Փոլ Քրուգման (անգլ.՝ Paul Robin Krugman, փետրվարի 28, 1953(1953-02-28)[1][2][3], Օլբանի, ԱՄՆ[4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ և հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար (2008

Փոլ Քրուգման
անգլ.՝ Paul Krugman
Ծնվել էփետրվարի 28, 1953(1953-02-28)[1][2][3] (71 տարեկան)
Օլբանի, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսյունակագիր, տնտեսագետ, ակնարկագիր, բլոգեր, պրոֆեսոր, հեռուստամեկնաբան, լրագրող, գրող և հետազոտող
Հաստատություն(ներ)Պորտուգալիայի բանկ, Եյլի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո, Տնտեսական խորհրդատուների խորհուրդ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Սթենֆորդի համալսարան, Եյլի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Փրինսթոնի համալսարան, Նյու Յորք Թայմս, Երեսունի խումբ և Գիտական կենտրոն, Նյու Յորքի քաղաքային համալսարան
Գործունեության ոլորտՄիջազգային տնտեսագիտություն և Մակրոէկոնոմիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Երեսունի խումբ[5] և Տնտեսաչափական ընկերություն[6]
Ալմա մատերՋոն Քենեդու անվան ավագ դպրոց, Գրեյս Հոփեր քոլեջ (1974) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1977)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1977)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][8]
Գիտական ղեկավարՌուդի Դորնբուշ
Եղել է գիտական ղեկավարԷլիզ Բրեզիս, Լանտ Պրիչետ, Մայքլ Քենդի[9], Richard Baldwin?[9], Matthew J. Slaughter?[9], Donogh Colm McDonald?[9], Luca Barbone?[9], Charles Bram Cadsby?[9], Won Am Park?[9], Israel Gutierrez-Guerrero?[9], Salvador Valdes-Prieto?[9], Harry Leon Foster?[9], Edward Hudson Gardner?[9], Tahir R. Andrabi?[9], Robert Brandon Kahn?[9], Vincent Rodolphe Koen?[9], Sadao Nagaoka?[9], C. Keith (Charles) Head?[9], Philip Lowe?[9], Krishnamurthy Narayanan?[9], Stephen Yung-li Jen?[9], Eiichi Tomiura?[9], Michael J. Chapman?[9], Raul Alejandro Livas Elizondo?[9], Gustavo Enrique Cañonero?[9], Ludwig Boris Chincarini?[9], Zhichao Yuan?[9], Mikhail Mikhailovich Klimenko?[9] և Kai Lilaka Chan?[9]
Ազդվել էԱվինաշ Դիքսիթ, Ռուդի Դորնբուշ, Ջոն Հիքս, Ջոն Մեյնարդ Քեյնս, Պոլ Սամուելսոն, Ջոզեֆ Ստիգլից
Պարգևներ

Ադամ Սմիթի պարգև

[10]

Աստուրիայի արքայադստեր մրցանակ սոցիալական գիտությունների բնագավառում

[11]

Չորս ազատությունների մրցանակ: Խոսքի ազատություն

Ջոն Բեյթս Կլարկի մեդալ

[12]

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ

[13]

Ռեկտենվալդի մրցանակ

[14]

Ջեյմս Ջոյսի մրցանակ

[15]

Համաշխարհային տնտեսական մրացանկ

[16]

Gerald Loeb Award winners for Columns, Commentary, and Editorials?

Էկոնոմետրիկ միության անդամ

[17][6]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Բերլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Լիսաբոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Լիսաբոնի Նոր համալսարանի պատվավոր դոկտոր

