Վարշավայի համալսարան
Վարշավայի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Warszawski, լատին․՝ Universitas Varsoviensis), Լեհաստանի առավել հեղինակավոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1816 թվականին, Ռուսական կայսրության Լեհական թագավորությունում։ Ըստ 2004 թվականի աշնան տվյալների՝ համալսարանում սովորում է 60 հազարից ավելի ուսանող։
Վարշավայի համալսարան լեհ.՝ Uniwersytet Warszawski | |
---|---|
Հապավում | ՀՎ |
Տեսակ | Համալսարան |
Միջազգային անվանում | լատին․՝ Universitas Varsoviensis |
Հիմնադրված է | 1816 թվական, նոյեմբերի 19 (200 տարեկան) |
Տիպ | Հանրային |
Ռեկտոր | Մարցին Պալյիս (լեհ.՝ Marcin Pałys) |
Ուսանողներ | 44,700 (2014) |
Ընդհանուր անձնակազմ | 5,531 մարդ |
Սպեցիալիտետ | 3,800 (2014) |
Դոկտորանտուրա | 2 148 |
Դոկտորներ | 3,200 (2014) |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], 4EU+ Alliance?, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և European Open Science Cloud Association?[4] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Վարշավա, Լեհաստան |
Կայք | uw.edu.pl |
University of Warsaw Վիքիպահեստում |
Բրիտանական «Թայմս» ամսագիրը համալսարանը ներառել է աշխարհի 200 լավագույն համալսարանների կազմի մեջ։ Ըստ 1816 թվականի տվյալների՝ այն Լեհաստանի ամենամեծ համալսարանն է[5]։ Համալսարանն առաջարկում է մոտ 37 տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, 18 ֆակուլտետներ և ավելի քան 100 մասնագիտություններ՝ հումինատար և տեխնիկական բաժնում, ինչպես նաև՝ բնական գիտությունների[5] բաժիններում։ Համալսարանում ուսուցանվում են կենսաբանություն, քիմիա, լրագրություն և քաղաքագիտություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ռեգիոնալ աշխարհագրություն, երկրաբանություն, պատմություն, կիրառական լեզուներ և սլավոնական բանասիրություն, տնտեսագիտություն, բանասիրություն, մանկավարժություն, լեհերեն, իրավունք և կառավարում, հոգեբանություն, կիրառական սոցիալական գիտություններ, կառավարում և մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա[6]։
Վարշավայի համալսարանը Լեհաստանի լավագույն համալսարաններից մեկն է։ Այն «Perspektywy» ամսագրի կողմից գնահատվել է որպես լավագույն լեհական համալսարան՝ 2010, 2011 և 2014 թվականներին[7][8]։
Միջազգային վարկանիշներում, ինչպիսիք են՝ ARWU-ն և University Web-ը[9], գնահատել են որպես լեհական բարձրագույն մակարդակի համալսարան։ QS World University Rankings-ը Վարշավայի համալսարանը գնահատեց աշխարհի թոփ 400 համալսարանների մեջ՝ որպես բարձրագույն մակարդակի համալսարաններից մեկը[10]։
Պատմություն
խմբագրելՀամալսարանը հիմնադրվել է Ալեքսանդր I-ի օրոք և բացվել է 1817 թվականի սեպտեմբերի 20-ին։ Հիմնադրման պահին այն ուներ «Թագավորական» անվանումը և բաղկացած էր հինգ բաժիններից, այդ թվում՝ աստվածաբանության, օրենքի և վարչական գիտությունների։ 1830 թվականի մարտի 30-ի հրամանի համաձայն՝ ըստ խորհրդարանի խորհրդի՝ համալսարանը կոչվեց Ալեքսանդրի անունով, սակայն 1830 թվականին լեհական ապսատամբությունը հանգեցրեց նրա փակմանը։
