Սալո, կամ Սոդոմի 120 օրը

Սալո, կամ Սոդոմի 120 օրը հիմնականում հայտնի է որպես պարզապես Salò[3], անգլալեզու հասարակությանը հայնտի է նաև որպես՝ Պազոլինիի Սոդոմի 120 օրը[4], 1975 թվականին թողարկված իտալաֆրանսիական ֆիլմ է, որը գրվել է և նկարահանվել Պիեռ Պաոլո Պազոլինիի կողմից։ Ֆիլմը սցենարը մասամբ գրվել է նաև Փուփի Ավատիի կողմից, որը սակայն չկա ֆիլլմի հաշվեգրումներում[5][6] : Ֆիլմը գլխավորապես նկարահանված է Մարկիզ դը Սադի «Սոդոմի 120 օրը» գրքի հիման վրա։ Ֆիլմի պատմությունը և սյուժեն ներկայացնում է չորս հարուստ և ազատամիտ ֆաշիստների կյանքը Բենիտո Մուսոլինիի անկումից հետո (1943 թվականի հուլիսին)։ Այս ազատամիտները առևանգում են տասնութ երիտասարդների որոնց չորս ամսվա ընթացում ենթարկում են բազմաթիվ բռնությունների, սադիզմի և սեռական ու մտավոր տանջանքների։ Ֆիլմը հայնտի է քաղաքական կաշառակերության, իշխանության շահագործման, սադիզմի, այլասերության և սեռական հարաբերությունների ու ֆաշիզմի մասին իր բացահայտումներով ու տարբեր դիտարկումներով։

Picto infobox cinema.png
Սալո, կամ Սոդոմի 120 օրը
իտալերեն՝ Salò o le 120 giornate di Sodoma
Սալո, կամ Սոդոմի 120 օրը.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա, արտհաուս, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաինքնասպանություն, մարմնավաճառություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ և ինցեստ
ՀիմքՍոդոմի 120 օր
Թվական1975 և հունվարի 30, 1976[1]
Լեզուիտալերեն, գերմաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՊիեռ Պաոլո Պազոլինի
ՊրոդյուսերԱլբերտո Գրիմալդի
Սցենարի հեղինակՊիեռ Պաոլո Պազոլինի, Սերջիո Սիտտի և Պուպի Ավատի
ԴերակատարներՊաոլո Բոնաչելլի, Կատերինա Բորատո, Ալդո Վալետտի, Ջորջո Կատալդի, Ուբերտո Պաոլո Կինտավալե, Էլզա Դե Ջորջի, Անտոնիո Օրլանդո, Ֆրանկո Մերլի, Անտինիսկա Նեմուր, Ինես Պելեգրինի, Գուիդո Գալետտի, Hélène Surgère?, Սոնյա Սավյաժ և Marco Bellocchio?[2]
ՕպերատորՏոնինո Դելլի Կոլլի
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՆինո Բարագլի
Պատմվածքի վայրԻտալիա
Տևողություն117 րոպե
Commons-logo.svg Salò o le 120 giornate di Sodoma Վիքիպահեստում

Ֆիլմի պատմությունը բաժանված է չորս մասի ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» հատվածների՝ «Դժոխք», մոլությամբ տառապողների պարունակ, կեխտի պարունակ, արյան պարունակ։ Ֆիլմը զուգահեռներ ունի նաև Նիցշեի «Բարոյականության ծննդաբանության շուրջ», Էզրա Փաունդի «Երգեր» (The Cantos) պոեմի և Մարսել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» գրքերի հետ։

Այն հանդիսանում է Պազոլինիի վերջին ֆիլմը, ինքը Պազոլինին սպանվեց ֆիլմի թողարկումից ոչ շատ առաջ։ Քանի որ ֆիլմում բազմաթիվ են սադիստական, դաժան մահվան և տանջանքների տեսարանները, որոնք կիրառվում են երիտասարդների վրա, Սալոն բավականին հակասական ընդունելության արժանացավ ցուցադրությունից հետո և մինչև այսօր էլ այն շատ երկրներում արգելված է։ Օրինակ՝ ֆիլմը ամբողջական (uncut) կերպով ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում միայն 2000 թվականին։ Այնուամենայնիվ, Սալոն բավականին լավ գնահատականների է արժանացել կինոէննադատների կողմից։ Չիկագո կինոքնադատական միությունը ֆիլմին հատկացրել է 65-րդ հորիզոնականը ամենասարսափելի ֆիլմերի ցանկում[7]։ Սալոնի մասին նաև հոդված է գրվել Ջեք Սուլիվանի կողմից և այն տեղ էլ գտել Պինգվինի «Սարսափի և գերբնականի» հանրագիտարանում (1986 թվական)[8]։

ՍյուժեԽմբագրել

1944թվականին, Իտալիայի սոցիակալան հանրապետությունում, որը գտնվում էր ֆաշիստների իշխանության տակ, չորս հարուստ և ազդեցիկ անձիք՝ դուքսը, եպիսկոպոսը, դատավորը և նախագահը համաձայնում են ամուսնանալ միմյանց աջղիկների հետ որպես առաջին քայլը բարոյազրկող ծիսակատարության մեջ։ Նրանք որպես թիկնապահներ են վերցնում չորս երիտասարդ տղաների և ևս չորս երիտասարդ զինվորների, որոնց նրանք վերցնում են նրանց առնանդամի մեծության պատճառով։ Հետո նրանք առևանգում են ինը երիտասարդ տղա և ինը աղջիկ ու նրանց տեղափոխում Մարձաբոտոի մոտ գտնվող պալատը։ Նրանց հետ են լինում նաև չորս մարմնավաճառներ որոնք գռգռող պատմություններ են պատմում այն ընթացքում երբ նրանք տանջում են երիտասարդներին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.imdb.com/title/tt0073650/?ref_=nv_sr_1
  4. «Salò, or the 120 Days of Sodom Blu-ray»։ DVDBeaver։ Վերցված է մայիսի 22, 2016 
  5. «C I N E B E A T S :: Pupi Avati»։ Cinebeats.blogsome.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-24-ին։ Վերցված է փետրվարի 24, 2009 
  6. «DVD Savant Review: The House with Laughing Windows»։ Dvdtalk.com։ Վերցված է փետրվարի 24, 2009 
  7. Chicago Film Critics Association (October 2006)։ «Top 100 Scariest Movies»։ Filmspotting։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 17, 2008-ին։ Վերցված է փետրվարի 21, 2009 
  8. "Salò – The 120 Days of Sodom" by Ramsey Campbell, Penguin Encyclopedia of Horror and the Supernatural, ed. Jack Sullivan, p.368.