Ռոբերտ Մանդել (անգլ.՝ Robert Alexander Mundell, հոկտեմբերի 24, 1932(1932-10-24)[1][2][3], Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա - ապրիլի 4, 2021(2021-04-04)[4], Monteriggioni, Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]), կանադացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ արժութային կուրսերի տարբեր ռեժիմների պայմաններում դրամավարկային և բյուջետային (գանձարանային) քաղաքականության վերլուծության, ինչպես նաև օպտիմալ վալյուտային գոտիների վերլուծության համար (1999

Ռոբերտ Մանդել
անգլ.՝ Robert Mundell
Ծնվել էհոկտեմբերի 24, 1932(1932-10-24)[1][2][3]
Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա
Մահացել էապրիլի 4, 2021(2021-04-04)[4] (88 տարեկան)
Monteriggioni, Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[5]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼոնդոնի տնտեսագիտական դպրոց
Վանկուվերի տնտեսագիտական դպրոց
Վաշինգտոնի համալսարան
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Վաթերլոուի համալսարան
ԿոչումChangjiang Chaired Professor?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][5][7]
Գիտական ղեկավարՉարլզ Քինդլբերգեր
Եղել է գիտական ղեկավարՌուդի Դորնբուշ, Jacob A. Frenkel?, Theo S. Eicher?, Կարմեն Մ. Ռայնհարտ, Michael Bahaamonde Connolly?[8], Christine Monica Shaw?[8] և Alessandra Baldi?[8]
Ազդվել էՉարլզ Քինդլբերգեր
Ազդել էՌուդի Դորնբուշ
Ջեյկոբ Ֆրենկել
Մայքլ Մուսա
Կարմեն Ռեյնհարթ
Պարգևներ
 Robert Mundell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բրիտանական Կոլումբիայի, Վաշինգտոնի, Չիկագոյի համալսարաններում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։ Դասավանդել է Ստենֆորդի և Չիկագոյի համալսարաններում։

Աշխատել է Միջազգային արժութային ֆոնդի գիտական բաժնում։ Սա հնարավորություն տվեղ ինչպես նյութեր հավաքել ուսումնասիրության համար, այնպես էլ որոշ մտքեր իրականացնել գործնականում։

Մանդելի աշխատանքների (բաց տնտեսություններում կայունարար քաղաքականության ուսումնասիրությունների մասին) հրատարակման հետ գրեթե միաժամանակ իր աշխատությունները հրատարակեց ՄԱՖ-ի մեկ այլ աշխատակից՝ Մարկուս Ֆլեմինգը։ Այս աշխատությունները դարձան նեոլիբերալիզմի տեսական հիմքը։ Ժամանակակից դասագրքերն օգտագործում են «Մանդել-Ֆլեմինգի մոդել» անվանումը որպես իդեալական մոդել որոշ փոքր երկրների բաց տնտեսությունների համար։ Սակայն ըստ վերլուծության խորության, ընդգրկվածության և ազդեցիկությամբ՝ Մանդելի վերլուծությունն ավելի նշանակալի է։

2009 թ. հունիսի 5-ին մասնակցել է միջազգային տնտեսագիտական ֆորումի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Աշխատություններ խմբագրել

  • The International Monetary System։ Conflict and Reform (1965)
  • Monetary Theory։ Interest, Inflation and Growth in the World Economy (1971)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել