Կազիմեժ Այդուկևիչ
Կազիմեժ Այդուկևիչ (լեհերեն՝ Kazimierz Ajdukiewicz, դեկտեմբերի 12, 1890[1][2][3][…], Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 12, 1963[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), 20-րդ դարի լեհ փիլիսոփա, տրամաբան, լեզվաբան-սեմանտիկ, տրամաբանության Լվով-վարշավյան դպրոցի ականավոր ներկայացուցիչ, տրամաբանա-վերլուծական ավանդույթների անվանի հետևորդ ու զարգացնող՝ փորձարարական ակնհայտ հակվածությամբ[7]: Ունեցել է փիլիսոփայական հետաքրքրությունների լայն շրջանակ, և նրա՝ որպես մտածողի ազդեցությունը եղել է զգալի: Իմացության տեսության ու տրամաբանության նրա կոնցեպցիան այսպես կոչված՝ արմատական կոնվենցիոնալիզմի բաղադրիչ մասն է կամում: Այդուկևիչը բազմաթիվ նոր գաղափարներ է առաջ քաշել նաև սեմանտիկայի (լեզվաբանական իմաստաբանության) բնագավառում: Դրանցից մեկն էլ կատեգորիալ քերականությունն է՝ մի հիրավի չափազանց ճկուն գործիքակազմ՝ բնական լեզուների շարահյուսությունը, անուղղակիորեն՝ նաև սեմանտիկան վերլուծության ենթարկելու համար: Դա մեծ ու տևական ազդեցություն է գործել ֆորմալ լեզվաբանության զարգացման վրա, մասնավորապես՝ կարևորագույն աղբյուր է հանդիսացել Ռիչարդ Մոնտեգյուի աշխատանքների համար[8]
Կազիմեժ Այդուկևիչ լեհ.՝ Kazimierz Ajdukiewicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1890[1][2][3][…] Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | ապրիլի 12, 1963[1][2][3][…] (72 տարեկան) Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա, մանկավարժ, թարգմանիչ, համալսարանի պրոֆեսոր և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Վարշավայի համալսարան[5], Վարշավայի համալսարան[5], Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան և Լվովի համալսարան |
Գործունեության ոլորտ | Տրամաբանություն[5], Գոյաբանություն[5] և վերլուծական փիլիսոփայություն[5] |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Անդամակցություն | Լեհական գիտությունների ակադեմիա[6] |
Ալմա մատեր | Faculty of Philosophy in the Lviv University?, Գյոթինգենի համալսարան և Լվովի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[1] և ֆրանսերեն |
Գիտական ղեկավար | Kazimierz Twardowski? |
Պարգևներ | Decade of Independence Regained? |
Kazimierz Ajdukiewicz Վիքիպահեստում |
- Այդուկևիչը նշանակալի հետազոտություններ է կատարել նաև մոդելային տեսության և գիտության փիլիսոփայության ասպարեզներում:
ԿենսագրությունԽմբագրել
Կազիմեժ Այդուկևիչը ծնվել է 1890 թվականին, Տերնոպոլ քաղաքում, որն այն ժամանակ, Լեհաստանի հերթական բաժանման հետևանքով, հայտնվել էր Ավստրո-Հունգարիայի կազմում (ներկայումս Տերնոպոլը գտնվում է Ուկրաինայի Հանրապետության կազմում): Հայրը բարձրաստիճան քաղծառայող էր: Կազիմեժը տարրական դպրոցն ավարտել է Կրակովում, գիմնազիան՝ Լվովում: 1908 թվականին ընդունվել է Լվովի համալսարան, որտեղ փիլիսոփայություն ուսումնասիրել է Կազիմեժ Տվարդովսկու, տրամաբանություն՝ Յան Լուկասևիչի, մաթեմատիկա՝ Վացլավ Սերպինսկու ղեկավարությամբ: 1912 թվականին պաշտպանել է Կանտի փիլիսոփայության մի քանի առանձնահատկությունների և դրանց կիրառության վերաբերյալ իր պատրաստած ատենախոսությունը (ղեկավարը Կազիմեժ Տվարդովսկին էր) և ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: Շարունակել է ուսումնառությունը Գյոտինգենի համալսարանում, որտեղ ունկնդրել է ֆենոմենոլոգիայի հիմնադիր Էդմունդ Գուսեռլի, նեոկանտականության կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդ Նելսոնի, ականավոր մաթեմատիկոս Դավիդ Հիլբերտի դասախոսությունները:
Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Այդուկևիչը զորակոչվել է ավստրոհունգարական բանակ, մարտերի մասնակցել իտալական ռազմաճակատում: 1918 թվականին՝ լեհական անկախ պետության կազմավորումից հետո, զինվորական ծառայությունը շարունակել է լեհական բանակում: Զորացրվել է 1920 թվականի վերջերին, հրետանու կապիտանի կոչումով: Այդ նույն տարում ամուսնացել է Կազիմեժ Տվարդովսկու դստեր՝ Մարիայի հետ (ունեցել են մեկական որդի ու դուստր):
