Բեատրիս Ուեբ (Վեբ) (ծնվ. Փոթերանգլ.՝ Potter), Լեդի Փասֆիլդ (անգլ.՝ Beatrice Webb, Lady Passfieldհունվարի 22, 1858(1858-01-22)[1][2][3], Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 30, 1943(1943-04-30)[5][1][2][…], Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի հասարակական ակտիվիստ, սոցիոլոգ, տնտեսագետ, սոցիալական բարեփոխիչ և սոցիալիստ, ով եղել է գործազրկության և կանանց դրության հարցերով կառավարական մի շարք հանձնաժողովների անդամ։ Եղել է նաև աշխատավորական շարժման պատմաբան ու տեսաբան, ներմուծել է « կոլեկտիվ աշխատանքային վեճ » (collective bargaining) տերմինը։ Սիդնեյ Ջեյմս Ուեբի կինն էր և նրա մի շարք գրքերի համահեղինակը։ Նրանք միասին եղել են Ֆաբիան ընկերության առանցքային դեմքեր (Բեատրիքսը ղեկավարել է այդ ընկերությունը 1939-1941 թվականներին), մասնակցել են Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հիմնադրմանը։

Բեատրիս Ուեբ
Ծնվել էհունվարի 22, 1858(1858-01-22)[1][2][3]
Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էապրիլի 30, 1943(1943-04-30)[5][1][2][…] (85 տարեկան)
Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ, պատմաբան, սոցիալական բարեփոխիչ, սուֆրաժիստ և գրող
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և քաղաքականություն[6]
ԱնդամակցությունՖաբիանների ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][7]
Պարգևներ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Ամուսին(ներ)Sidney Webb?[8]
ՀայրRichard Potter?[1][8]
ՄայրLawrencina Heyworth?[1][8]
 Beatrice Webb Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փաստաբան և հարուստ գործարար Ռիչարդ Փոթերի ընտանիքում (en:Richard Potter). Ակտիվորեն զբաղվել է ինքնակրթությամբ։ Նրա վրա խոր ազդեցություն են գործել կոոպերատիվ շարժումը և Հերբերտ Սպենսերի գաղափարները։

1882 թվականին սիրավեպ է սկսել երկու անգամ այրիացած քաղաքական գործիչ Ջոզեֆ Չեմբերլենի հետ։ Չորս տարի անց նրանք բաժանվել են։

1892 թվականին Բեատրիսն ամուսնացել է Սիդնեյ Ջեյմս Ուեբի հետ և դարձել նրա համախոհն ու համահեղինակը՝ կիսելով նրա սոցիալական և քաղաքական հայացքները ֆաբիանական սոցիալիզմի մասին։

Նա Էլեն Բոսանկեի հետ եղել է աղքատների մասին օրենքների թագավորական հանձնաժողովի անդամ (1905-1909)։

1932 թվականին Սիդնեյ և Բեատրիս Ուեբերն այցելել են ԽՍՀՄ և 1935 թվականին հրատարակել «Խորհրդային կոմունիզմ. նոր քաղաքակրթությո՛ւն». (հատոր 1 - 2, 1935; ռուսերեն թարգմանությունը՝ հ. 1 - 2, 1937) աշխատությունը, որը հավանության է արժանացել և կարճ ժամանակ անց թարգմանվել ու հրատարակվել ԽՍՀՄ-ում։ Այդուհանդերձ՝ պատմաբան Ա. Ջ. Թեյլոր-ը այն անվանել է «Ռուսաստանի մասին երբևէ գրված ամենածիծաղելի գիրքը»:[փա՞ստ] .