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր

Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Clarivate Citation Laureate

[18]
Ամուսին(ներ)Ռոբին Ուելս
Կայքweb.mit.edu/krugman/www/
 Paul Krugman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փոլ Քրուգմանը ծնվել է Նյու Յորքի Լոնգ Այլենդ կղզում Դևիդ և Անիտա Քրուգմանների ընտանիքում, ովքեր Բրեստ Լիտովսկի հրեաների սերունդ էին։ Սկսել է հետաքրքրվել տնտեսագիտությամբ և պատմությամբ դեռ մանուկ ժամանակվանից՝ Այզեկ Ազիմովի գիտահանրամատչելի գրքերի ազդեցությամբ։ Սովորել է Յելի համալսարանում, 1977 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասավանդել է նույն ինստիտուտում, Յելի, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարաններում, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, Ստենֆորդի համալսարանում։ 2000 թվականից մինչ այժմ (2014) պրոֆեսոր Փրինստոնի համալսարանում։

1983 թվականից ամուսնացած է Ռոբին Ուելսի հետ, ով ամուսնու հետ մի քանի տնտեսագիտական դասագրքերի համահեղինակ է։ Փոլ Քրուգմանի հեռու բարեկամներից է Դևիդ Ֆրումը։

Ակադեմիական կարիերա խմբագրել

1977 թվականի սեպտեմբերին Քրուգմանը դարձել է Եյլի համալսարանի պրոֆեսորի օգնական։ 1979թ. ընդունվել Է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆակուլտետ։ 1982-1983թթ. Քրուգմանն աշխատել է Ռեյգանի Սպիտակ տանը՝ որպես տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ։ 1984 թվականին նա վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ արդեն որպես պրոֆեսոր։ Կրուգմանը դասավանդել է նաև Սթենֆորդի համալսարանում, Եյլի համալսարանում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում[19]։

 
Փոլ Քրուգմանը կարդում է դասախոսություն Ֆրանկֆուրտում՝ Գերմանիայի ազգային գրադարանում

2000 թվականին Քրուգմանը ընդունվել է Փրինսթոնի համալսարան որպես տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր։ Ներկայումս նա աշխատում է նաև Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում և երեսուն միջազգային տնտեսական կազմակերպությունների խմբի (G30) անդամ է։ 1979 թվականից Նա Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող է։ 2010 թվականին Քրուգմանն եղել է Արևելյան տնտեսական ասոցիացիայի նախագահը։ 2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ դուրս է գալու Փրինսթոնի համալսարանից և 2015 թվականի հունիսին միանալու է Նյու Յորքի քաղաքային համալսարանի դասախոսական կազմին[20]։

Փոլ Քրուգմանը մեծ քանակությամբ աշխատանքներ է գրել միջազգային տնտեսագիտության մասին, այդ թվում՝ միջազգային առևտրի, տնտեսական աշխարհագրության և միջազգային ֆինանսների վերաբերյալ։ «Research Papers in Economics» (RePEc) նախագիծը այն դասում է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքին[21]։ Քրուգմանի՝ «Միջազգային տնտեսագիտություն։ Տեսություն և քաղաքականություն», որը գրված է նաև Մորիս Օբստֆելդի համահեղինակությամբ, միջազգային տնտեսագիտության բակալավրի ավարտական կուրսի ստանդարտ դասագիրք է։ Քրուգմանը նաև ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված նյութի համահեղինակ է Ռոբին Ուելսի հետ միասին, վերջինս նշել է, որ շատ ոգևորված է Պոլ Սամուելսոնի դասական գրքի առաջին հրատարակությունից[22]։ Քրուգմանը գրել է տնտեսագիտական, երբեմն էլ միջազգային տնտեսագիտության, եկամտի բաշխման և պետության քաղաքականության թեմաներով աշխատանքներ հանրության լայն շրջանակների համար։

Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ Քրուգմանի հիմնական ներդրումը իր մասշտաբից տնտեսման ազդեցության վերլուծությունն է, որը զուգորդվում է այն ենթադրության հետ, որ սպառողները գնահատում են բազմազանությունը, միջազգային առևտուրը և տնտեսական գործունեությունը[23]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

1991 թվականին պարգևատրվել է Ջ․ Կլարկի մեդալով։ 2001 թվականից հայտնի խմբագիր է․ Նյու Յորք Թայմս թերթում ունի իր վերլուծական անկյունը։ Ադամ Սմիթի (1995), Ռեկտենվալդի (2000) և Աստուրիայի արքայազնի (2004) մրցանակների դափնեկիր։ 1997 թվականից Մյունխենի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի պատվավոր անդամ։

