղաբաշխումը տվյալ մակերեսին։ Կարող են ընգրկել միայն մեկ կամ մի քանի տեղամասեր։ Որոշ ախտահաբանական օջախներ արտահայտվում են անմիջականորեն վնասող գործոնի ազդեցության տեղում։ Օրինակ՝ կոնտակտային դերմատիտը, որի դեպքում ալերգենը մաշկի հետ անմիջականորեն շփման մակերեսին առաջացնում է ալերգիկ բնույթի իմուն պատասխան։ Ջրծաղիկի վիրուսը (Varicella zoster virus) ախտահարում է մաշկի գրեթե ամբողջ մակերեսը, բայց նրա երկարատև պերսիստենցիայից հետո դրսևորված հերպես զոստերը հակված է մեկ կամ երկու դերմատոմ ընդգրկելուն։ Ըստ բաշխվածության կան հետևյալ տարբերակումները՝

  • տարածուն
  • սիմետրիկ բաշխված
  • պալմոպլանտար
  • շուրջբերանային
  • շուրջեղունգային / ենթաեղունգային
  • ծալիչների / տարածիչների շրջան
  • զոստերանման կամ դերմատոմալ
  • կարմրուկանման

Հյուսվածքի ախտաբանություն

խմբագրել
  • Հիպերկերատոզ
  • Պարակերատոզ
  • Հիպերգրանուլյացիոն
  • Ականթոզ
  • Պապիլոմատոզ
  • Սպոնգիոզ
  • Վակուոլիզացում
  • Էրոզիա
  • Խոցոտում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Miller JH, Marks JG (2006). Lookingbill and Marks' Principles of Dermatology. Saunders. ISBN 1-4160-3185-5.
  2. 2,0 2,1 2,2 Wolff K, Johnson RA, Suurmond R (2005). Fitzpatrick's Color Atlas and Synopsis of Clinical Dermatology (5th ed.). McGraw-Hill Medical Pub. Division. ISBN 0-07-144019-4.
  3. 3,0 3,1 Werner B (October 2009). «[Skin biopsy with histopathologic analysis: why? what for? how? part II]». Anais Brasileiros de Dermatologia (պորտուգալերեն). 84 (5): 507–513. doi:10.1590/S0365-05962009000500010. PMID 20098854.
  4. 4,0 4,1 4,2 Burns T, Rook A (2006). Rook's Textbook of Dermatology CD-ROM. Wiley-Blackwell. ISBN 1-4051-3130-6.
  5. Paus R, Cotsarelis G (August 1999). «The biology of hair follicles». The New England Journal of Medicine. 341 (7): 491–497. doi:10.1056/NEJM199908123410706. PMID 10441606.
  6. Goldsmith LA (1983). Biochemistry and physiology of the skin. Oxford University Press. ISBN 0-19-261253-0.
  7. 7,0 7,1 Fuchs E (February 2007). «Scratching the surface of skin development». Nature. 445 (7130): 834–842. Bibcode:2007Natur.445..834F. doi:10.1038/nature05659. PMC 2405926. PMID 17314969.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Wolff KD, Goldsmith LA (2008). Fitzpatrick's Dermatology in General Medicine. Vol. 2. McGraw-Hill Medical. ISBN 978-0-07-146690-5.
  9. Amirlak B, Shahabi L. Talavera F, Stadelmann WK, Caputy GG (eds.). «Skin Anatomy». Medscape. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  10. Bolognia JL, Jorizzo JL, Rapini RP (2007). Dermatology. St. Louis: Mosby. ISBN 978-1-4160-2999-1.
  11. 11,0 11,1 Rapini RP (2005). Practical dermatopathology. Elsevier Mosby. ISBN 0-323-01198-5.
  12. Grant-Kels JM (2007). Color Atlas of Dermatopathology (Dermatology: Clinical & Basic Science). Informa Healthcare. էջ 163. ISBN 978-0-8493-3794-9.
  13. Ryan T (1991). «Cutaneous Circulation». In Goldsmith LA (ed.). Physiology, biochemistry, and molecular biology of the skin (2nd ed.). New York: Oxford University Press. էջ 1019. ISBN 0-19-505612-4.
  14. Swerlick RA, Lawley TJ (January 1993). «Role of microvascular endothelial cells in inflammation». The Journal of Investigative Dermatology. 100 (1): 111S–115S. doi:10.1038/jid.1993.33. PMID 8423379.
  15. Lynch PJ (1994). Dermatology. Williams & Wilkins. ISBN 0-683-05252-7.
  16. Rose LC (September 1998). «Recognizing neoplastic skin lesions: a photo guide». American Family Physician. 58 (4): 873–84, 887–8. PMID 9767724. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Callen J (2000). Color atlas of dermatology. Philadelphia: W.B. Saunders. ISBN 0-7216-8256-1.
  18. 18,0 18,1 18,2 18,3 James WD, Berger TD, Elston DM, Odom RB (2006). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 0-7216-2921-0.
  19. Elsevier (2020 թ․ դեկտեմբերի 23). Dorland's Illustrated Medical Dictionary (33rd ed.). Elsevier. ISBN 978-0-323-66148-5.
  20. 20,0 20,1 Cotran RS, Kumar V, Fausto N, Robbins SL, Abbas AK (2005). Robbins and Cotran pathologic basis of disease. St. Louis, Mo: Elsevier Saunders. ISBN 0-7216-0187-1.
  21. Copstead LE, Diestelmeier RE, Diestelmeier MR (2016 թ․ սեպտեմբերի 3). «Alterations in the Integumentary System». Basicmedical Key (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.