Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
Ադամ Միցկևիչ համալսարանը գտնվում է Լեհաստանի արևմտյան մասում ` Պոզնան քաղաքում (լեհ.՝ Uniwersytet im. Adama Mickiewicza, լեհերեն հապավում ` UAM): Այն Լեհաստանի խոշորագույն համալսարաններից մեկն է։ Համալսարանը գործում է 1919 թվականի մայիսի 7-ից և 1955 թվականից ի վեր կրում է լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի անունը։ Համալսարանը դասվում է Լեհաստանի լավագույն երեք համալսարանների շարքին[8][9]։
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | մայիսի 7, 1919 |
Անվանված է | Ադամ Միցկևիչ |
Ռեկտոր | Bogumiła Kaniewska?[1] |
Ընդհանուր անձնակազմ | 5226 մարդ (2019)[2] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[3], ORCID[4], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] և European Partnership for Innovative Campus Unifying Regions? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պոզնան |
Կայք | amu.edu.pl(լեհ.) և international.amu.edu.pl(անգլ.) |
![]() ![]() Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Լեհաստան | |
![]() |
Պատմություն
խմբագրելՀամալսարանը հանդիսավոր կերպով բացվել է 1919 թվականի մայիսի 7-ին (Պոզնան քաղաքի Լուբրանսկի ակադեմիայի հիմնադրման 400- ամյակի օրը) ։ Համալսարանը ի սկզբանե կոչվել է Wszechica Piastowska (Պիաստների համալսարան), 1920 թվականին վերանվանվել է Պոզնանի Համալսարան։ Առաջին 20 տարիների ընթացքում համալսարանում գործում էր հետևյալ ֆակուլտետները ` իրավաբանություն, տնտեսագիտություն, բժշկություն, հումանիտար գիտություններ, մաթեմատիկա, բնական գիտություններ, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն։
1920 թվականին հայտնի սոցիոլոգ Ֆլորիան Զնանեցկին համալսարանում հիմնադրեց առաջին լեհական սոցոլոգիայի բաժինը` Եվրոպայում առաջին նմանատիպ բաժիններից մեկը։ Այդ նույն ժամանակահատվածում համալսարանի պատմության մեջ բուսաբան Յոսեֆ Պաչոսկին հիմնադրեց աշխարհի առաջին ֆիտոսոցոլոգիայի ինստիտուտը։
1939 թվականին, երբ գերմանացիները ներխուժեցին Լեհաստան, համալսարանը փակվեց Նացիզմի կողմից։ Այն վերաբացվել է 1941 թվականին՝ ստանալով Գերմանական համալսարան անվանումը, որը գործել է մինչև 1944 թվականը։ Համալսարանի անձնակազմը և ուսանողները (նրանցից շատերը աքսորվել են գերմանացիների կողմից) բացել են գաղտնի համալսարան և դասերը անց են կացվել մասնավոր բնակարաններում (տես Կրթությունը Լեհաստանում համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ)։ Դասախոսներից և անձնակազմից շատերը ձերբակալվել և աքսորվել են 7-րդ բերդ, որը գտնվում է Պոզնանում։ Ձերբակալվածների շարքում է եղել Սանիսլավ Պավլովսկին 1932-1933 թվականներին համալսարանի ռեկտոր[10]։ Համալսարանը վերաբացվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950 թվականին Բժշկական ֆակուլտետը որն ներառում էր ստոմատոլոգիական բաժինն ու դեղագորժության ֆակուլտետը բաժանվում են և ստեղծում առանձին հաստատություններ։ Հետայսու կոչվելով Պոզնանի Բժշկական գիտությունների համալսարան 1955 թվականին համալսարանը ընդունում է նոր հովանավոր` 19-րդ դարի լեհ ռոմանտիկ բանաստեղծ Ադամ Միցկևիչը ։ Համալսարանը անվանափոխվում է ` Ադամ Միցկևիչի անվան համալսարան։