2008 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար, որն ստացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրյակին՝ լինելով Բուշի սուր քննադատ[24]։ Ձևակերպել է իր գործունեության գնոսոեոլոգիական սկզբունքները[25][26]։

Աշխատություններ խմբագրել

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Strategic Trade Policy and the New International Economics (1986)
  • Trade Policy and Market Structure (1989)
  • The Spatial Economy։ Cities, Regions and International Trade (1999) (Մասախիս Ֆուջիթի և Է․ Վենաբլսի հետ համատեղ)

Դասագրքեր խմբագրել

  • Krugman P. R., Obstfeld M. International Economics։ Theory and Policy. — 1988; 8-е изд.։ Prentice Hall, 2008. — 712 p. — ISBN 978-0-321-49304-0.
  • Krugman P. R., Wells R. Economics. — Worth Publishers, 2005. — 1200 p. — ISBN 978-1-57259-150-9.

Գիտահրապարակախոսական աշխատանքներ խմբագրել

  • The Great Unraveling։ Losing Our Way in the New Century. — W.W. Norton & Co., 2003. — 320 p. — ISBN 978-0-393-05850-5.
  • The Conscience of a Liberal. — W.W. Norton & Co., 2007. — 352 p. — ISBN 978-0-393-06069-0;
  • The Return of Depression Economics and the Crisis of 2008. — W. W. Norton, 2008. — 224 p. — ISBN 978-0-393-07101-6;

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Nobel Prize Laureate Paul Krugman Joining City University Of New York As “Distinguished Scholar” // Jewish Business News — 2014.
  5. https://group30.org/members/bio_current/krugman
  6. 6,0 6,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. CONOR.Sl
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 Mathematics Genealogy Project — 1997.
  10. https://www.nabe.com//NABE/About/Hall_of_Fame/Adam%20Smith%20Award.aspx
  11. https://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2004-paul-krugman.html?texto=trayectoria&especifica=0
  12. Dixit A. In Honor of Paul Krugman: Winner of the John Bates Clark Medal // J. Econ. Perspect. / H. WilliamsAEA, 1993. — Vol. 7, Iss. 2. — P. 173—188. — ISSN 0895-3309; 1944-7965doi:10.1257/JEP.7.2.173
  13. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2008Nobel Foundation.
  14. http://www.recktenwald.rw.fau.de/winners.shtml
  15. Economist Professor Paul Krugman receives James Joyce Award from UCD Literary & Historical SocietyUniversity College Dublin, 2014.
  16. https://www.ifw-kiel.de/institute/events/prizes-and-awards/global-economy-prize/prize-winners/
  17. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows
  18. https://clarivate.com/citation-laureates
  19. «Krugman Curriculum Vitae» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  20. Krugman, Paul (February 28, 2014), «Changes (Personal/Professional)», The New York Times, Արխիվացված օրիգինալից July 26, 2014-ին, Վերցված է July 18, 2014-ին, «I have informed Princeton that I will be retiring at the end of next academic year, that is, in June 2015. In August 2015 I will join the faculty of the Graduate Center, City University of New York, as a professor in the Ph.D. program in economics. I will also become a distinguished scholar at the Graduate Center's Luxembourg Income Study Center.»
  21. "Economist Rankings at IDEAS – Top 10% Authors, as of May 2016". Research Papers in Economics. May 2016. Archived from the original on August 12, 2016. Retrieved July 4, 2016.
  22. Paul Krugman (2009 թ․ դեկտեմբերի 13). «Paul Samuelson, RIP». The New York Times. «One of the things Robin Wells and I did when writing our principles of economics textbook was to acquire and study a copy of the original, 1948 edition of Samuelson's textbook.»
  23. Nobel Prize Committee, "The Prize in Economic Sciences 2008" Արխիվացված Օգոստոս 30, 2017 Wayback Machine
  24. bbc
  25. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2008». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  26. «Пол Кругман «Как я работаю»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել