Միլթոն Ֆրիդմեն (անգլ.՝ Milton Friedman, /ˈfrdmən/ ( ), հուլիսի 31, 1912(1912-07-31)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2006(2006-11-16)[4][1][5][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, տնտեսագիտական ուղղություններից մեկի՝ մոնետարիզմի հիմնադիր, 1976 թ. տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ սպառման վերլուծության, դրամական մատակարարումների պատմության ու տեսության և կայունացման քաղաքականության բարդությունների բնագավառներում կատարած ուսումնասիրությունների համար[22]։ Առաջին մեծ աշխատությունը «Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները» գիրքն է, որը լույս է տեսել 1940 թվականին (համահեղինակ Ս․ Կուզնեց)։

Միլթոն Ֆրիդմեն
անգլ.՝ Milton Friedman
Ծնվել էհուլիսի 31, 1912(1912-07-31)[1][2][3][…]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 16, 2006(2006-11-16)[4][1][5][…] (94 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]
Սրտային անբավարարություն[9]
ԳերեզմանՍան Ֆրանցիսկո[10]
Բնակության վայր(եր)Rahway? և Բրուքլին
Քաղաքացիություն ԱՄՆ[11][12]
Դավանանքխիստ հետևողական հուդաիզմ և agnostic?
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և Մակրոէկոնոմիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[13], Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա, Institute of Mathematical Statistics?[14], Տնտեսաչափական ընկերություն[15] և Philadelphia Society?[16][17][18]
Ալմա մատերRahway High School? (1928), Կոլումբիայի համալսարան, Ռատգերսի համալսարան (1932), Չիկագոյի համալսարան (1933) և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՍայմոն Կուզնեց
Եղել է գիտական ղեկավարPhillip D. Cagan?, Գարի Մարկովից, Lester G. Telser?, David I. Meiselman?, Neil Wallace?, Miguel Sidrauski?, Edgar L. Feige?, Michael R. Darby?, Էդի Քարնի, Michael Bordo?, Gerald P., jun. Dwyer?, George Herbert Borts?[19] և John J. McCall?[19]
Հայտնի աշակերտներԳերի Բեքեր և Phillip D. Cagan?
Ազդվել էԱդամ Սմիթ •Իրվինգ Ֆիշեր  •Ֆրենկ Նայթ •Սայմոն Կուզնեց  •Ջեյկոբ Վայներ •Հարոլդ Հոթելինգ  •Արթուր Բրնս •Ֆրիդրիխ ֆոն Հայեկ •Հոմեր Ջոնս •Հենրի Սայմոնս •Ջորջ Ստիգլեր •Հենրի Շուլց •Հենրի Ջորջ
Ազդել էՄարգարետ Թետչեր •Գերի Բեքեր •Աուգուստո Պինոչետ •Ալան Գրինսպեն •Աննա Շվարց •Բեն Բերնանկե •Ջեյմս Բրեդֆորդ Դելոնգ •Չիկագո բոյզ •Թոմաս Սովել •Հերբերտ Շտեյն •Հարի Մարկովիչ •Ֆիլիպ Դևիդ Քեյգան •Էռնանդո դե Սոտո Պոլար •Ուիլիամ Բաքլի •Դևիդ Ֆրիդման •Կատոյի ինստիտուտ •Ֆրեյզերի ինստիտուտ •Սկոտ Սամներ •Թեդ Կրուս •Ռոնալդ Ռեյգան •Ռենդ Փոլ
Պարգևներ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ամուսին(ներ)Ռոուզ Ֆրիդման
Երեխա(ներ)Դեվիդ Ֆրիդման և Jan Martel?
Ստորագրություն
Изображение автографа
 Milton Friedman Վիքիպահեստում

Ջորջ Ստիգլերի և մի շարք այլ տնտեսագետների հետ մեկտեղ՝ Ֆրիդմենը տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության չիկագոյական դպրոցի այն առաջատար ներկայացուցիչներից էր, որոնք աշխատանքային գործունեությամբ առնչվելով Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ, մերժում էին քեյնսյան տնտեսագիտությունը և պաշտպանում մոնետարիզմը մինչև 1970-ական թվականների կեսերը, երբ այն վերափոխվեց ռացիոնալ ակնկալիքների հիմնադրույթի վրա հիմնավորապես հաստատված մակրոտնտեսագիտության[23]։ Ֆրիդմենի հետ այդ տարիներին Չիկագոյում համագործակցած մի շարք ուսանողներ ու երիտասարդ դասախոսներ հետագայում դարձել են անվանի տնտեսագետներ։ Նրանց շարքում են Գերի Բեքերը[24], Ռոբերտ Ֆոգելը[25], Թոմաս Սոուելը[26], Ռոբերտ Լուկաս Կրտսերը[27]։