Գտնվելու վայրը
խմբագրելՀամալսարանի կենտրոնական վարչական շենքը Collegium Minus-ն է `Ադամ Միցկևիչ հրապարակի արևմտյան մասում, Շվենտի Մարչին փողոցի արևմտյան վերջնամասում (այստեղ կան մի շարք շենքեր, որոնց շարքում է Իմպերիալ պալատը` կառուցված 20-րդ դարի առաջին կիսամյակում, երբ դեռ Լեհաստանը Գերմանիայի տիրապետության տակ էր)։ Հարևանությամբ դահլիճն է, որտեղ հիմնականում անց են կացվում հանդիսություններ և դասական երաժշտության համերգներ, և Collegium Iuridium-ը` իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ դասեր անցկացվում են Collegium Maius–ում, ինչպես նաև մյուս շենքերում ` օրինակ Fredry փողոցի վրա գտնվող, չնայած այն հիմնականում օգտագործվում է բժշկական համալսարանի կողմից։ Քաղաքի կենտրոնում գտնվող մյուս շենքերը ներառյալ նախկին կոմունիստական կուսակցության շտաբը` Շվենտի Մարչին փողոցի վրա գտնվող, Collegium Novum-ը (որն հիմնականում օգտագործվում է լեզուների ուսուցման համար) գտնվում է Al. Niepodległości փողոցի վրա։ Համալսարանի գրադարանը գտնվում է Ratajczaka փողոցի վրա։ Համալսարանը ունի նաև մի շարք այլ շենքեր Պոզնանի հարավային և արևմտյան շրջաններում:Այնուամենայնիվ համալսարանը զարգանում էր հատկապես Մոռասկոյում` քաղաքի հյուսիսում, 2006 թվականից ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտության, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանական գիտության ֆակուլտետները տեղափոխվեցին Մոռասկո։ 2015 թվականին վերջիններս միացան պատմության ֆակուլտետին` Collegium Historicum-ին[11]։ Համալսարանը ունի նաև մասնաճյուղեր Լեհաստանի արևմտյան մասում` Կալիշում, Օստրուվ Վիելկոպոլսկում և Սլուբիցեյում։
Անձնակազմ և ուսանողների քանակ
խմբագրել2008-2009 թվականների ուսումնական տարվա ընթացքում համալսարանը ունեցել է 46.817 շրջանավարտ` ներառյալ 18.000 հանգստյան օրերին և երեկոյան ժամերի դասերի շրջանավարտներ, 1308 դոկտորալ ուսանողներ և 2247 ասպիրանտներ։ 2005-2008 թվանականը ընկած ժամանակահատվածում շրջանավարտների թիվը նվազել է[12][13]։
Գիտական աստիճաններ և ֆակուլտետներ
խմբագրելԻնչպես մյուս Լեհաստանի համալսարանները, Ադամ Միցկևիչ համալսարանը նույպես շնորհում է հետևյալ գիտական աստիճանները`
- Լիցենզիա` սովորաբար 3 տարի տևողությամբ
- Մագիստրատուրա` 2 տարի տևողությամբ, բակալավրիատից հետո
- Դոկտորի աստիճան
- Դոկտորական դասախոսություն
Համալսարանի ֆակուլտետները
խմբագրել- Անգլերենի ֆակուլտետ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Կրթական հետազոտությունների ֆակուլտետ
- Աշխարհագրության և երկրաբանական գիտության ֆակուլտետ
- Պատմության ֆակուլտետ
