Անտոնիո դի Օլիվեյրա Սալազար
Անտոնիո դի Օլիվեյրա Սալազար (պորտ.՝ António de Oliveira Salazar, ɐ̃ˈtɔniu ðɨ oliˈvɐjɾɐ sɐlɐˈzaɾ, ապրիլի 28, 1889[1][2][3][…], Vimieiro (Santa Comba Dão), Սանտա Կոմբա Դան - հուլիսի 27, 1970[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա[4]), պորտուգալացի պետական գործիչ։ 1917-1928 թվականներին՝ Կոիմբրայի համալսարանի պրոֆեսոր։ Կաթոլիկական կենտրոն կուսակցության (1918 թվական) հիմնադիրներից։
Անտոնիո դի Օլիվեյրա Սալազար | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ազգային միություն |
---|---|
Կրթություն՝ | Կոիմբրի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, մանկավարժ և համալսարանի պրոֆեսոր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 28, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Vimieiro (Santa Comba Dão), Սանտա Կոմբա Դան |
Վախճանի օր | հուլիսի 27, 1970[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Լիսաբոն, Պորտուգալիա[4] |
Գերեզման | Սանտա Կոմբա Դան |
Թաղված | Սանտա Կոմբա Դան |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Ալֆոնսո X-ի քաղաքացիական շքանշան, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Աշտարակի և թրի շքանշանի Մեծ խաչ, Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ և Grand Cross of the Order of the Colonial Empire? |
ԳործունեությունԽմբագրել
1921 թվականին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր։ 1926 թվականին և 1928-1940 թվականներին՝ ֆինանսների նախարար, միաժամանակ 1930 թվականին՝ գաղութների նախարար։ 1932-1968 թվականներին՝ Նախարարների խորհրդի նախագահ և Պորտուգալիայի փաստական բռնապետը։ 1930 թվականին հիմնել է Ազգային միություն ֆաշիստ կուսակցությունը, մասնակցել է 1933 թվականի սահմանադրության նախապատրաստմանը, որն ավարտեց Պորտուգալիայում կորպորատիվ ֆաշիստական պետության ստեղծումը։ 1968 թվականին հիվանդության պատճառով հեռացել է պետական գործունեությունից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118750860 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 115)։ |