Ուեբ ամուսինները թողել են գրական մեծ ժառանգություն՝ բազմաթիվ հոդվածներ և մի շարք աշխատություններ։ Դրանցից են Մեծ Բրիտանիայում արհմիութենական շարժման զարգացման մասին գրված հիմնարար «Տրեդյունիոնիզմի պատմությունը» (1894, նոր խմբագրմամբ՝ 1920) և «Արդյունաբերական դեմոկրատիան» (1897), որի առաջին հատորը ռուսերեն է թարգմանել և. երկրորդի թարգմանությունն էլ խմբագրել Վլադիմիր Լենինը՝ հրատարակելով Անգլիական տրեդյունիոնիզմի տեսությունը և պրակտիկան վերնագրով։ (Արդյունաբերական դեմոկրատիա), հ. 1-2, 1900-1901):

Սիդնեյ և Բեատրիս Ուեբերի աշխատություններն ազդել են սոցիալ-ռեֆորմիզմի բազմաթիվ տեսաբանների վրա։

Հրապարակումներ խմբագրել

  • The Co-Operative Movement in Great Britain (1891)[9]
  • Women and the Factory Acts (1896)
  • The Abolition of the Poor Law (1918)[10]
  • Wages of Men and Women: Should they be Equal? (1919)
  • My Apprenticeship (1926)[11]
  • A new Reform Bill (1931)[12]
  • Our Partnership (1948), London: Longmans, Green & Co., edited by Barbara Drake & Margaret Cole at the request of Sidney Webb. Covers the period from 1892 up to 1911.
  • "The Diary of Beatrice Webb, 1873–1943", complete typescript and manuscript on microfiche, and Index to the Diary of Beatrice Webb 1873–1943 with a preface by Matthew Anderson, "The text of the Diary" by Geoffrey Allen, "Historical Introduction" by Dame Margaret Cole DBE, "The Diary as Literature" by Norman Mackenzie, Chronology. (1978), Chadwyck-Healey Ltd. Bishops Stortford 0-85964-052-3
  • The Diaries of Beatrice Webb (2000), selected entries edited by Norman and Jeanne Mackenzie and abridged by Lynn Knight. Published by Virago in conjunction with the LSE: London. Covers period from 1873 to 1943; the diaries are also available in typescript and manuscript facsimile at LSE digital library, Beatrice Webb's diaries.

Սիդնեյ Ուեբի հեղինակակցությամբ

  • History of Trade Unionism (1894)
  • Industrial Democracy (1897); translated into Russian by Lenin as The Theory and Practice of British Trade Unionism, St Petersburg, 1900.
  • The Webbs' Australian Diary (1898)
  • Bibliography of road making and maintenance in Great Britain (1906), a sixpenny pamphlet for the Roads Improvement Association.[13]
  • English Local Government Vol. I-X (1906 through 1929)
  • The Manor and the Borough (1908)
  • The Break-Up of the Poor Law (1909)
  • English Poor-Law Policy (1910)
  • The Cooperative Movement (1914)
  • Works Manager Today (1917)
  • The Consumer's Cooperative Movement (1921)
  • Decay of Capitalist Civilization (1923)
  • Methods of Social Study (1932)
  • Soviet Communism: A New Civilization? (1935, Vol. I, Vol. II, 1st edn. The 2nd and 3rd editions of 1938 and 1941, respectively, dropped the "?" from the title)
  • The Truth About Soviet Russia (1942). The introduction to Soviet Communism (1941), reprinted as a brochure with a preface about the Webbs by George Bernard Shaw, and the text of the 1936 Soviet Constitution, translated by Anna Louise Strong.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 451. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. https://archiveshub.jisc.ac.uk
  7. CONOR.Sl
  8. 8,0 8,1 8,2 Kindred Britain
  9. "The Co-operative Movement in Great Britain", Britannica.
  10. "The abolition of the poor law", LSE Digital Library.
  11. "My Apprenticeship" via Google Books.
  12. "A new Reform Bill", LSE Digital Library.
  13. «Full text of 'Bibliography of road making and maintenance in Great Britain'». Internet Archive. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Նոր սահմանված պաշտոն
Ֆաբիան ընկերության նախագահ
1939–1941
Հաջորդող՝
Պաշտոնը չի զբաղեցվել
next: Stafford Cripps
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Ուեբ» հոդվածին։