1831 թվականին Պասկևիչի Լեհական թագավորության ընդհանուր կրթական նախագծով՝ որոշվեց վերակազմակերպել համալսարանը, ձևավորվեց երկու մեծ վարժարան՝ բժշկություն և օրենք, բայց Նիկոլայ I-ը առաջարկեց մարզերում ժամանակավորապես փակել վարժարանները։ Այնուհետև Լեհաստանի թագավորությունը մնաց առանց բարձրագույն կրթական հաստատությունների, այն ձգտում էր կրթական ծրագիրը տարածել բոլորի վրա՝ առանց հատուկ հաստատությունների։ 1833 թվականին Թագավորության բոլոր գլխավոր քաղաքներում հիմնադրվեցին ութամյա կրթական ծրագրերով գիմնազիաներ, իսկ Վարշավայում և նախկին նահանգ Ավգուստովսկում բացվեցին երկու այդպիսի գիմնազիաներ։ Առաջին 5 դասարանում ստանում են ընդհանուր կրթություն, իսկ վերջին երեքը բաժանվում են երկու ճյուղի՝ բանասիրական և ֆիզիկա-մաթեմատիկա։ Առաջինը երիտասարդներին նախապատրաստում էր քաղաքացիական ծառայության և համալսարաններ ընդունվելուն (ռուսական), երկրորդը՝ զինվորական, քաղաքացիական ծառայության և արդյունաբերության ոլորտում գործունեության։ 1840 թվականին գիմնազիաների հետ միաժամանակ անցկացվում էին իրավական դասընթացներ (Kursa prawne dodatkowe), որոնք նախապատրաստում էին որակյալ թեկնածուներ՝ ցածր դատական պաշտոնների համար։ Նույն թվականին Վարշավայում բացվեց հատուկ իրավաբանական դասընթացների կենտրոն (Kursa prawne w Warszawie)՝ ավելի ընդլայնված ծրագրով և, բացի այդ, պետերբուրգյան և մոսկովյան համալսարաններում բացվեցին երկու լեհական ամբիոններ՝ մեկը՝ քաղաքացիական իրավունքների և դատավարության գծով, մյուսը՝ քրեական և վարչական իրավունքների գծով։ Վարշավայի իրավաբանական դասընթացները, բացի իրավաբանական առարկաներից, որոնք դասավանդվում էին լեհերենով, նաև ուսուցանվում էին ռուսերեն։ Ռուսաստանի օրենսգիրք, Ռուսական կառավարության պատմություն և վիճակագրություն կամ ռուս գրականություն և հռոմեական իրավունքենրի պատմությունը կարող էին դասավանդվել ինչպես ռուսերեն, այնպես էլ լատիներեն։ 1846 թվականին դասընթացները դադարեցվեցին, ինչից հետո նկատվեց քաղաքի բուհերում լեհ ուսանողների ներհոսք։
Երբ Ալեքսանդր II կայսրը գահ բարձրացավ, նա որոշեց, որ պետք է շարունակի բարձրագույն կրթական ծրագիրը հենց Լեհաստանում, ինչի ջատագովն էր մարքիզ Վելեպոլսկին։ Նրա որոշմամբ՝ 1861 թվականի հոկտեմբեր 28-ին Վարշավայում սկսեցին անցկացվել նախապատրաստական դասընթացներ (Kursa przygotowawcze), որոնք նաև պետք է նախապարաստեին համալսարան ընդունվելուն։ Այդ դասընթացների ժամանակ ուսուցանում էին տրամաբանություն և հոգեբանություն, համաշխարհային պատմություն՝ աշխարհագրության հետ մեկտեղ, մաթեմատիկա, հին լեզուներ, ռուսական և լեհական գրականություն, նոր լեզուներ։ Մեկ տարի անց Վելեպոլսկուն հաջողվեց միավորել այդ բարձրագույն կրթական հաստատությունը՝ նախկինում բացված բժշկական ակադեմիայի հետ։ 1862 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Վարշավայի Գլխավոր դպրոցի հանդիսավոր բացումը, որը բաղկացած էր 4 մասնաճյուղից՝ պատմա-փիլիսոփայական, ֆիզիկա-մաթեմատիկա և իրավա-բժշկական։ Առաջինը իր հերթին բաժանվում էր 3 ճյուղի՝ դասական լեզուներ, սլավոնական բարբառներ և պատմական գիտություններ, երկրորդը՝ երկու ճյուղի՝ բնական և մաթեմատիկական գիտություններ։ Գլխավոր դպրոցը ավարտելով՝ ստանում էին մագիստրոսի աստիճան, որը համապատասխանում էր ռուսական համալսարանների թեկնածուի աստիճանին։
1866 թվականից ուսանողը, ընդունվելով Գլխավոր դպրոց, պետք է հանձներ ռուսերենի քննություն՝ հատուկ սենյակում, որտեղ ներկա էին գտնվում հանձնաժողովի անդամները։ Այդպիսի քննություն ուսանողը պետք է հանձներ նաև երկրորդից երրորդ կուրս անցնելիս և գիտությունները ավարտելուց հետո։
1867 թվականին նախկին կառավարության հանրային կրթական հանձնաժողովը լուծարվեց, հիմնադրվեց Վարշավայի կրթական օկրուգը, և Վարշավայի հիմնական դպրոցը անցավ կրթության նախարարության ենթակայության տակ։ Շուտով հիմնական դպրոցը, ըստ Տոստոյի, վերածվեց Վարշավայի Կայսերական համալսարանի, որը 1869 թվականի հոկտեմբերի 12-ին վերաբացվեց 4 ֆակուլտետներով։ 1869 թվականի հունիսի 8-ին հրապարակված համալսարանի կանոնակարգը, նման էր 1863 թվականի ռուսական համալսարանների կանոնակարգին, տարբերվում էր միայն նրանով, որ համալսարանը զրկվում էր ինքնորաշման իրավունքից։
Հիմնական դպրոցի նախկին դասախոսներին ներկայացվեց երեքամյա ժամկետ՝ բժշկի աստիճան ստանալու համար, որը պարտադիր էր համալսարանում պրոֆեսորի կոչում ստանալու համար, ընդ որում՝ նրանց տրվեց արտոնություն՝ բժշկական կամ համապատասխան գիտության թեզեր ներկայացնելուն՝ մագիստրոսի աստիճանը շրջանցելու համար։ Ռուսաց լեզուն ուսումնասիրելու համար նրանց տրվեց երկու տարի, որից հետո նրանք պետք է անցնեին պաշտոնական ռուսերենով լեկիցիաների ընթերցմանը։ Համալսարանի հենց բացմանը անձանց տրվեցին պրոֆեսորների, դոցենտների, պրոզեկտորների և դասախոսների պաշտոններում, կային 56 անձինք, որոնցից 31-ը ուսում էին ստացել ռուսական համալասարաններում, իսկ մնացած 25-ը՝ դասընթացները կարող էին շարունակել ռուսերենով։ Համալսարանի բացման ժամանակ ուսանողները 1036-ն էին։ Ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Լավրովսկին, ում 1872 թվականին փոխարինեց Բլագովեշինդկին։ Նրանց երկուսին հաջողվեց սլավոնական գիտական ուժերը կենտրոնացնել պատմա-փիլիսոփայական ֆակուլտետում։ Բացի Լավրովսկիից, իրավագիտության ֆակուլտետում սլավոնական իրավագիտության ամբիոնը ներկայացնում էին Կոլոսվը, Բուդիլովիչը, Պերվոլֆը և Զիգելը։
