Լեոնիդ Հուրվիչ (անգլ.՝ Leonid Hurwicz, օգոստոսի 21, 1917(1917-08-21)[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 24, 2008(2008-06-24)[5][6][1][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար (2007Մինեսոտայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Աշխատել է Քոուլզի հանձնախմբում։

Լեոնիդ Հուրվիչ
անգլ.՝ Leonid Hurwicz
Ծնվել էօգոստոսի 21, 1917(1917-08-21)[1][2][3]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 24, 2008(2008-06-24)[5][6][1][…] (90 տարեկան)
Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լեհաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Մինեսոտայի համալսարան[7] և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[9]
Ալմա մատերԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[10], Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ[11], Հարվարդի համալսարան[11], Չիկագոյի համալսարան[11] և Վարշավայի համալսարան[12]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6] և լեհերեն
Եղել է գիտական ղեկավարՔլիֆորդ Հիլդրեթ, Սթենլի Ռոյթերս, Դենիել Մակ-Ֆադդեն, Leigh Tesfatsion?, Միրնա Վուդերս[12], Tatsuyoshi Saijo?, Մ. Մ. Ռաո[12], Ռիչարդ Բ. ՄակՀյու[12], Ջեյմս Փ. Քուիրք[12], Ջեյմս Քլարք Մուր[12], Պարուչուրի Ռ. Կրիշնայա[12], Շոմու Բաներջի[12], Xavier Calsamiglia?[12], Meir Barnea?[12], Պաուլինա Բեատո[12], Mongi Boughzala?[12], Փերրի Լ. Բրաուն[12], Անտոնիո Կամաչո[12], Ջեյմս Դ. Քեմփբել[12], Փոլ Վ. Իթոն[12], Մոհամեդ Ալի Էլ-Հոդիրի[12], Ջերալդ Ջ. Էսքին[12], Ֆերնանդո Վեգա Ռեդոնդո[12], Չադվիք Ջ. Հաբերսթրո[12], Օսթին Հոգաթ[12], Լու Հոնգ[12], Տականոբու Իկեդա[12], Նիլամ Ջայն[12], Հիդեո Կանեմիցու[12], Դոնալդ Կացներ[12], Ռոզուիթա Քինգ[12], Koichi Koyama?[12], Søren Q. Lemche?[12], Շուհե Լի[12], Անտոնիո Մանրեսա[12], Փրեսթոն Ջ. Միլլեր[12], Շինսուկե Նակամուրա[12], Խոսե Օլիու Կրեուս[12], Հարրի Հ. Փոսթներ[12], Ռուբին Սապոսնիկ[12], Guoqiang Tian?[12], Խոսե Տրուխիլյո[12], David Wettstein?[12] և Օուեն Զաուերլենդեր
Ազդվել էՏյալլինգ Կուպմանս
Ջեյկոբ Մարշա
Ազդել էԴենիել Մակ-Ֆադդեն
Պարգևներ
 Leonid Hurwicz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Լեոնիդ Հուրվիչը ծնվել է 1917 թ. Մոսկվա քաղաքում՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից 2 ամիս առաջ, Լեհաստանից գաղթած հրեա ընտանիքում, որը հեռացավ Մոսկվայից 1919 թ. և վերադարձավ Վարշավա[15]։ 1938 թ. Վարշավայի համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո[16], ուսումը շարունակեց Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, որտեղ հաճախել է Նիկոլաս Կալդորի և Ֆրիդրիխ Հայեկի դասախոսություններին։

1939 թ. մեկնել է Ժնև, սակայն 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ծնողները և եղբայրը Վարշավայից փախան պատերազմի պատճառով և ընկան խորհրդային ճամբարներ։ Լեոնիդի բախտն ավելի բերեց․ որոշ ժամանակ նա ապրեց Շվեյցարիայում և կրթությունը շարունակեց Ժնևի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում (անգլ.՝ Graduate Institute of International Studies) և Պորտուգալիայում։ Հաճախում էր նաև Լյուդվիգ ֆոն Միզեսի սեմինարները[17]։

Գաղթը ԱՄՆ

խմբագրել

1940 թվականին Հուրվիչը մեկնում է ԱՄՆ, որտեղ հասցնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատել որպես ասիստենտ՝ Պոլ Սամուելսոնի և Օսկար Լանգի մոտ՝ Չիկագոյի համալսարանում։ Պատերազմի տարիներին Լեոնիդը դասավանդում էր Չիկագոյի համալսարանի օդերևութաբանական ինստիտուտում․[17] միաժամանակ վիճակագրություն էր դասավանդում նաև տնտեսագիտական ֆակուլտետում։ Մասնակցում էր նաև Քոուլզի հանձնախմբի աշխատանքներին՝ տնտեսագիտության բնագավառում կատարվող ուսումնասիրություններին (1942 հունվարից մինչև 1946 թվականի հուլիս[18], ինչպես նաև 1950 թ. հոկտեմբերից մինչև 1951 թ. հունվարը և մինչև 1961 թվականը[19] շարունակում էր մնալ որպես խորհրդատու)։

