Քրիսթոֆեր Պիսարիդես (հուն․՝ Χριστόφορος Αντωνίου Πισσαρίδης, փետրվարի 20, 1948(1948-02-20)[1][2], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս[3][17][18]), հույն-բրիտանացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010)[19]։ Ներկայումս (2014) Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ղեկավարում է տնտեսագիտության ամբիոնը։ Գիտական աշխատանքները վերաբերվում են մակրոտնտեսագիտությանը, մասնավորապես՝ աշխատանքի տնտեսագիտությանը և քաղաքատնտեսությանը։ Աստանայի տնտեսագիտական 5-րդ ֆորումի մասնակից[20], մասնակցել է «Նոր Ղազախստան» թեմայով բանավեճերին։ 2012 թվականի մարտին ստացել է Եվրասիայի՝ գիտնականների տնտեսագիտական ակումբի պատվավոր պրոֆեսորի կոչում։

Քրիսթոֆեր Պիսարիդես
հուն․՝ Χριστόφορος Πισσαρίδης
Ծնվել էփետրվարի 20, 1948(1948-02-20)[1][2] (76 տարեկան)
Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][5][6][…] և  Կիպրոս
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, ակադեմիկոս և միջազգային ֆորումի մասնակից
Հաստատություն(ներ)Սաութհեմփթոնի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտԱշխատուժի տնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Աթենքի ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա, Աթենքի ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[7], Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[8]
Ալմա մատերԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Էսեքսի համալսարան և Pancyprian Gymnasium?
ԿոչումRegius Professor of Economics?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[9][9]
Տիրապետում է լեզուներիննոր հունարեն և անգլերեն
Գիտական ղեկավարMichio Morishima? և Դեյլ Մորթենսեն
Եղել է գիտական ղեկավարGuglielmo Weber?, Jozef Konings?, Etienne Wasmer?, Régis Barnichon?[10], Luca Fornaro?[10][11], Christoph Ungerer?[12] և Gunes Asık?[13]
Ազդվել էՄիտիո Մորիսիմ
Դեյլ Մորթենսեն
Պարգևներ
 Christopher Pissarides Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին Էսեքսի համալսարանում[21] ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1971 թվականին՝ մագիստրոսի աստիճան։ Արդյունքում, աշխատանքի է անցել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, որտեղ 1973 թվականին ստացել է դոկտորի աստիճան՝ մաթեմատիկոս-տնտեսագետ Միտիո Մորիսիմի ղեկավարությամբ։ 1976 թվականից Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մակրոտնտեսագիտության հետազոտական ծրագրերի ղեկավարն է։

Ներկայումս (2014) ղեկավարում է տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության ամբիոնը, ինչպես նաև Տնտեսագիտական ցուցանիշերի ուսումնասիրման կենտրոնի հետազոտական ծրագրերի տնօրենն է։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Աշխատանքի տնտեսագիտության ինստիտուտի մրցանակ (Դեյլ Մորթենսենի հետ, 2005)[22]
  • Բրիտանական ակադեմիայի անդամ[21]
  • Էկոնոմետրիկ միության անդամ[21]
  • Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում՝ Փիթեր Դայմոնդի և Դեյլ Մորթենսենի հետ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[19]
  • Հոբելյանական մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 20 տարի» (2012)[23]

Աշխատություններ խմբագրել

  • Job Matchings with State Employment Agencies and Random Search (1979)
  • Short-Run Equilibrium Dynamics of Unemployment Vacancies, and Real Wages (1985)
  • Unemployment and Vacancies in Britain (1986)
  • Job Creation and Job Destruction in the Theory of Unemployment (1994)
  • Equilibrium Unemployment Theory (2000)
  • Structural Change in a Multi-Sector Model of Growth

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 3,0 3,1 3,2 Notable Names Database — 2002.
  4. Child benefit saga: Lessons to be learned // BBC Online — 2010.
  5. http://www.nndb.com/event/409/000085154/
  6. British Nobel Prize winner Christopher Pissarides calls for slower spending cuts // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 2010. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  7. https://www.ae-info.org/ae/User/Pissarides_Christopher
  8. 8,0 8,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  9. 9,0 9,1 https://www.lse.ac.uk/economics/people/faculty/christopher-pissarides
  10. 10,0 10,1 Mathematics Genealogy Project — 1997.
  11. http://etheses.lse.ac.uk/789
  12. http://etheses.lse.ac.uk/688
  13. http://etheses.lse.ac.uk/1077
  14. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2010Nobel Foundation.
  15. Preisträger des Weltwirtschaftlichen Preises 2015 verkündet (գերմ.)Institut für Weltwirtschaft, 2015.
  16. History of IZA Prize in Labor Economics
  17. Профессор Кристофер Писсаридес Արխիվացված 2010-10-14 Wayback Machine(անգլ.)
  18. «Кристофер А. Писсаридес — биография». Nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.(անգլ.)
  19. 19,0 19,1 Нобелевскую премию по экономике разделили трое ученых
  20. «Кристофер Писсаридес на Астанинском экономическом форуме». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Кристофер Антониу Писсаридес» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.(անգլ.)
  22. IZA (2010 թ․ օգոստոսի 12). «Prize». IZA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.(անգլ.)
  23. Указ Президента Республики Казахстан № 327 от 17 мая 2012 года «О награждении юбилейной медалью „Қазақстан Республикасының тәуелсіздігіне 20 жыл“».

Արտաքին հղումներ խմբագրել