1866 թվականին ժամանակավորապես թույլատրվեց Վարշավայի Կայսերական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկայի և պատմա-փիլիսոփայական ֆակուլտետներում ուսանողների թվաքանակի մեջ ներառել ուղղափառ ճեմարանում և առաջին կատեգորիայի լրիվ սեմինարական կրթության ստացած ուսանողներին։ Համալսարան ընդունվելիս ուսանողը պետք է հանձներ ռուսաց լեզվի և պատմության քնություններ, բացի այդ, ովքեր ընդունվելու էին պատմա-փիլիսոփայական մասնաճյուղ, պետք է նաև հանձնեին հին լեզուների և համաշխարհային պատմության քննություններ, իսկ ֆիզիկա-մաթեմատիկա մասանաճյուղ ընդունվողները՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի։
1889 թվականի հունվարի 1-ին ուսանողները 1151-ն էին, այդ թվում նաև՝ 28 ուսանողներ հոգևոր ճեմարանում։ 1889 թվականի հունվարի 1-ին ուսուցիչները թիվը կազմում էր 79-ը, որոնցից 33-ը սովորական պրոֆեսորներ էին, իսկ մնացած 23-ը՝ արտահաստիքային, բացի այդ՝ բարձրակարգ աշխատակազմում կային 6 սովորական պրոֆեսորներ, 10 արտահաստիքային, 1 լաբորանտ, 3 ասիստենտ պրոզեկտոր և 1 դոցենտ։ Այդպիսով՝ բոլոր ֆակուլտետների դասավանդողների թիվը կազմում էր 94-ը։ Համալսարանի ֆոնդը, որը տրվում էր կառավարության կողմից, կազմում էր 270 679 ռուբլի 73 կոպեկ, այդ թվում չեն ներառվում տոկոսները, որոնք ծախսվել են կրթաթոշակների և դրամահավաքների համար (9 436 ռուբլի 82 կոպեկ), կրթաթոշակ տրվում էր միայն արժանի ուսանողներին (6 592 ռուբլի 37 կոպեկ), հավաքվում էր նաև գումար լեկցիաներին ներկա գտնվելու համար՝ տարեկան 100 ռուբլի։ Համալսարանին փոխանցվեց Վարշավայի նախկին հիմնական դպրոցի գրադարանը, համալսարանում գործում էր բուսաբանական այգի, աստղաբանական և օդերեևութաբանական աստղադիտարան (3 089 սարքավորումներ և առարկաներ), երկրաբանական (98 000 առարկաներ), հանքաբանական և հնէաբանական (21 000 առարկաներ), բուսաբանական (5 875 առարկաներ), հնագիտական (1 987 առարականեր), լաբորատոր և կլինիկական կաբինետներ։ Համալսարանում կային նաև երկու ուսումնական կառույցներ՝ մանկաբարձական համալսարան (1888 թվականին 38 աշակերտուհի) և բուժակային դպրոց (64 աշակերտ)։
1906 թվականին հասարակությունը խորհուրդ տվեց բացել նոր համալսարան Սարատովում, Վարշավայի համալսարանում բարձրացվեց ապագայում բացվող համալսարանում Վարշավայի համալսարանի ֆակուլտետների հնարավոր տեղափոխման հարցը։ Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո համալսարանը տեղափոխվեց Նովոչերասկ, որտեղ շարունակվեց ուսանողների ուսումը։ Դրա համար շատ ուսանողների տեղափոխեցին սանիտարական հաստատություններ[11]։
Ուսուցանումը և գործավարությունը Կայսերական համալսարանում անցկացվեց ռուսերենով՝ մինչև 1917 թվականը։
Ֆակուլտետներ
խմբագրել- Կիրառական լեզուներ և արևելա-սլավոնական բանասիրություն[12]
- Կիրառական սոցիալական գիտություններ և սոցիալական ռեսոցիալիզացիա
- Կենսաբանություն[13]
- Քիմիա[14]
- Տնտեսական գիտություններ[15]
- Կրթություն
- Աշխարհագրություն և տարածաշրջանի հետազոտություններ[16]
- Երկրաբանություն[17]
- Պատմություն[18]
