Իտալիայի թագավորություն
Իտալիայի թագավորություն (իտալ.՝ Regno d'Italia), պետություն, որը հիմնադրվել է 1861 թվականին, երբ Սարդինիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը հռչակվեց Իտալիայի թագավոր և գոյատևել է մինչև 1946 թվականը, երբ սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը վերափոխվեց ներկայից հանրապետության կարգավիճակի: Թագավորությունը հիմնադրվել է Իտալիայի միավորման արդյունքում, Սարդինիայի թագավորության ազդեցության ներքով, որը կարող է համարվել պետության իրավական հիմնադիրը:
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | ||||
Իշխանություն | ||||
Պետական կարգ |
|
Իտալիայի թագավրությունը պատերազմ հայտարարեց Ավստրիային` դաշինք կնքելով Պրուսիայի հետ 1866 թվականին և հաղթանակից հետո իրեն կցեց Վենետո տարածաշրջանը: Իտալական զորքերը մտան Հռոմ 1870 թվականին` վերջ դնելով մոտ մեկ հազարամյակ տևած պապական իշխանությանը: 1882 թվականին Իտալիան միացավ Եռյակ դաշինքին Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ միասին, մեծ տարաձայնություններ ունենալով Ֆրանսիայի հետ գաղութատիրական քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ անգամ Բեռլինի հետ հարաբերությունները ավելի եղբայրական դարձան, Վիեննայի հետ հարաբերությունները մնացին ոչ բարվոք և ձևական, քանի որ իտալացիները հավակնում էին Տրենտոյին և Տրիեստին, որոնք պատկանում էին Ավստրո-Հունգարիային, սակայն բնակեցված էին իտալացիներով: Այսպիսով 1915 թվականին Իտալիան ընդունեց Բրիտանիայի հրավերքը միանալ Դաշնակիցներին, փոխարենը խոստանալով Ավստրո-Հունգարիայից տրամադրել որոշակի տարածքներ: Պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Իտալիան ունեցավ պատվավոր տեղ Ազգերի Լիգայի խորհրդում:
1922-ից 1943 թվականներին, Իտալիայում իշխում էր Ազգային ֆաշիստական կուսակցությունը Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Ֆաշիստները հաստատեցին տոտալիտար կարգեր և հաշվեհարդար տեսան քաղաքական և մտավորական ընդդիմադիրների հետ, սակայն իրականացրեցին տնտեսական բարեփոխումներ և հարաբերություններ հաստատեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ:
Իտալիան դարձավ Առանցքի ուժերի կարևոր մասնակից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մինչև 1943 թվականի սեպտեմբերը, որբ Մուսոլինիին գահընկեց արեցին և գնդակահարեին, ինչից հետո Իտալիան փոխեց կողմը և միացավ Դաշնակիցներին: Իտալիայի հյուսիսային մասում ֆաշիստները շարունակում էին կռվել դաշնակիցների հետ: Պատերազմի ավարտից մեկ տարի անց կազմակերպվեց սահմանադրական հանրաքվե, որի նպատակն էր պարզել Իտալիան կմնա միապետություն, թե կդառնա հանրապետություն: Իտալացիները որոշեցին երկիրը դարձնել հանրապետություն, որը պահպանվում է մինչ օրս:
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
ՏարածքԽմբագրել
Իտալիայի թագավորությունը զբաղեցնում էր ներկայիս Իտալիայի ամբողջ տարածքը, անգամ ավելին: Թագավորության տարածքը մեծացավ մինչև 1870 թվականը, երբ երկիրը վերամիավորվեց: Պետության կազմի մեջ երկար տարիներ չէին մտնում Տրիեստը կամ Տրենտոն, որոնք կցվեցին Իտալիային 1919 թվականին և մնում են իտալական տարածք մինչև այսօր: Անտանտը խոստացավ Իտալիային, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դաշնակիցներին միանալու դեպքում որոշ տարածքներ, ներառյալ Ավստրիական Լիտերալը, նախկին Կարնիոլայի դքսության արևմտյան մասը, հյուսիսային Դալմաթիան, ներառյալ Զադարը, Շիբենիկը և Դալմաթյան կղզիների մեծ մասը, համաձայն 1915 թվականի գաղտնի Լոնդոնի պակտի[1]:
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ճնշումների արդյունքում տեղի ունեցան փոխզիջումներ և Վերսալյան պայմանագրով Իտալիայի հավակնությունները Հյուսիսային Դալմաթիայի նկատմամբ չեղարկվեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թագավորությունը ձեռք բերեց հավելյալ տարածքներ, այդ թվում Կորսիկան, Նիսը և Սավոյան Ֆրանսիայից 1940 թվականին, տարածք Սլովենիայում, Դալմաթիան Հարավսլավիայից 1941 թվականին և Մոնակոն 1942 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի սահմանները դարձան ներկայիս Իտալիայի սահմանները և պետությունը հրաժարվեց տարածքային հավակնություններից[2]:
Մինչև Երկրորդ համաշպարհային պատերազմը Իտալիան ուներ նաև գաղութներ, պրոտեկտորատներ, օկուպացված տարածքներ և կախյալ երկրներ: Սա ներառում էր Էրիթրեան, Սոմալին, Լիվիան, Եթովպիան (օկուպացված էր Իտալիայի կողմից 1936-ից 1941 թվականներին), Ալբանիան, Բրիտանական Սոմալին, Հունաստանը (օկուպացված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), Թունիսը, Խորվաթիան (Իտալական և Գերմանական կախյալ երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), Կոսովոն (կուպացված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), Չեռնոգորիան (օկուպացված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) և 46 հեկտար տարածք Չինաստանի Տյանցզինում[3]:
ԿառավարությունԽմբագրել
Իտալիայի թագավորությունը տեսականորեն սահմանադրական միապետություն էր: Գործադիր իշանությունը պատկանում էր միապետին, քանի որ նա էր նշանակում երկրի նախարարներին: Երկրի խորհրդարանի երկու պալատները սահմանափակում էին միապետի իշախանությունը` նշանակովի Սենատը և ընտրովի Պատգամավորների ժողովը: Թագավորության սահմանադրությունը Ալբերտինյան ստատուտոն էր, նախկին Սարդինիայի թագավորության հիմնական փաստաթուղթը: Տեսականորեն նախարարները հաշվետու էին թագավորին: Այնուամենայնիվ գործնականում դա անհավանական էր, քանի որ Իտալիայի կառավարությունը չէր կարող պաշտոնավարել առանց Խորհրդարանի աջակցության:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «First World War.com - Primary Documents - Treaty of London, 26 April 1915»։ www.firstworldwar.com։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017
- ↑ «Discussion of Italian claims begins at Paris peace conference - Apr 19, 1919 - HISTORY.com»։ history.com։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017
- ↑ Bristol University of։ «Bristol University - Tianjin under Nine Flags, 1860-1949 - Italian Concession»։ www.bristol.ac.uk։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017