Շիբենիկ
Շիբենիկ (իտալ.՝ Sebenico, գերմ.՝ Sibenning), քաղաք Խորվաթիայում: Գտնվում է Ադրիատիկ ծովի ափի կենտրոնական մասում: Շիբենիկ Կնին ժուպանության մայրաքաղաքն է: Բնակչությունը 37.060 մարդ է (2001):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շիբենիկ | |||||
խորվ.՝ Šibenik | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1298 թ. | ||||
Մակերես | 459,00 կմ² | ||||
ԲԾՄ | 0±1 մետր | ||||
Բնակչություն | ▼46 332 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 022 | ||||
Փոստային ինդեքսներ | 22 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ŠI | ||||
Պաշտոնական կայք | sibenik.hr | ||||
| |||||
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
Քաղաքը գտնվում է խոր ծովածոցի ափին, ուր թափվում է Կրկա գետը:
Շիբենիկը գտնվում է Տրոգիր և Զադար քաղաքների միջև: Քաղաքը կանոնավոր ավտոբուսային երթուղով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքների հետ, իսկ նավային հաղորդակցությամբ` հարևան կղզիների հետ (Զլարին, Ժիրիե):
Քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվում է Կրկա ազգային պարկը:
Շիբենիկի մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
ՊատմությունԽմբագրել
Շիբենիկի վայրում հնուց եղել է բնակավայր, սակայն իր ներկայիս անունով քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1066 թվականին: 1928 թվականին Շիբենիկը ստացել է քաղաքի կարգավիճակ` դառնալով թեմի կենտրոնը: Ինչպես Դալմաթիայի ամբողջ ափը, Շիբենիկը ևս 1412 թվականին անցել է Վենետիկի հանրապետությանը, իսկ 15-16-րդ դարերում բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակմանը` կարողանալով, սակայն, պահել իր անկախությունը[1]:
1797 թվականին Վենետիկի հանրապետության անկումից հետո Շիբենիկը ողջ Դալմաթիայի պես անցել է Ավստրիային: Կարճ ժամանակով լինելով Ֆրանսիայի ենթակայության տակ` 1813 թվականին այն կրկին անցել է ավստրիական տիրապետությանը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Շիբենիկն օկուպացվել է Իտալիայի կողմից, իսկ պատերազմից հետո մտել Հարավսլավիայի թագավորության կազմի մեջ[2]: 1941 թվականին Շիբենիկը գերմանական ազգայնականների աջակցությամբ կրկին օկուպացվել է իտալացիների կողմից: Պատերազմից հետո Շիբենիկը Խորվաթիայի կազմում մտել է Հարավսլավիայի մեջ:
1991 թվականին Խորվաթիայի անկախության հռչակումից հետո Շիբենիկը մտել է նրա կազմի մեջ:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Շիբենիկի տաճար, 15-րդ դարի կաթոլիկ յուրահատուկ տաճար է, խորվաթ միջնադարյան նշանավոր երկու ճարտարապետների` Յուրայ Դալմաթացու և Նիկոլայ Ֆիորենտացու համատեղ նախագիծը[1]: Տաճարը կառուցված է սպիտակ քարի ամբողջական հատվածներից, զարդարված 74 գլուխներով, Յուրայ Դալմաթինցու ժամանակակիցների նկարներով: 2000 թվականին տաճարն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցուցակում:
- Սուրբ Նիկոլայի ամրոց - կառուցվել է 16-րդ դարում ոչ մեծ կղզու վրա քաղաքը ծովի կողմից պաշտպանելու համար:
- Սուրբ Անե տաճար - գտնվում է քաղաքի վրա հառնող բլրի վրա: Նրանից բացվում է քաղաքի անկրկնելի համայնապատկեր:
- Քաղաքապետարանի շենք - կառուցված է վերածննդի ոճով, ունի գեղեցիկ կամարաշար:
- Ֆրանցիսկյանների մենաստան - նախկին մենաստանի տեղում ներկայումս միջնադարյան հրատարակություններին նվիրված թանգարան է:
- Սուրբ Բարբարայի տաճար - 15-րդ դարի եկեղեցի: Ներկայումս այնտեղ գործում է միջնադարյան եկեղեցական արվեստի մշտական ցուցահանդես:
- Արքեպիսկոպոսի պալատ - գտնվում է Շիբենիկի տաճարի հարևանությամբ: Կառուցվել է 15-րդ դարի կեսին:
- Յուրայ Դալմաթինցու արձան - գտնվում է տաճարի հրապարակում:
- Իշխանական պալատ - ներկայումս քաղաքային թանգարան է:
Նշանավոր բնակիչներԽմբագրել
- Ջորջո Սկյավոնե (1436-1504) - Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ` խորվաթական ծագմամբ:
- Արսեն Դեդիչ (1938—2015) - սերբական ծագմամբ խորվաթ բանաստեղծ, շանսոնիե:
- Նիկոլայ Տավելիչ (1340-1391) - Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նահատակ, Խորվաթիայի հովանավոր սուրբ:
- Յուրայ Դալմաթացի (1410-1473) - ճարտարապետ, քանդակագործ:
- Յուրայ Շիժգորիչ (1420-1509) - բանաստեղծ:
- Անտուն Վրանչիչ (1504-1573) - գրող, պատմաբան, դիվանագետ:
- Ֆաուստ Ֆերուզի (1853-1934) - իտալացի նկարիչ:
- Ալեքսանդր Պետրովիչ (ծնվ. 1959) - բասկետբոլիստ:
- Դրաժեն Պետրովիչ (1964-1993) - բասկետբոլիստ:
- Մաքսիմ Մրվիցա (ծնվ. 1975) - դաշնակահար:
- Գորան Վիշնիչ (ծնվ. 1972) - խորվաթական ծագումով ամերիկացի դերասան:
- Իգոր Ցուկրով (ծնվ. 1984) - խորվաթ երգիչ:
- Անտե Ռուկավինա (ծնվ. 1986) - ֆուտբոլիստ:
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Foster, Jane (2004). Footprint Croatia, Footprint Handbooks, 2nd ed. p. 218. ISBN 1-903471-79-6
- ↑ Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890, Wilhelm KLEIN, 1967
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շիբենիկ կատեգորիայում։ |