Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865(1865-06-03)[1][2][3][…], Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1936(1936-01-20)[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր չի խաղացել։

Գեորգ V
Զինվորական կոչումֆելդմարշալ և Captain General Royal Marines?
Ծնվել է՝հունիսի 3, 1865(1865-06-03)[1][2][3][…]
ԾննդավայրՄալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է՝հունվարի 20, 1936(1936-01-20)[1][2][3][…] (70 տարեկան) Էֆթանազիա
Վախճանի վայրՍանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Սուրբ Գեորգի մատուռ[6][7]
Երկիր Միացյալ Թագավորություն[8][9][10] և  Բրիտանական Հնդկաստան
ՏոհմՎինձորների դինաստիա և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ, միապետ և ազնվական
ՇրջանավարտԹրինիթի քոլեջ
ՀայրԷդուարդ VII[7][11]
ՄայրԱլեքսանդրա Դանիացի[7][11]
ԵրեխաներԷդուարդ VIII[11], Ջորջ VI[11], Princess Mary, Princess Royal of the United Kingdom?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom?
ՀավատքԱնգլիկան եկեղեցի
Պարգևներ
Հնդկաստանի կայսրության ամենաբարձր շքանշան, Թագավորական վիկտորիանական շքանշան, Բրիտանական կայսրության շքանշան, Կապիչի շքանշան, Տատասկափուշի շքանշան, Սուրբ Պատրիկի շքանշան, Բատի շքանշան, Հնդկաստանի աստղի շքանշան, Սբ. Միքայելի և Սբ. Գևորգի շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան, Imperial Service Order, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան, Նիդերլանդական արյուծի շքանշան, Ոսկե գեղմի շքանշան, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Օսմանիե շքանշան, «Ռումինիայի աստղ» շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Հոհենցոլերնների տան շքանշան, Փրկիչի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, King Edward VII Coronation Medal, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, Քրիզանտեմի վերին օրդեն, Սուրբ Հուբերտի շքանշան, Ազատության խաչ, Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով Մեծ խաչի ասպետ, Փղի շքանշան, Դանեբրոգ շքանշան, Knight of the Order of the Most Holy Annunciation, Grand Cross of the Order of the Colonial Empire, Վանդի թագի շքանշան, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սողոմոնի շքանշան, Թագավորական վիկտորիանական շղթա,

Ալբերտի մեդալ (1913)

, Grand Cross of the Sash of the Three Orders, Սուրբ Ստանիսլավի շքանշան, Եռակի շքանշան և

honorary Fellow of the Royal College of Surgeons? (1909)

ՍտորագրությունИзображение автографа

Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա(1917թ․)։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[12]։ Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր։ Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ II-ի հայրը։

Ծանոթագրություններ խմբագրել