Ֆրիդմենը մարտահրավեր է նետել քեյնսյան, ինչպես հետագայում ինքը բնորոշել է՝ «նաիվ (պարզունակ) տեսությանը»[28], ձեռք է զարկել սպառման մասին իր վերլուծություններին ու մեկնություններին, քննել, թե սպառողներն ինչպես են ծախսեր կատարում։ Նա ներածել է մի տեսություն, որը հետագայում տնտեսագիտական տիրապետող հոսանքի բաղկացուցիչ մասն է կազմել։ Նորարար տնտեսագետը առաջիններից մեկն է եղել, որ քարոզել, տարածել է սպառման հարթեցման տեսությունը (theory of consumption smoothing)[22]: 1960-ական թվականներին նա դարձել է կառավարման քաղաքականության քեյնսյան մոդելին ընդդիմացող գլխավոր դեմքը[29] և իր մոտեցումները բնորոշել է հետևյալ կերպ. «կիրառել քեյնսյան լեզուն (ձևակերպումները) և գործիքակազմը, սակայն մերժել, ժխտել նրա սկզբնական եզրահանգումները»[30]։ Ֆրիդմենը ձևակերպել է, որ գոյություն ունի գործազրկության այսպես կոչված՝ բնական մակարդակ, և պնդել է, որ եթե գործազրկությունն այդ բնական մակարդակից ցածր լինի, դա կարող է սղաճի (ինֆլյացիայի աճի) մեծացման պատճառ դառնալ[Ն 1][31]: Նա միաժամանակ պնդել է, որ Ֆիլիպսի կորը երկարաժամկետ հեռանկարում գործազրկության բնական մակարդակի նկատմամբ ուղղահահաց դիրք է գրավում, և կանխատեսել է այն երևույթը, որը ներկայումս հայտնի է ստագֆլյացիա (stagflation) անվանումով[32]։ Ֆրիդմենն առաջ է քաշել մակրոտնտեսական հայեցակարգը, որ հայտնի է մոնետարիզմ անվամբ, և պնդել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության մեջ դրամական զանգվածի կայուն ու փոքրածավալ ավելացումը գերադասելի է, քան արագ ու անակնկալ փոփոխությունները։ Դրամավարկային քաղաքականության, հարկման,, սեփականաշնորհման, ապակարգավորման (deregulation) վերաբերյալ նրա առաջ քաշած գաղափարները ազդել են կառավարության քաղաքականության վրա (հատկապես 1980-ական թվականներին), իսկ մոնետարիստական դրամավարկային տեսությունն իր հերթին ազդել է 2007-2008 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով դաշնային պահուստարանի (Federal Reserve-ի) ձեռնարկած միջոցառումների վրա[33]։

1977 թվականին Ֆրիդմենը թողել է աշխատանքը Չիկագոյի համալսարանում։ 1983 թվականին ստացել է վաստակավոր պրոֆեսորի (Emeritus professor) կոչում։ Այնուհետև դարձել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խորհրդականը[34]։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը հիմնված է եղել ազատ շուկայական տնտեսական համակարգի վրա՝ հասարակական գործերի կառավարության նվազագույն միջամտությամբ։ Ականավոր գիտնականն իր գլխավոր ձեռքբերումն է համարել ԱՄՆ-ում պարտադիր զինվորական ծառայության վերացման գործում ներդրած ավանդը։ 1962 թվականին լույս ընծայած «Կապիտալիզմ և ազատություն» (Capitalism and Freedom) գրքում Ֆրիդմենը հանդես է եկել կամավոր զինծառայության, դրամի փոխանակման ազատ լողացող կուրսի, բժշկական հավաստագրման վերացման, բացասական եկամտահարկի և դպրոցական (կրթական) վաուչերների ներդրման պաշտպանությամբ[35]։ Դպրոցի ազատ ընտրության կողմնակից լինելով՝ հիմնել է Friedman Foundation for Educational Choice հիմնադրամը, որը հետագայում վերանվանվել է EdChoice[36][37]:

Միլտոն Ֆրիդմենն իր աշխատություններում անդրադարձել է տնտեսագիտական և հանրային քաղաքականության ամենատարբեր հիմնախնդիրների[38]։ Նրա գրքերն ու ամսագրային հոդվածները զգալի ազդեցություն են գործել գրեթե ամբողջ աշխարհում, ներառյալ նախկին կոմունիստական հանրապետությունները[39][40][41][42]։ 2011 թվականին Econ Journal Watch|EJW ամսագրի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Միլտոն Ֆրիդմենը ճանաչվել է երկրորդը 20-րդ դարում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելած տնտեսագետների շարքում (զիջել է միայն Ջոն Մեյնարդ Քեյնսին)[43] Upon his death, The Economist described him as "the most influential economist of the second half of the 20th century ... possibly of all of it".[44]:

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Չիկագոյի համալսարանը, ստացել մագիստրոսի աստիճան 1933 թվականին։ Կոլումբիայի համալսարանի փոիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Չիկագոյի և Քեմբրիջի համալսարաններում (1953-19541950-ական թվականներին մասնակցել է «Մարշալի պլան»-ին որպես խորհրդատու։ 1967 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ընկերության նախագահը։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի շքանշանով (1951)։ Կինը՝ Ռոուզ Ֆրիդմանը (1910-2009), նույնպես հայտնի տնտեսագետ էր։ 2002 թվականին գիտնականի պատվին Կատոյի ինստիտուտը հանձնում է «Միլթոն Ֆրիդմանի անվան մրցանակ» ազատության զարգացման համար։

Պատկերասրահ խմբագրել

Աշխատությունների ընտրանի խմբագրել

  • A Theory of the Consumption Function (1957) 1614278121.
  • A Program for Monetary Stability (Fordham University Press, 1960) 110 pp. online version Archived 2011-11-01 at the Wayback Machine. 0-8232-0371-9
  • Capitalism and Freedom (1962), highly influential series of essays that established Friedman's position on major issues of public policy (excerpts)
  • A Monetary History of the United States, 1867–1960, with Anna J. Schwartz, 1963; part 3 reprinted as The Great Contraction
  • "The Role of Monetary Policy." American Economic Review, Vol. 58, No. 1 (Mar. 1968), pp. 1–17 JSTOR presidential address to American Economics Association
  • "Inflation and Unemployment: Nobel Lecture", 1977, Journal of Political Economy. Vol. 85, pp. 451–72. JSTOR
  • Free to Choose: A Personal Statement, with Rose Friedman, (1980), highly influential restatement of policy views
  • The Essence of Friedman, essays edited by Kurt R. Leube, (1987) (0-8179-8662-6)
  • Two Lucky People: Memoirs (with Rose Friedman) 0-226-26414-9 (1998) excerpt and text search
  • Milton Friedman on Economics: Selected Papers by Milton Friedman, edited by Gary S. Becker (2008)
  • Պոզիտիվ տնտեսության ուրվագծեր (1953)
  • Մոնետար կայունացման ծրագիր (1959)
  • Դրամական և գանձարանային քաղաքականություն (1969)
  • Հակահեղափոխություն փողի տեսության մեջ (1970)
  • Մոնետար փոփոխությունները ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում (1981)

