Բելեմի մշակութային կենտրոն
Բելեմի մշակութային կենտրոն (պորտ.՝ Centro Cultural de Belém (CCB)), ժամանակակից արվեստի մշակութային կենտրոն, տեղադրված Լիսաբոնի Բելեմ շրջանում։ Հսկայական շինություն է, 140,000 մ² տարածքով։ Սկզբում նախատեսված էր Պորտուգալիայի Եվրոպական նախագահության տեղավորման համար։ Հետագայում հարմարեցվեց ժողովների, գիտաժողովների, ցուցահանդեսների, համերգների անցկացման համար։
Տեսակ | կոնֆերանսների կենտրոն, մշակութային կենտրոն և մշակութային ժառանգություն |
---|---|
Երկիր | Պորտուգալիա[1][2] |
Տեղագրություն | Բելեն[2] |
Վայր | Բելեմ |
Հասցե | 1400 և 1067-001 |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Կազմված է | Q10306290? |
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1993 |
Բացված | 1993 |
Ճարտարապետ | Vittorio Gregotti? և Մանուել Սալգադո |
Ժառանգության կարգավիճակ | Immovable Cultural Heritage of Public Interest? |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելԴեռևս 1988 թվականի հունվարին էր որոշում կայացել Բելեմի մշակութային կենտրոն հիմնելու վերաբերյալ, որպես Պորտուգալիայի կառավարության խնդիր, կառուցել շինություն, որտեղ պետք է տեղավորվեր Եվրոպական միության Պորտուգալիայի առաջին նախագահությունը (1992)[3][4]։
Կառուցման համար հայտարարվել էր միջազգային մրցույթ, և ներկայացված 57 նախագծերից ընտրվեցին 6-ը՝ երկրորդ փուլում քննարկելու համար[4] Վերջնական նախագիծը՝ ներկայացված պորտուգալացի ճարտարապետ Մանուել Սալգեդոի գլխավորությամբ, իտալացի ճարտարապետներ Վիտտորիո Գրեգոթթի և Աթելիեր Ռիսկոի կողմից, ենթադրում էր հինգ մոդուլներ՝ Գիտաժողովների կենտրոն, Կիրառական արվեստի կենտրոն, Ցուցահանդեսների կենտրոն, հյուրանոց և լրացուցիչ կարիքների տարածք, սակայն միայն առաջին երեքը կառուցվեցին[3][4][5]։
Կառուցումը սկսվեց 1989 թվականին և ավարտվեց շատ կարճ ժամանակահատվածում (3 տարի)։ Կառույցի պատճառով շատ ենթակառուցվածքներ քանդվեցին, իսկ որոշներն էլ՝ վերակառուցվեցին։ Շենքը գտնվում է ծովաբերանի մետ։ 1992 թվականի հունվարին 1, 2 (Փոքր դահլիճ) և 3 մոդուլները ավարտվեցին և պատրաստ էին ծառայելու նպատակին՝ ընդունելու Եվրոպական միության Պորտուգալիայի նախագահության անդամներին, ինստիտուտներին, ադմինիստրացիային, հաղորդակցման և անվտանգության պատասխանատու կենտրոններին։ Կեկ տարի անց Գիտաժողովների կենտրոնը և Փոքր լսարանը, իսկ ավելի ուշ՝ Ցուցահանդեսների կենտրոնը բացվեցին հասարակության համար։ Նույն տարվա սեպտեմբերին կատարվեց Մեծ դահլիճի բացման արարողությունը։
ճարտարապետությունը
խմբագրելԿառույցը տեղադրված է Բելեմում (Santa Maria de Belém), Լիսաբոնի պատմական հատվածի արևմտյան գետաբերանում, Ժերոնիմուշ վանական համալիրի հարևանությամբ։ (Jerónimos Monastery)։ Շրջապատված է բազմաթիվ պատմական կառույցներով՝ Բելեմի պալատով (պորտ.՝ Palácio Nacional de Belém) և աշտարակով (պորտ.՝ Torre de Belém), Հնագիտության թանգարանով, Հայտնագործությունների հուշարձանով (պորտ.՝ Padrão dos Descobrimentos, Monumento aos Descobrimentos)[5]։
Կառույցի պատվիրատուն Պորտուգալիայի կառավարությունն էր, ի դեմս Մշակույթի պետական գործակալության (պորտ.՝ Secretaria de Estado da Cultura)։ Կառուցապատման հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ կառույցը չպետք է իր դիրքով և տեսքով խաթարի Լիսաբոնի պատմական թաղամասի, ու հատկապես Ժերոնիմուշ վանական համալիրի տեսքը։
Կառույցը բաղկացած է տարբեր կառուցվածքային բլոկներից՝ ներքին բակ-հրապարակներով, որոնք միավորում են երեք հիմնական կառույցները[6]։ Յուրաքանչյուր կենտրոն առանձնանում է թեք «փողոցներով», որոնք ընթանում են պատերի մակերեսներով և կապում են շենքերի ներսի հատվածները[6]։ Գլխավոր շենքի կենտրոնական մասը հսկայական բաց տարածություն է, որը մեծացնում է հասարակական վայրը և կապում է կառույցի առանձին շենքերը։ Այստեղից հնարավորություն կա մտնելու հիմնական մասնաշենքեր, ինչպես նաև առաջին հարկում տեղավորված տարբեր խանութներ։ Այս ճարտարապետական ոճը լավագույնս նկարագրվում է Լիսաբոնի տեխնիկական համալսարանի Ճարտարապետության կենտրոնի աշխատակիցներ Սաթիա Սանտանայի և Մագդալենա Մաթոսի (2010) կողմից, որպես «քառակուսի բակեր», ի հակադրություն նեղ փողոցների[6]։ Կառույցն իր արտաքին տեսքով, զանգվածային պատերով, ուղիղ հարթություններով միջնադարյան պաշտպանական ամրոցի տպավորություն է թողնում։
- Գիտաժողովների կենտրոնը ծառայում է տարաբնույթ հավաքների, ժողովների, հանդիպումների անցկացման համար։ Այստեղ են տեղակայված նաև կենտրոնի ծառայողական, ադմինիստրատիվ կենտրոնները, ռեստորանը, բարերը, կայանատեղին[3]։
- Կիրառական արվեստի կենտրոնը ծառայում է տարաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման համար՝ ֆիլմ, օպերա, թատրոն, երաժշտական ներկայացում և այլն[3]։
- Ցուցահանդեսների կենտրոնը ներառում է չորս պատկերասրահներ, հանդիսանում է ժամանակակից արվեստի, ճարտարապետության, դիզայնի, լուսանկարչության խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ է տեղակայված նաև հուշանվերների խանութն ու սրճարանը։ 2007 թվականի հունիսից այստեղ է հանգրվանել նաև Բերարդոի հավաքածուն (Բերարդոի հավաքածուի թանգարան)[3]։
- Կրթական կենտրոնը կապ է հաստատում կենտրոնի և տարբեր կրթական հաստատությունների միջև։
Բելեմի մշակութային կենտրոնը հաղթել է Քարի միջազգային ճարտարապետության մրցույթում (Վերոնա, 1993)։
Այլ տվյալներ
խմբագրել- Գիտաժողովների տարածքն մակերեսը 30.500 մ² է
- Կիրառական արվեստի կենտրոնի մակերեսը 22.000 մ² է
- Ցուցահանդեսների տարածքի մակերեսը 35.000 մ² է (8.000 մ² է ազատ է ժամանակավոր ցուցահանդեսների համար)
- 700 ջերմաչափեր, խոնավաչափեր, ճնշաչափեր
- 19 վերելակներ
- 1,300 դռներ և մուտքեր
Թանգարանի նմուշներ
խմբագրել-
Բելեմի մշակութային կենտրոն, Բերարդոի հավաքածուի թանգարանի նմուշներից
-
Բելեմի մշակութային կենտրոն, Բերարդոի հավաքածուի թանգարանի նմուշներից
-
Բելեմի մշակութային կենտրոն, Բերարդոի հավաքածուի թանգարանի նմուշներից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.wikilovesmonuments.org.pt/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 E. Ferreira and J. Cabello (2008), p.66
- ↑ 4,0 4,1 4,2 Cátia Santana and Madalena Cunha Matos (2010), p.4
- ↑ 5,0 5,1 Cátia Santana and Madalena Cunha Matos (2010), p.5
- ↑ 6,0 6,1 6,2 Cátia Santana and Madalena Cunha Matos (2010), p.6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեմի մշակութային կենտրոն» հոդվածին։ |