- Իրավագիտության և կառավարման ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
- Ժամանակակից լեզուների և գրականության ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Լեհերեն լեզվի և դասական բանասիրության ֆակուլտետ
- Քաղաքագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Հասարակական գիտությունների և փիլիսոփայության ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Մանկավարժության և գեղարվեստի ֆակուլտետ (գտնվում է Կալիշում)
Նշանավոր շրջանավարտներ
խմբագրելՀամալսարանի ամենահայտնի շրջանավարտներն են`
- Ստանիսլավ Բարանչակ- բանաստեղծ և թարգմանիչ
- Բոգույիլ Բրժեզինսկի- քիմիկոս
- Մացեյ Հեննեբերգ- անատոմիսը, կոմունիստական ժամանակաշրջանի այլախոհ, 2002 թվականին կենսաբանական գիտությունների պրոֆեսոր (Լեհաստանի նախագահ)
- Աննա Յանտար- երգչուհի
- Յան Կաչմարեկ- կոմպոզիտոր
- Մաքս Կոլոնկո – լեհ-ամերիկյան պրոդյուսեր, գրող, հեղինակ և հեռարձակող լրագրող
- Յան Կուլչիկ – գործարար
- Օլեկ- լեհ-ամերիկացի նկարիչ, Նյու Յորք
- Հաննա Սուխոցկայա- քաղաքական գործիչ, Լեհաստանի առաջին կին վարչապետը
- Կազիմեժ Մարցինկևիչ- պահպանողական քաղաքական գործիչ, Լեհաստանի նախկին վարչապետ
- Ադամ Միխնիկ- լրագրող, կոմունիստական ժամանակաշրջանի այլախոհ
- Կշիշտոֆ Սկուբիշևսկի- քաղաքական գործիչ, Լեհաստանի նախկին արտգերծնախարար
- Մարիան Ռևսկի- մաթեմաթիկոս, ով մասնակցություն է ունեցել Էնիգմա մեքենայի կոտրելու գործընթացին
- Եժի Ռոժիցկի- մաթեմաթիկոս, ով մասնակցություն է ունեցել Էնիգմա մեքենայի կոտրելու գործընթացին
- Եժի ՈՒոլդորֆ- հեռուստահաղորդավար, գրող, հրապարակախոս և գրական քննադատ
- Հենրի Զիգալսկի- մաթեմաթիկոս, ով մասնակցություն է ունեցել Էնիգմա մեքենայի կոտրելու գործընթացին
Համալսարանի պատվավոր ասպիրանտներն են` մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին, մարշալ Ֆերդինանդ Ֆոշը, Մարի Կյուրին, Իգնացի Յան Պադերևսկին, Ռոման Դմովսկին, Վիթլդ Հենսլը, Վիսլավա Շիմբորսկան, Էռնեստ Հակոն Յահրը, Ալբերտ Գոռը և Ջոն Մաքդվելլ Կուտզեն։
Ռեկտորների ցանկ
խմբագրել- 1919-1923 Հելիոդոր Շվիենցիցկի (1854-1923), բժիշկ և բարերար
- 1923-1924 Զիգմունտ Լիսովսկի (1880-1955), իրավաբան
- 1924-1925 Ստանիսլավ Դոբժինսկի (1875-1931), սլավոնական լեզվի մասնագետ
- 1925-1926 Լուդվիկ Սիտովսկի (1880–1947), կենդանաբան
- 1926-1928 Յան Գաբրիել Գրոշմալիցկի (1883–1936), կենդանաբան
- 1928-1929 Էդուարդ Լուբիչ-Նիզաբիտովսկի (1875–1946), բժիշկ և կենդանաբան
- 1929-1931 Ստանիսլավ Կաշնիցա (1874–1958), իրավաբան
- 1931-1932 Յան Սայդակ (1882–1967), դասական բանասեր
- 1932-1933 Ստանիսլավ Պավլովսկի (1882–1940), աշխարհագետ
- 1933-1936 Ստանիսլավ Ռունգե (1888–1953), անասնաբույժ
- 1936-1939 Էնթնի Պերետիատկովիր (1884–1956), իրավաբան
- 1939 Բռոնիսլավ Նիկլեվսկի (1879–1961), բույսի ֆիզիոլոգ
- 1945-1946 Սթեֆըն Թիթուս Դեբրովսկի (1877–1947), բժիշկ և ֆիզիոլոգ
- 1946-1948 Սթեֆըն Բլահովսկի (1889–1962), հոգեբան