1922—1925 թվականներին Այդուկևիչը դոցենտ էր Լվովի, 1925—1939 թվականներին՝ պրոֆեսոր՝ Վարշավայի և Լվովի համալսարաններում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա ղեկավարել է Պոզնանի համալսարանի մեթոդաբանության և գիտության տեսության ամբիոնը (հետագայում անվանափոխվել է, դարձել տրամաբանության ամբիոն), իսկ 1948—1952 թվականներին պաշտոնավարել է որպես այդ համալսարանի ռեկտոր: 1953 թվականին հիմնադրել է «Studia logica» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև իր մահը: 1955 թվականին տեղափոխվել է Վարշավա, աշխատել մայրաքաղաքի համալսարանում որպես տրամաբանության դասախոս, միաժամանակ գլխավորել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և հասարակագիտության ինստիտուտի տրամաբանության բաժանմունքը:
Վախճանվել է 1963 թվականի ապրիլի 12-ին:
Աշխատությունների ընտրանիԽմբագրել
- 1921 "Z metodologii nauk dedukcyjnych"
- 1923 "Główne kierunki filozofii"
- 1928 "Główne zasady metodologii nauk i logiki formalnej"
- 1931 "O znaczeniu wyrażeń"
- 1934 "Logiczne podstawy nauczania"
- 1938 "Propedeutyka filozofii"
- 1948 "Epistemologia i semantyka"
- 1949 "Zagadnienia i kierunki filozofii"
- 1952 "Zarys logiki"
- 1964 "Zagadnienia empiryzmu a koncepcja znaczenia"
- 1965 "Logika pragmatyczna"
- 1960–1965 "Język i poznanie. Wybór pism"
- 1966- Selected articles in "Logiczna Teoria Nauki" ( Logical Theory of Science) Ed. T.Pawłowski, Printed PWN, Warszawa.
- Kazimierz Ajdukiewicz: Pragmatic Logic, Dordrecht, Reidel, 1974
- Kazimierz Ajdukiewicz: Problems and Theories of Philosophy, Cambridge, Cambridge University Press, 1975
- Kazimierz Ajdukiewicz: The Scientific World-Perspective and Other essays 1931–1963, Dordrecht, Reidel, 1977
- (Գերմաներեն) « Die syntaktische Konnexität », Studia Logica[9] 1, Ksiegarnia Ziem Zachodnich, 1934, Կաղապար:Nb p.[10]
- (անգլերեն) Syntactic connexion, trad. H. Weber, dans Storrs Mccall, Polish Logic 1920-1939. Papers by Ajdukiewicz, Chwistek, Jaśkowski, Jordan, Leśniewski, Lukasiewicz, Słupecki, Sobociński, and Wajsberg, Oxford, Clarendon Press, 1967, p. 207-231.
Անգլերեն աշխատություններԽմբագրել
- Problems and theories of philosophy (1949), Londres, Cambridge Univ. Press, 1973.
- Pragmatic logic (1965), Dordrecht-Boston, Reidel, 1974.
- The scientific world-perspective and other essays (1931-1963), collection d'essais réunie par Jerzy Giedymin, Dordrecht, Reidel, 1978[11].
ՀամացանցումԽմբագրել
- On trouvera 23 publications[12] d'Ajdukiewicz sur le site HIstoria Nauka Technika.
ՊարգևներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118501283 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=AJDUKIEWICZ,%20Kazimierz%20
- ↑ Stuart Brown; Diane Collinson; Robert Wilkinson. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers. Taylor & Francis; 2003. ISBN 978-0-203-01447-9. p. 11.
- ↑ Thomas Mautner. Dicionário de filosofia, Edições 70, 2010
- ↑ Ajdukiewicz était le directeur de cette revue.
- ↑ Entrée de Google Livres.
- ↑ Liste des essais chez Springer Link.
- ↑ Mai 2019.
- ↑ |1954|112|1588}} „w 10 rocznicę Polski Ludowej za zasługi w pracy naukowej i dydaktycznej”.
- ↑ |1951|74|1007}} „za wybitną działalność naukową”.
Գրականություն Կազիմեժ Այդուկևիչի մասինԽմբագրել
- Anna Jedynak, Ajdukiewicz, seria Myśli i Ludzie, Wydawnictwo Wiedza Powszechna, Warszawa 2003.
- Ryszard Wójcicki - Ajdukiewicz. Teoria znaczenia, 1999, isbn = 83-7255-033-6, Warszawa, wydawca Prószyński i S-ka, oclc = 77334076
- Pascal Engel, « Anti-irrationalisme logique de Kazimierz Ajdukiewicz », dans Critique, Numéros|440-441, t. 40 (1984), p. 42-51.
- Frédéric Nef et Denis Vernant, Le formalisme en question : le tournant des années trente, Vrin, 1998, passim,
Արտաքին հղումներԽմբագրել
- Polish Philosophy Page: Kazimierz Ajdukiewicz
- Lwów–Warsaw school of logic, at the Stanford Encyclopedia of Philosophy. Sections on Categorial Grammar and Radical Conventionalism.