Նողկալի ութնյակը
«Նողկալի ութնյակը» (անգլ.՝ The Hateful Eight), ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյի ամերիկյան վեսթեռնը։ Դերասանական կազմը գլխավորում են Սեմյուել Լ. Ջեքսոնը և Կուրտ Ռասելը[6]։ «Նողկալի ութնյակը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Ֆիլմի հերոսները գլուխների որսորդներ են և նրանց պատահական հարևաններ, որոնք ստիպված են ձմռան բքին միասին դիմանալ հյուրատանը։ Ֆիլմի մասին հայտարարվել է 2013 թվականի աշնանը, սկզբնապես մտածվել է որպես Տարանտինոյի նախորդ աշխատանքի՝ «Ջանգոն ազատված» վեսթեռնի շարունակություն։ 2014 թվականին Տարանտինոն չեղարկել է նախագիծը, քանի որ «Նողկալի ութնյակի» սցենարն առանց նրա թույլտվության հրապարակվել էր համացանցում, թեպետ որոշ ժամանակ անց վերսկսել է ֆիլմի վրա աշխատանքը։
Նողկալի ութնյակը անգլ.՝ The Hateful Eight | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վեստեռն և դրամա |
Թեմա | Ատելություն[1], բռնություն[1], իշխանություն[1], bounty hunter?[1], ambush?[1] և distrust?[1] |
Թվական | դեկտեմբեր 2015, հունվարի 28, 2016[2][3] և հունվարի 7, 2016[4] |
Լեզու | անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քվենտին Տարանտինո |
Պրոդյուսեր | Սթեյսի Շեր, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն |
Սցենարի հեղինակ | Քվենտին Տարանտինո |
Դերակատարներ | Սեմյուել Ջեքսոն, Կուրտ Ռասել, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ուոլթոն Գոգինս, Դեմիան Բիչիր, Թիմ Ռոթ, Մայքլ Մեդսեն, Բրյուս Դերն, Ջեյմս Փարքս, Չաննինգ Տատում, Դանա Գուրիե[5], Զոի Բել[5], Լի Հորսլի[5], Ջին Ջոնս[5] և Քվենտին Տարանտինո[5] |
Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Մոնտաժ | Ֆրեդ Ռասկին |
Պատմվածքի վայր | Վայոմինգ[1] |
Նկարահանման վայր | Կոլորադո |
Կինոընկերություն | The Weinstein Company |
Տևողություն | 167 րոպե |
Բյուջե | 44 000 000 $ |
Շահույթ | 155 760 117 $ |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Ֆիլմի՝ սահմանափակ թվով նախացուցադրությունը հյուսիսամերիկյան վարձույթում նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին, ֆիլմը ցուցադրվել է 70 մմ 100-ի հարթակներում ձևաչափով։ Լայն էկրաններին վարձույթով ֆիլմը հայտնվել է 2016 թվականի հունվարի 1-ին[7]։ Ֆիլմն արժանացել է «Օսկարի», «BAFTA»-ի և «Ոսկե գլոբուսի» Էնիո Մորիկոնեի երաժշտության համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Hateful Eight — 2015.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ramisetti Kirthana (նոյեմբերի 6, 2014)։ «'The Hateful Eight' cast announced: Samuel L. Jackson, Jennifer Jason Leigh and Channing Tatum among all-star cast in Quentin Tarantino's latest film»։ nydailynews.com։ Վերցված է նոյեմբերի 9, 2014
- ↑ «‘The Hateful Eight’ Wide Release Date Moved Up to New Year’s Day» (անգլերեն)։ Variety։ 2015-12-11