Սավոյա (ֆր.՝ Savoie, իտալ.՝ Savoia), պատմական մարզ Ֆրանսիայի հարավարևելյան մասում, Սավոյան Ալպերում։ Սավոյայի տարածքում կազմավորվել են Սավոյա և Վերին Սավոյա դեպարտամենտները։ Տարածությունը 10,8 հզ․ կմ² է, բն․՝ 755 հզ․ (1975)։ Գլխավոր քաղաքը՝ Շամբերի։ Զարգացած են էլեկտրաքիմիան, էլեկտրամետալուրգիան, փայտամշակման և թղթի արդյունաբերությունը, տուրիզմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 206 CC-BY-SA-icon-80x15.png