- Լրագրություն և քաղաքագիտություն[19]
- Օրենք և վարչություն[20]
- Մենեջմենթ[21]
- Մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա[22]
- Ժամանակակից լեզուներ
- Արևելագիտություն[23]
- Փիլիսոփայություն և սոցիոլոգիա[24]
- Ֆիզիկա[25]
- Լեհական ուսումնասիրություններ
- Հոգեբանություն[26]
Ռեկտորներ
խմբագրելԱնուն | Աշխատանքային տարեթվեր |
---|---|
Վոյցեխ Շվեյկովսկի (լեհ.՝ Szweykowski Ks. Wojciech) | 1818-1831 |
Յուզեֆ Շկրոդսկի (լեհ.՝ Skrodzki Józef Karol) | 1831 |
Ֆյոդոր Ցիցուրին (Վարշավական բժշկա-վիրահատական ակադեմիայի նախագահ) | 1857-1861 |
Իոսիֆ Մյանովսկի (Վարշավայի հիմնական դպրոցի ռեկտոր) | 1862-1869 |
Պետր Լավրովսկի | 1869-1872 |
Նիկոլայ Բլագովեշենսկի | 1872-1883 |
Նիկոլայ Լավրովսկի | 1883-1890 |
Նիկոլայ Սոնին | 1885, 1890 |
Անտոն Բուդիլովիչ | 1890-1892 |
Իվան Շելկով | 1892-1894 |
Միխաիլ Շալֆեև | 1894-1895, 1898 |
Պավել Լովալևսկի | 1895-1897 |
Գրիգորի Զենգեր | 1897-1899 |
Գրիգորի Ուլյանով | 1899-1904 |
Պյոտր Զիլով | 1904 |
Եվֆիմի Կարսկի | 1905-1911 |
Վասիլի Կուդևեցկի | 1911-1912 |
Իվան Տրեպիցին | 1913-1914 |
Սերգեյ Վեխով | 1914-1915 |
Յոզեֆ Բրուձինսկի (լեհ.՝ Brudziński Józef) | 1915-1917 |
Անտոնի Կոստանենսկի (լեհ.՝ Antonitoni Kostanecki) | 1917-1919 |
Ստանիսլավ Յոզեֆ Տուգուտտ (Stanisław Józef Thugutt) | 1919-1920 |
Յան Կարոլ Կոխանովսկի (լեհ.՝ Jan Karol Kochanowski) | 1920-1921 |
Յան Մազուրկևիչ (լեհ.՝ Jan Mazurkiewicz) | 1921-1922 |
Յան Լուկասևիչ | 1922-1923, 1931-1932 |
Իգանսի Քեշեմբար Լյուսկովսկի | 1923-1924 |
Ֆրանցիշեկ Քրիշալովիչ | 1924-1925 |
Ստեֆան Պենկովսկի (լեհ.՝ Stefan Pieńkowski) | 1925-1926, 1933-1936, 1945-1947 |
Բոլեսլավ Հրնիվեսկի | 1926-1927 |
Անտոնի Շլագովսկի | 1927-1928 |
Գուտավ Փշիխոցկի | 1928-1929 |
Տադեուշ Վժեսկի (լեհ.՝ Tadeusz Brzeski | 1929-1930 |
Միեչեսլավ Միխալովիչ (լեհ.՝ Mieczysław Michałowicz) | 1930-1931 |
Յուզեֆ Ուեյսկի (լեհ.՝ Józef Ujejski) | 1932-1933 |
Վլոձիմեժ Անտոնևիչ (լեհ.՝ Włodzimierz Antoniewicz) | 1936-1939 |
Եժի Մոդրակովսկի (լեհ.՝ Jerzy Modrakowski) | 1939 |
Ֆրանսիչեկ Չուբաիսկի (լեհ.՝ Franciszek Czubaiski) | 1947-1949 |
Յան Վաշինովսկի (լեհ.՝ Jan Wasilkowski) | 1949-1952 |
Ստանիսլավ Տուրկի (լեհ.՝ Stanisław Turski) | 1952-1969 |
Զիգմունտ Ռիբիվկի (լեհ.՝ Zygmunt Rybicki) | 1969-1980 |
Հենրիկ Սամսոնովիչ (լեհ.՝ Henryk Samsonowicz) | 1980 - 1982 |
Կաժիմիեշ Ալբին Դոբրովոլսկի (լեհ.՝ Kazimierz Albin Dobrowolski) | 1982-1985 |
Կլեմես Շանյավսկի (լեհ.՝ Klemens Szaniawski) | 1984 |
Գժեգոժ Բյալկովսկի (լեհ.՝ Grzegorz Białkowski) | 1985-1989 |
Անջեյ Վրոբլեևսկի (լեհ.՝ Andrzej Kajetan Wróblewski) | 1989-1993 |
Վուոձիմիերզ Սիվինսկի (լեհ.՝ Włodzimierz Siwiński) | 1993-1999 |
Պյոտր Վեգլենսկի (լեհ.՝ Piotr Węgleński) | 1999-2005 |