1944 թ. ամուսնացավ Էվելին Ջենսենի հետ։ Ունի 4 երեխա՝ Սառան (1946), Մայքլը (1949), Ռութը (1951) և Մաքսիման (1953)։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1945-1946 թթ. Հուրվիչն ստանում է Ջոն Սայմոն Գուգենհայմի կրթաթոշակ, իսկ 1946 թվականին Այովայի պետական քոլեջում դառնում դոցենտ։

1951 թ. Լեոնիդ Հուրվիցը Մինեսոտայի համալսարանին կից գործող Բիզնեսի և կառավարման դպրոցում դառնում է տնտեսագիտության և մաթեմատիկայի պրոֆեսոր, որտեղ աշխատում է մինչև մահ։ 1961 թ. նշանակվում է վիճակագրության ֆակուլտետի դեկան, իսկ 1969 թ.՝ տնտեսագիտության անվանի պրոֆեսոր։ 1988 թ. Հուրվիչը թոշակի է անցնում, սակայն 1989 թվականից համարվում էր Կուրտիս Կարլսոնի՝ տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր և շարունակում էր դասախոսություններ կարդալ տնտեսագիտության ասպիրանտներին[20]։

2008 թ. հունիսի կեսերին հոսպիտալացվեց երիկամների անբավարարություն ախտորոշմամբ և հունիսի 24-ին մահացավ։

Պատվավոր դասախոսություններ և պրակտիկա

խմբագրել

Հասարակական աշխատանք գիտական միությունում

խմբագրել

1969 թվականից Էկոնոմետրիկ միության նախագահն է։ 1965 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի, իսկ 1974 թվականից՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։

Գիտական ձեռքբերումներ

խմբագրել

Հուրվիչին և իր ընկերներին հաջողվեց ստեղծել մի տեսություն, որն օգնում էր ի հայտ բերել տնտեսագիտությունը կարգավորող շուկայական էֆեկտիվ մեխանիզմներ և սխեմաներ, ինչպես նաև որոշել՝ այս կամ այն իրավիճակում պետության միջամտելու անհրաժեշտության աստիճանը։ Գիտնականները դրեցին օպտիմալ մեխանիզմների հիմքերը և բացատրեցին ռեսուրսների օպտիմալ տեղաբաշխման գործընթացը։

Գիտնականի անունով է կոչվում իր կողմից՝ որոշումների կայացման տեսության համար առաջարկված Հուրվիցի գործակիցը (ց տառով)։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել

2007 թ. ապրիլի 14-ին Մինեսոտայի համալսարանում կայացավ «Perspectives on Leo Hurwicz» անվամբ կոնֆերանս՝ նվիրված Լեոնիդ Հուրվիչին։ Կոնֆերանսին մասնակցում էին նոբելյան մրցանակակիրներ Քեննեթ Էրրոուն և Դենիել Մակ-Ֆադդենը։

Աշխատություններ

խմբագրել
  • Stochastic Models of Economic Fluctuations (1944)
  • Optimality and Informational Efficiency in Resource Allocation (1960) in Arrow, Karlin and Suppes (eds.), Mathematical Methods in the Social Sciences, Stanford University Press
  • On Informationally Decentralized Systems 1972 in Radner and McGuire, Decision and Organization, North-Holland
  • On Allocations Attainable through Nash Equilibria (1979)
  • Designing Economic Mechanisms (2006) (Ս․ Ռեյտերի հետ համատեղ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133491641 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Grimes W. Leonid Hurwicz, Nobel Economist, Dies at 90 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. https://www.nytimes.com/2008/06/26/business/26hurwicz.html
  8. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/54296.html
  9. 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  10. https://www.lse.ac.uk/about-lse/lse-people/Leonid-Hurwicz
  11. 11,0 11,1 11,2 https://www.jewishvirtuallibrary.org/leonid-hurwicz
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 12,29 12,30 12,31 12,32 12,33 12,34 12,35 12,36 12,37 12,38 Mathematics Genealogy Project — 1997.
  13. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2007Nobel Foundation.
  14. https://www.aaas.org/fellows/historic?field_last_name_value=H&name_combine=&field_institutional_affiliation_value=&field_address_city=All&field_address_when_elected_administrative_area=All&field_address_when_elected_country_code=All&field_year_elected=&field_primary_aaas_section=All&field_status_value=All&field_year_status_changed_value=&page=21
  15. Биография на сайте Нобелевского комитета (на англ.яз.)
  16. Информация о Леониде Гурвиче на сайте Университета Миннесоты. - 27.06.2008.
  17. 17,0 17,1 Grimes W. Leonid Hurwicz, Nobel Economist, Dies at 90 // The New York Times. - 2008. - June 26
  18. Биографии и библиография сотрудников Комиссии (на англ.яз.).
  19. Список сотрудников Комиссии с 1955 года (на англ.яз.).
  20. U economics prof awarded Nobel Prize. - 27.06.2008.
  21. Пресс-релиз Шведской Академии наук о вручении премии по экономике (на англ.).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Հուրվիչ» հոդվածին։