Portugália
Portugália, 2016 թվականի մարտից հանդես է գալիս նաև TAP Express անունով, պորտուգալական տարածաշրջանային ավիաընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լիսաբոնի Պորտելա օդանավակայանում[2]։ Ընկերությունը հարում է TAP Portugal-ին և չվերթներ իրականացնում դեպի Եվրամիության երկրներ[3]։
Portugália | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1989 | |||
Կենտրոններ | Լիսաբոնի Ումբերտո Դելգադոյի անվան օդանավակայան | |||
Միություն | Ստար Ալիանս | |||
Մասնաճյուղեր | PGA Express? | |||
Ինքնաթիռներ | Embraer Regional Jet և Fokker 100 | |||
Նավատորմ | 16 | |||
Գլխամաս | Լիսաբոն | |||
Ղեկավարություն | Ժոաո Ռիբեյրու դա Դոնսեկա | |||
portugalia-airlines.pt |
Պատմություն
խմբագրելPortugália ավիաընկերությունը հիմնադրվել է 1988 թվականի հուլիսի 25-ին որպես բաժնեմասային ընկերություն և միայն երկու տարի անց է սկսել օպերացիոն գործունեություն ծավալել` կապված Եվրամիության երկրներ ավիատեղափոխումների օրինականացման գործընթաի հետ։ 1990 թվականի հուլիսի 7-ին իրականացվել են ավիաընկերության առաջին տեղափոխությունները Լիսաբոնի օդանավակայանից դեպի Պորտու և Ֆարու քաղաքներ[2]։
Միջազգային չվերթներ իրականացնելը ավիաընկերության հիմնական գործառույթների մեջ է մտել 1992 թվականի հունիսին։ 2006 թվականի նոյեմբերի 6-ին TAP Portugal ընկերությունը հայտարարեց Portugália-ի բաժնետոմսերի 99,81 տոկոսի գնման մասին։
2007 թվականի մարտի դրությամբ ավիաընկերությունում աշխատում է 750 մարդ[2]։
2008 թվականին ընկերությունը մտավ SkyTeam ուղևորափոխադրող կազմակերպության կազմի մեջ, սակայն ստիպված էր լքել այն, քանի որ նրա մայր ավիաընկերությունը` TAP Portugal-ը, հանդիսանում էր Star Alliance-ի լիիրավ մրցակիցը։ Ներկայումս քննարկվում է Portugália-ի միացման հարցը Star Alliance-ին[2]։
Շարժակազմ
խմբագրելԻնքնաթիռի տիպ | Քանակ | Ուղևորներ (Բիզնես դաս/Էկոնոմ դաս) |
Ուղիներ | Ծանոթագրություն |
Embraer ERJ 145 EP | 8 | 45 (6/39) | Ներքին և միջազգային դեպի Եվրոպայի երկրներ | |
Fokker 100 | 6 |
95 (8/87) | Ներքին և միջազգային դեպի Եվրոպայի երկրներ | |
Beechcraft 1900D | 2 |
19 (19) | Իսպանիայի օդանավակայաններ | PGA Express |
Всего самолётов | 16 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.ch-aviation.com/portal/news/4209-tap-portugal-news-update
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Directory: World Airlines». Flight International. 2007 թ․ ապրիլի 10. էջ 63.
- ↑ «Contactos.» Portugália. 18 February 2007. Retrieved on 28 February 2010. «Morada: Aeroporto de Lisboa, Rua C, Edifício 70 1749—078 Lisboa.»