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն Միլտոն Ֆրիդմենի և նրա ուսումնասիրությունների մասին խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Milton Friedman, economist, dies aged 94 // Financial TimesNikkei Inc., 2006. — ISSN 0307-1766; 1476-8844
  5. 5,0 5,1 5,2 Rockoff H. Friedman, Milton (31 July 1912–16 November 2006) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.2001952
  6. 6,0 6,1 6,2 https://archive.org/details/openmind_ep494
  7. 7,0 7,1 7,2 http://www.legacy.com/obituaries/sfgate/obituary.aspx?pid=173292483
  8. 8,0 8,1 8,2 http://www.theguardian.com/business/2006/nov/16/usnews.internationalnews
  9. https://www.nbcnews.com/id/wbna15750712
  10. Find A Grave — 1996.
  11. Pinochet - Thatcher's ally // BBC News Online — 1998.
  12. Brooklyn College Firsts: Marshall and Rhodes // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1991. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  13. Notable Names Database — 2002.
  14. 14,0 14,1 Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  15. 15,0 15,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  16. Internet Archive — 1996.
  17. https://phillysoc.org/about/distinguished-members
  18. https://phillysoc.org/about/past-trustees
  19. 19,0 19,1 Mathematics Genealogy Project — 1997.
  20. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1976Nobel Foundation, 2019.
  21. Chira S. D. Schmidt, Friedman, Cousteau, 8 Others Receive Honoraries at Commencement(անգլերեն) // The Harvard Crimson(untranslated): 1979.
  22. 22,0 22,1 «Milton Friedman on nobelprize.org»։ Nobel Prize։ 1976։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2008-ին։ Վերցված է February 20, 2008 
  23. «Commanding Heights : The Chicago School | on PBS»։ www.pbs.org։ Վերցված է 2021-05-17 
  24. «Our Legacy»։ Becker Friedman Institute (en-US)։ Chicago։ Վերցված է 2021-05-17 
  25. Chicago Remembers Milton Friedman, Sanderson, Allen; 2012, University of Chicago, [1]
  26. Sowell Thomas (2001)։ A Personal Odyssey։ Simon and Schuster։ էջ 320։ ISBN 0743215087 
  27. Van Overtveldt Johan (2009)։ The Chicago School: How the University of Chicago Assembled the Thinkers Who Revolutionized Economics and Business։ Agate Publishing։ էջ 8։ ISBN 978-1-57284-649-4 
  28. «Milton Friedman»։ Commanding Heights։ PBS։ October 1, 2000։ Արխիվացված է օրիգինալից September 8, 2011-ին։ Վերցված է September 19, 2011 
  29. "Milton Friedman—Economist as Public Intellectual" Archived May 29, 2009, at the Wayback Machine.. . Dallasfed.org (April 1, 2016). Retrieved on September 6, 2017.
  30. Mark Skousen (2009)։ The Making of Modern Economics: The Lives and Ideas of the Great Thinkers։ M.E. Sharpe։ էջ 407։ ISBN 978-0-7656-2227-3 
  31. Friedman Milton (1968)։ The Role of Monetary Policy։ Essential Readings in Economics։ էջեր 215–31։ ISBN 9780333594520 
  32. Krugman Paul R. (1995)։ Peddling prosperity : economic sense and nonsense in the age of diminished expectations։ New York: W. W. Norton։ էջ 43։ ISBN 9780393312928 
  33. Edward Nelson (April 13, 2011). "Friedman's Monetary Economics in Practice" Archived December 31, 2014, at the Wayback Machine.. "in important respects, the overall monetary and financial policy response to the crisis can be viewed as Friedman's monetary economics in practice. ... Friedman's recommendations for responding to a financial crisis largely lined up with the principal financial and monetary policy measures taken since 2007". "Review" in Journal of Economic Literature (December 2012). 50#4. pp. 1106–09.
  34. Ebenstein Lanny (2007)։ Milton Friedman: A Biography։ St. Martin's Publishing Group։ էջ 208։ ISBN 9780230604094 
  35. "Milton Friedman (1912–2006)" Archived January 3, 2007, at the Wayback Machine.. Econlib.org. Retrieved on September 6, 2017.
  36. Maureen Sullivan (July 30, 2016)։ Milton Friedman's Name Disappears From Foundation, But His School-Choice Beliefs Live On։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2016-ին։ Վերցված է September 14, 2016 
  37. «Friedman Foundation changes name to focus on benefits of educational choice»։ Atlas Network։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-23-ին։ Վերցված է 2021-05-23 
  38. Caldwell Bruce։ «Milton Friedman»։ Encyclopedia Britannica։ Արխիվացված է օրիգինալից August 2, 2017-ին։ Վերցված է August 2, 2017 
  39. "Capitalism and Friedman" (editorial). The Wall Street Journal. November 17, 2006.
  40. Václav Klaus (January 29, 2007)։ «Remarks at Milton Friedman Memorial Service»։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2007-ին։ Վերցված է August 22, 2008 
  41. Johan Norberg (October 2008). "Defaming Milton Friedman: Naomi Klein's disastrous yet popular polemic against the great free market economist" Archived April 11, 2010, at the Wayback Machine.. Reason Magazine. Washington, D.C.
  42. Friedman 1999 , p. 506.
  43. William L Davis, Bob Figgins, David Hedengren and Daniel B. Klein (May 2011). "Economic Professors' Favorite Economic Thinkers, Journals, and Blogs" Archived December 18, 2011, at the Wayback Machine.. Econ Journal Watch. 8(2). pp. 126–46.
  44. «Milton Friedman, a giant among economists»։ The Economist։ November 23, 2006։ Արխիվացված է օրիգինալից February 17, 2008-ին։ Վերցված է February 20, 2008 

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսաֆիլմեր
Պարգևներ
Նախորդող:
Leonid Vitaliyevich Kantorovich
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1976
Հաջորդող:
Bertil Ohlin


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found