Գայլ (անգլ.՝ Wolf), ռեժիսոր Մայք Նիկոլասի 1994 թվականի սարսափ ֆիլմը թրիլերի և դրամայի տարրերով։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականի հունիսի 17-ին։

Գայլ
անգլ.՝ Wolf
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, դրամա, ռոմանտիկ կատակերգություն և մարդագայլ ֆիլմ
Թվականսեպտեմբերի 15, 1994[1] և 1994
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Նիքոլս[2][3][4][…]
ՊրոդյուսերԴուգլաս Ուիք
Սցենարի հեղինակՈւեսլի Սթրիք և Ջիմ Հարիսոն
ԴերակատարներՋեք Նիքոլսոն[3][4][5][…], Միշել Պֆայֆեր[3][4][5][…], Ջեյմս Սփեյդեր[3][4][6][…], Քեյթ Նելիգան[3][7], Ռիչարդ Ջենքինս[3][7], Քրիստոֆեր Փլամեր[6][7], Այլին Աթքինս[3][7], Ռոն Ռիֆկին[3][7], Դևիդ Հայդ Փիրս[3][7], Օմ Պուրի[3][7], Փրունելլա Սքեյլս[3][7], Բրայան Մարկինսոն[8], Փիթեր Գերեթի[8], Դևիդ Շվիմմեր[8], Էլիսոն Ջեննի[8], Օզ Պերկինս[8], Մադհուր Ջաֆրի[8] և Թոմաս Ֆ․ Դաֆի
ՕպերատորՋուզեպե Ռոտունո
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՍեմ Օ Սթին
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ և Նյու Յորք
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն121 րոպե

Սյուժե խմբագրել

Խոշոր հրատատարակչության խմբագիր Վիլ Ռենդելը տարիքի հետ կորցնում է իր գործնական խորաթափանցությունը։ Իսկ նրա թիկունքում հասունանում է դավադրություն, որի գլխում կանգնած է Ռենդելի սան, երիտասարդ և առաջադեմ Սթյուարդ Սուինթոնը։ Բայց մի օր Վիլ Ռենդելի մասնակցությամբ տեղի է ունենում պատահար, որը արմատապես փոխում է իրավիճակը՝ տան ճանապարհին նա մեքենայի տակ է գցում մի գայլի։ Ցնցված այդ փաստից, Վիլը դուրս է գալիս մեքենայից՝ ցանկանում ստուգել կենդանու վիճակը։ Գայլը մեռած տեսք ուներ, բայց հանկարծ հարձակվում է և կծում մոտեցող Վիլին։ Նա պատրաստվում է դիմել բժշկին, սակայն նկատում է, որ վերքը բուժվել է և կծածի տեղում ակտիվ կենդանու բուրդ հիշեցնող մազեր են աճում։

Սկսած այդ պահից, Վիլը իր մեջ նկատում է որոշ տարօրինակ բաներ՝ աննախադեպ սրված տեսողություն, լսողություն և հոտառություն, արթնանում է կենդանական վճռականությունը և ներըմբռնումը։ Սկզբում Ռենդելը գտնում էր, որ դա ուշագրավ է, սակայն հաստատորեն շարունակվող կերպարանափոխությունը շուտով սկսում է նրան անհանգստացնել։ Քաղաքում սկսվում են գիշերային հարձակումներ մարդկանց վրա, տարբերվող կենդանական դաժանությամբ։ Այդ գիշերներից մեկում սպանվել է Վիլի կինը։ Վերջինս ընկնում է հետաքննություն իրականացնող հետախույզների կասկածի տակ։ Ինքը Վիլը արդեն կասկածում է իր անմեղության վրա։

Դերերում խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

1994 թվականին առանձին CD սկավառակով դուրս եկավ ֆիլմի սաունդթրեքը, որը բաղկացած է 20 կոմպոզիցիայից և որի հեղինակը Էնիո Մորիկոնեն է։

Երգերի ցանկ խմբագրել

  1. Wolf and love — 3:32
  2. The Barn — 1:59
  3. The Dream and the Dear — 9:15
  4. The Moon — 5:28
  5. Laura Goes to Join Wolf — 2:20
  6. Laura and Wolf United — 1:24
  7. First Transition — 1:28
  8. The Howl and the City — 3:21
  9. Animals and Encounters — 4:37
  10. Laura Transformed — 3:36
  11. Wolf — 2:48
  12. Second Transition — 1:17
  13. Wills Final Goodby — 1:31
  14. Chase — 5:44
  15. Confirmed Doubts — 3:41
  16. The Talisman — 3:27
  17. Third Transition — 0:57
  18. A Shock for Laura — 2:43
  19. Laura and Will — 2:26
  20. Laura — 2:37

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt0111742/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://filmow.com/lobo-t5296/
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/wilk-1994
  5. 5,0 5,1 http://www.interfilmes.com/filme_25306_Lobo-(Wolf).html
  6. 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=10544.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.imdb.com/title/tt0111742/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ČSFD (չեխերեն) — 2001.