Մերտոն Հոուարդ Միլլեր (անգլ.՝ Merton Howard Miller, մայիսի 16, 1923(1923-05-16)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - հունիսի 3, 2000(2000-06-03)[1][2][3], Չիկագո), ամերիկացի տնտեսագետ, Մոդիլյանի-Միլլեր տեսության համահեղինակ (1958)։ Տեսությունը հիմնվում է պարտք-կապիտալ մոդելի անհամապատասխանության սկզբունքի վրա։ Հարի Մարկովիցի և Ուիլյամ Ֆ․ Շարփի հետ համատեղ հանդիսանում է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990)։ Միլլերն իր ակադեմիական կարիերայի մեծ մասն անցկացրել է Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցում։

Մերտոն Միլլեր
անգլ.՝ Merton Miller
Ծնվել էմայիսի 16, 1923(1923-05-16)[1][2][3][…]
Բոստոն, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 2000(2000-06-03)[1][2][3] (77 տարեկան)
Չիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և գրող
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԹագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարFritz Machlup?[6]
Եղել է գիտական ղեկավարMichael Jensen?, Մայրոն Շոուլզ, William Poole?, Յուջին Ֆամա[6], Benjamin F. King?[6], Hans Reiner Stoll?[6] և Allan William Kleidon?[6]
Ազդվել էՖրից Մախլուպ
Ազդել էՅուջին Ֆամա
Մայքլ Ջենսեն
Ռիչարդ Ռոլ
Մայրոն Սքոլս
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Մերտոն Միլլերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Ջոել և Սիլվիա Միլլերների ընտանիքում[8][9] ։ Հայրն իրավաբան էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մերտոնն աշխատել է որպես տնտեսագետ Գանձապետական դեպարտամենտի հարկերի ուսումնասիրման բաժնում։ 1952 թ․ Ջոնս Հոփկինսի անվան համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, որից անմիջապես հետո՝ ստանձնել Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում այցելու դասախոսի պաշտոնը՝ որպես ակադեմիական առաջին աշխատանք։

Կարիերա

խմբագրել

Միլլերը 1958 թ․ Կարնեգի տեխնոլոգիական ինստիտուտում (այժմ ՝ Կարնեգի Մելոնի համալսարան) գործընկեր Ֆրանկո Մոդիլյանիի հետ համագործակցել է «Կապիտալի արժեք, կորպորատիվ ֆինանսներ և ներդրումների տեսություն» աշխատության շրջանակներում։ Աշխատությունն առաջ է քաշում կորպորատիվ ֆինանսների ավանդական տեսությանը հակադրվող մի նոր գաղափար, համաձայն որի՝ ընկերությունը կարող է նվազեցնել իր կապիտալի արժեքը`գտնելով պարտք-կապիտալ ճիշտ հարաբերակցությունը։ Մյուս կողմից էլ, սակայն, համաձայն նույն տեսության՝ գոյություն չունի ճշգրիտ հարաբերակցություն, ուստի կորպորատիվ ղեկավարները պետք է ձգտեն նվազագույնի հասցնել հարկային պարտավորությունը և առավելագույնի հասցնել զուտ կորպորատիվ հարստությունը։

Միլլերն ու Մոդիլյանին այս եզրակացությանը հանգելիս օգտվել են "ոչ արբիտրաժային" փաստարկից, այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած իրավիճակ, որի դեպքում շուկայի որևէ գործիքի տիրապետող թրեյդեր կկարողանա ստեղծել առանց ռիսկերի դրամային մեքենա, գրեթե միանգամից վերահսկողությունից դուրս կգա։ Այս ենթադրության վրա հիմնվող տարբեր փաստարկների համար հետագայում Միլլերն ու Մոդիլյանին հիմնել են մեկ ընդհանուր կաղապար։

Միլլերը գրել կամ համահեղինակել է ութ գիրք։ 1975 թ-ից անդամակցել է "Էկոնոմետրիկ հասարակությանը", իսկ 1976 թ․ դարձել Ամերիկայի ֆինանսական ասոցիացիայի նախագահ։ 1961 թ-ից դասավանդել է Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցում մինչև 1993 թ․ թոշակի անցնելը՝ այնուամենայնիվ շարունակելով աշխատել համալսարանում ևս մի քանի տարի։

Նրա աշխատանքները հիմք են հանդիսացել «Մոդիլյանի-Միլլեր ֆինանսական տեսության» համար։

1983-85 թթ․ ղեկավարել է Չիկագոյի Առևտրի խորհուրդը, իսկ 1990 թվականից մինչ իր մահը (2000 թ. հունիսի 3)՝ Չիկագոյի Ապրանքային բորսան։ 1993 թ․ Միլլերը «Metallgesellschaft» դուստր ձեռնարկությունում շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային կորստի շուրջ ծագած հակասության արդյունքում որակվել է որպես խարդախ թրեյդեր` Ուոլ Սթրիթ ամսագրում մասնաճյուղի ղեկավարությանը մեղադրելով, սակայն, խուճապի մատնվելու և պաշտոնի վաղաժամ լուծարման մեջ։

Անձնական կյանք

խմբագրել

Մերտոն Միլլերն ամուսնացել է Էլեանոր Միլլերի հետ, ով մահացել է 1969 թ.։ Այնուհետև ամուսնացել է երկրորդ կնոջ ՝ Քեթրին Միլլերի հետ։ Առաջին ամուսնությունից ունի երեք երեխա՝ Պամելան (1952), Մարգոտը (1955) և Լուիզան (1958) և երկու թոռնիկ։

Աշխատություններ

խմբագրել
  • Merton H. Miller (1991). Merton Miller on Derivatives. New York: John Wiley & Sons. ISBN 0-471-18340-7.
  • Merton H. Miller (1991). Financial Innovations and Market Volatility. Cambridge, MA: Blackwell Publishing. ISBN 1-55786-252-4.
  • Merton, Miller H.; Charles W. Upton (1986). Macroeconomics: A Neoclassical Introduction. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-52623-2.
  • Kessel, Reuben A.; R. H. Coase; Merton H. Miller (1980). Essays in Applied Price Theory. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-43200-9.
  • Fama, Eugene F.; Merton H. Miller (1972). The Theory of Finance. New York: Holt, Rinehart & Winston. ISBN 0-03-086732-0.
  • Merton H. Miller (1997). "The Private Interest & the Public Interest". The Green Bag.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mathematics Genealogy Project — 1997.
  7. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1990Nobel Foundation.
  8. «Merton H. Miller». The Notable Names Database. 2008. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. Encyclopedia of American Jewish history. Norwood, Stephen H. (Stephen Harlan), 1951-, Pollack, Eunice G. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. 2008. ISBN 978-1851096381. OCLC 174966865.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)

Արտաքին հղումներ

խմբագրել