Ջորջ Աքերլոֆ (անգլ.՝ George Arthur Akerlof, հունիսի 17, 1940(1940-06-17)[1][2], Նյու Հեյվեն), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար (2001)։ Տեղեկատվական տնտեսագիտական տեսության հիմնադիր։ Հայտնի է նաև աշխատանքի շուկայի իր հետազոտություններով, հատկապես՝ ոչ շուկայական աշխատավարձերի ոլորտում, որն այժմ հիմք է հանդիսանում մակրոտնտեսագիտության նորքեյնսականական դպրոցի ձևավորման համար։

Ջորջ Աքերլոֆ
անգլ.՝ George Akerlof
Ծնվել էհունիսի 17, 1940(1940-06-17)[1][2] (84 տարեկան)
Նյու Հեյվեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Ջորջթաունի համալսարան[3]
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և տնտեսություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր և ընկերության նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան տնտեսական ասոցիացիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերԵյլի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1966), Lawrenceville School? և Sidwell Friends School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարՌոբերտ Մերտոն Սոլոու
Եղել է գիտական ղեկավարCharles Engel?, Adriana Kugler?, Ռոբերտ Շիլլեր, Ross Milbourne?[6], Stephen G. Cecchetti?[7], Michael Ash?[7], Paola Giuliano?[7], Jon William Faust?[7], Wallace E. Hendricks?[7], Alan Kenton Kackmeister?[7], Eirik A. Evenhouse?[7], Andrea De Michelis?[7], Matias Felix Barenstein?[7], Zhiyong An?[7], Terence Mallon Kennedy?[7], Jason Reid Eis?[7], Vai-Lam Mui?[7], Kaku Furuya?[7], Desiree Nicholette Schaan?[7], Mauricio Naranjo?[7], Jeffrey Vincent Butler?[7], Pascal Michaillat?[7], Robert Allen Vergun?[7], Gil Mehrez?[7], Jorge Miguel Streb?[7], Lawrence Webster Dwight?[7], David Benjamin Huffman?[7], Wei-Kang Wong?[7], Frederic Halsey Rogers?[7], Stephen Richard Blough?[7], K. Siobhan Reilly?[7], Stephen Robert Glenville Jones?[7], Timothy Cogley?[7] և Sean Masaki Flynn?
Հայտնի աշակերտներWilliam C. Dudley?
Պարգևներ
Ամուսին(ներ)Ջանեթ Ելեն
 George Akerlof Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1940 թ. հունիսի 17-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հևեն քաղաքում Յեյլի համալսարանի պրոֆեսորի, Շվեդիայից ներգաղթյալ Գոստա Ակերլոֆի ընտանիքում։ Մայրը՝ Ռոզալին (օրիորդական ազգանունը՝ Հիրշֆելդեր), Գերմանիայից ներգաղթած հրեա ընտանիքից էր։

Ուսումն սկսելով Յելի համալսարանում (1962 թ. ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան)՝ Աքերլոֆն ավարտեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1966 թ. ստացավ դոկտորի աստիճան)։ Ուսումն ավարտելուց հետո գրեթե միշտ դասավանդում էր Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում։ 1967-1968 թթ. աշխատել է որպես պրոֆեսոր Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում, 1973 թ. եղել է նախագահ Նիքսոնի տնտեսագիտության գծով խորհրդականների կոմիտեի աշխատակիցներից մեկը։ 1978 թ. Ակերլոֆը տեղափոխվում է Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքագիտական դպրոց, սակայն 1980 թ. վերջնականապես վերադառնում է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան։

Ակերլոֆի կինը՝ Ջանեթ Յելենը, հայտնի տնտեսագետ է, 2004-2010 թթ. Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահը, 2010 թ. հոկտեմբերից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար խորհրդի փոխնախագահ, իսկ 2014 թ. փետրվարի 3-ից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար։

Առավել հայտնի է Աքերլոֆի «Լիմոնների» շուկա․ որակի անորոշություն և շուկայական մեխանիզմ աշխատությունը։

Աշխատություններ

խմբագրել
  • George A. Akerlof. The Market for «Lemons»։ Quality Uncertainty and the Market Mechanism // The Quarterly Journal of Economics (1970)
  • Identity Economics. How our idetites shape our work, wages, and well-being
  • Spiritus Animalis

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Աքերլոֆ» հոդվածին։