- 1948-1952 Կազիմեժ Ադժուկևիչ (1890–1963), փիլիսոփա և տրամաբան
- 1952-1956 Եժի Սաշկո (1889–1972), քիմիկոս
- 1956-1962 Ալֆոնս Կլաֆկովսկի (1912–1992), իրավաբան
- 1962-1965 Ջերարդ Լաբուդա (1916–2010), պատմաբան
- 1965-1972 Չեսլավ Լուչակ (1922–2002), պատմաբան
- 1972-1981 Բենոն Միյկևիչ (1930–2008), պատմաբան
- 1981-1982 Յանուշ Զոյլովսկի (1924–2000), տնտեսագետև սոցիոլոգ
- 1982-1984 Զբիգնև Ռադվանսկի (ծնվել է`1924 թվականին), իրավաբան
- 1984-1985 Ֆրանցրշեկ Կաչմարեկ (ծնվել է`1928 թվականին), ֆիզիկոս և մաթեմատիկոս
- 1985-1988 Յացեկ Ֆիսիակ (ծնվել է` 1936 թվականին), անգլերենի մասնագետ
- 1988-1990 Բոգդան Մարչինիչ (ծնվել է` 1941 թվականին), քիմիկոս
- 1990-1996 Եժի Ֆեդորովսկի (ծնվել է` 1934 թվականին), երկրաբան
- 1996-2002 Սթեֆըն Յուրգա (ծնվել է` 1946 թվականին), ֆիզիկոս
- 2002-2008 Ստանիսլավ Լորենս (ծնվել է` 1943 թվականին) երկրաբան
- 2008-2016 Բրոնիսլավ Մարչինյակ (ծնվել է` 1950 թվականին) քիմիկոս
- 2016- Անդժեյ Լեսկի (ծնվել է` 1950 թվականին) կենսաբան
|
Միջազգային համագործակություն
խմբագրել- Քիլի համալսարան՝ Գերմանիա
- Բամբերգի համալսարան՝ Գերմանիա
- Գրայֆսվալդի համալսարան՝ Գերմանիա
- Վիեննայի համալսարան՝ Ավստրիա
- Մասարիկի համալսարան՝ Բռնո, Չեխիայի Հանրապետություն
- Բրյուսելի ազատ համալսարան՝ Բելգիա
- Ռեն 2 համալսարան՝ Ֆրանսիա
- Մադրիդի Կոմպլուտենսե համալդարան՝ Իսպանիա
- Փենսիլվանիայի Ինդիանայի համալսարան՝ Փենսիլվանիա, Միացյալ Նահանգներ
- Կեռնելի համալսարան՝ Նյու Յորք, Միացյալ Նահանգներ
- Ուդինեի համալսարան՝ Իտալիա
- Ուրբինոյի համալսարան՝ Իտալիա
- Հյուրընկալության և տուրիզմի դպրոց՝ Պորտուգալիա
- Հյուսիսային համալսարան՝ Հայաստան
- Սաբանջի համալսարան՝ Թուրքիա
- Ավերիո համալսարան՝ Պորտուգալիա
- Ագդեր համալսարան՝ Նորվեգիա
- Դոգուշ համալսարան՝ Թուրքիա
- Անատոլիական համալսարան՝ Թուրքիա
- Բալըքեսիրի համալսարան՝ Թուրքիա
- Չուկուրովայի համալսարան՝ Թուրքիա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://radon.nauka.gov.pl/dane/profil/9eec5244-9085-4de9-9ad9-a77b7ad693bc (польск.)
- ↑ https://bip.amu.edu.pl/stan-zatrudnienia-i-liczba-studiujcych-w-uam/stan-zatrudnienia-i-liczba-studiujacych-uam
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ http://www.perspektywy.pl/RSW2015/ranking-uczelni-akademickich
- ↑ http://www.polskieradio.pl/5/3/Artykul/1458122,Ranking-uniwersytetow-To-najlepsze-uczelnie-w-Polsce
- ↑ Wardełski, Adam (2011). «Prof. Stanisław Pawłowski (film)». Filmoteka UAM (Polish). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wydział Historyczny - O Wydziale». wydzial.historyczny.amu.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Rector's Report 2008, p. 25 ff» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Rector's Report 2008, p. 51 ff. and Appendix 10» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան» հոդվածին։ |