Կատաժինա Հալասինսկայա-Մացուկով (լեհ.՝ Katarzyna Chałasińska-Macukow) | 2005-2012 |
Մարչին Պալիս | 2012 թվականից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ 5,0 5,1 Redakcja (2012). «About Us». University of Warsaw (UW) homepage (Polish and English). Uniwersytet Warszawski, Warsaw. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Warsaw University(չաշխատող հղում)
- ↑ University Ranking at Perspektywy.pl Ranking uczelni akademickich 2011 with index. (Լեհերեն).
- ↑ University Ranking at Perspektywy.pl Ranking uczelni akademickich 2014 (Լեհերեն)
- ↑ University Ranking Best Universities in Europe 2012 Արխիվացված 2016-04-07 Wayback Machine (Լեհերեն).
- ↑ University of Warsaw history, homepage. Արխիվացված 2012-09-12 Wayback Machine (Լեհերեն)
- ↑ Архимандрит Антоний НЕМНОГОЛЕТНИЙ СТАРЕЦ. ЖИЗНЕОПИСАНИЕ СХИАРХИМАНДРИТА АМВРОСИЯ МИЛЬКОВСКОГО // Русский инок : Ежемесячный журнал. —Jordanville, N.Y.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Strona Wydziału Biologii UW». Biol.uw.edu.pl. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Wydział Nauk Ekonomicznych - Uniwersytet Warszawski». Wne.uw.edu.pl. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Wydział Geografii i Studiów Regionalnych Uniwersytetu Warszawskiego» (լեհերեն). Wgsr.uw.edu.pl. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Wydział Geologii Uniwersytetu Warszawskiego» (լեհերեն). Geo.uw.edu.pl. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Wydział Historyczny UW». Wh.uw.edu.pl. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Wydział Dziennikarstwa i Nauk Politycznych UW - Strona główna». Wdinp.uw.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Faculty of Law and Administration». En.wpia.uw.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Marcin Jędra (2012 թ․ մայիսի 26). «Wydział Zarządzania Uniwersytetu Warszawskiego, zarządzanie, studia podyplomowe, studia licencjackie, studia magisterskie». Wz.uw.edu.pl. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Wydział MIM UW - Strona główna». Mimuw.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Wydział Orientalistyczny (Լեհերեն)
- ↑ Instytut Socjologii Uniwersytet Warszawski, 2005. The Internet Archive. (անգլերեն)
- ↑ Faculty of Physics University of Warsaw (անգլերեն)
- ↑ Psychologia.pl (Լեհերեն) and Psychology.pl (անգլերեն)
Գրականություն
խմբագրել- «Վարշավայի համալսարան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - A. Kraushar, «Siedmiolecie Szkoły Głównej Warszawskiej, Wydział prawa i administracyi» (Варш., 1883).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարշավայի համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |