Վերադաշնակում, բառը գործածվում է որպես հայերեն թարգմանություն արանժիրովկա հասկացության, որ երաժշտության մեջ նշանակում է որևէ նվագարանի կամ անսամբլի համար հորինված ստեղծագործության հարմարեցումը մի այլ նվագարանով կամ անսամբլով կատարելու համար, օրինակ, սիմֆոնիկ գործի հարմարեցումը դաշնամուրով, լարային նվագարանի ստեղծագործության հարմարեցումը փողայինով կատարելու համար և այլն։ Այլ կերպ կոչվում է փոխադրություն։ Որպես կանոն, վերադաշնակման դեպքում երկի հիմնական բովանդակությունը չի փոխվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 384
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերադաշնակում» հոդվածին։