Լեհաստանի գիտությունների ակադեմիա
Լեհաստանի գիտությունների ակադեմիա (լեհ.՝ Polska Akademia Nauk, PAN), Լեհաստանի առաջատար գիտությունների ակադեմիա, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վարշավայում[5]: Ակադեմիան պատասխանատու է ակնառու գիտնականների և գիտահետազոտական ինստիտուտների ցանցի միջոցով երկրում գիտության զարգացման խթանման համար: Հիմնադրվել է 1951 թվականին[6]:
Լեհաստանի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն, գիտական ընկերություն և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | 1951 |
Անդամակցություն | International Federation for Information Processing?[1] և Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վարշավա |
Կայք | pan.pl |
Polish Academy of Sciences (PAN) Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Լեհաստանի գիտությունների ակադեմիան պետական աջակցությամբ բուհ է, որի գլխամասը գտնվում է Վարշավայում: Այն հիմնադրվել է վաղ կրթական ընկերությունների, այդ թվում, Լեհաստանի գիտելիքի ակադեմիայի (Polska Akademia Umiejętności, կրճատ՝ PAU), որի նստավայրը Կրակովում է և Վարշավայի բարեկամների գիտելիքի ընկերության, որը հիմնադրվել էր 18-րդ դարում, միաձուլման արդյունքում: Ձևավորվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի 1951 թվականի հոկտեմբերի 30-ի կանոնադրությամբ, որի քաղաքական նպատակը գիտական միջավայրի վերահսկումն էր[7]: Ի սկզբանե եղել է միայն գիտնականների միություն, սակայն 1960 թվականին վերակազմավորվել է կենտրոնական կառավարչական կազմակերպության, որը պատասխանատու է Լեհաստանում գիտության և ինստիտուտների ցանցի վերահսկման համար: 1989 թվականին Կրակովի Լեհաստանի գիտելիքի ակադեմիան առանձնացել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայից:
ՆախագահներԽմբագրել
- Յան Բոգդան Դեմբովսկի, 1952-1956 թթ.
- Տադեուշ Կոտարբինսկի, 1957-1962 թթ.
- Յանուշ Գրոշկովսկի, 1962-1971 թթ.
- Վլոդզիմեժ Տշեբյատովսկի, 1971-1977 թթ.
- Վիտոլդ Նովացկի, 1977-1980 թթ.
- Ալեքսանդր Գեյշտոր, 1980-1983 թթ.
- Յան Կարոլ Կոստշևսկի, 1984-1990 թթ.
- Ալեքսանդր Գեյշտոր, 1990-1992 թթ., դեկտեմբերի 31
- Լեշեկ Կուզնիցկի, 1993 թ., հունվարի 1 - 1998 թ., դեկտեմբերի 31
- Միրոսլավ մոսակովսկի, 1999 թ., հունվարի 1 - 2001 թ., դեկտեմբերի 26
- Եժի Կոլոձեյչակ, 2002 թ., հունվարի 16 - 2003 թ. մարտի 31
- Անդժե Լեգոցկի, 2003 թ., ապրիլի 1 - 2006 թ., դեկտեմբերի 31
- Միխալ Կլյաբեր 2007 թ., հունվարի 1
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://ifip.org/index.php?option=com_content&task=view&id=125&Itemid=441&ref=31
- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ Societies and Open Access Research — 2007.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ http://www.pan.pl/
- ↑ http://www.instytucja.pan.pl/index.php/dzieje-instytucji
- ↑ Dzieje Instytucji
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեհաստանի գիտությունների ակադեմիա կատեգորիայում։ |