Լավագույն առաջարկ
«Լավագույն առաջարկ» (անգլ.՝ The Best Offer, իտալերեն՝ La migliore offerta), ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեի մելոդրաման։ Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են՝ Ջեֆրի Ռաշը, Ջիմ Սթարջեսը, Սիլվիյա Հուկսը և Դոնալդ Սազերլենդը[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 1-ին[6]։ Ֆիլմը կոչվել է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ»-ի ինքնատիպ վերաիմաստավորումը և չնայած կինոմամուլի կողմից երկդիմի ընդունմանը, ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանքին, ովքեր հատկապես նշել են Ջեֆրի Ռաշի դերասանական խաղը։
Լավագույն առաջարկ իտալերեն՝ La migliore offerta | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, քրեական, ռոմանտիկ ֆիլմ և հոգեբանական թրիլեր |
Թվական | հունվարի 1, 2013[1], մարտի 21, 2013[2] և հուլիսի 11, 2013[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե |
Պրոդյուսեր | Isabella Cocuzza? և Arturo Paglia? |
Սցենարի հեղինակ | Ջուզեպե Տորնատորե |
Դերակատարներ | Ջեֆրի Ռաշ, Ջիմ Սթարջես, Սիլվիա Հուկս, Դոնալնդ Սազերլենդ, Ֆիլիպ Ջեքսոն, Քերմոտ Քրաուլի, Kiruna Stamell?, Լիա Քեբեդե, Gen Seto?, Ջոն Բենֆիլդ, Miles Richardson?, Brigitte Christensen?, Stefano Scherini?, Hannah Britland?, Մաքսիմիլիան Դիր, Anton Alexander?, Jun Ichikawa?, Վերմոն Դոբչեֆ, Rita Davies?[4] և Ամանդա Ուոքեր[4] |
Օպերատոր | Ֆաբիո Զամարիոն |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Պատմվածքի վայր | Պրահա և Praha hlavní nádraží? |
Նկարահանման վայր | Հռոմ, Չեխիա, Միլան, Պրահա և Վիեննա |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 124 րոպե |
Բյուջե | 13 500 000 € |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմն արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների, հիմնականում օպերատորական և երաժշտական աշխատանքի շնորհիվ[7]։
ՍյուժեԽմբագրել
Ծեր աճուրդախոս, կտավների կոլեկցիոներ և մշտապես միայնակ Վյորջիլ Օլդմանը հին իրեր գնահատելու պատվեր է ստանում Կլեր անունով խորհրդավոր հաճախորդից, ով տառապում է ագորաֆոբիայից և վերջին 20 տարիների ընթացքում երբեք չի լքել իր առաձնատունը[8]։
Կլերի տանը աշխատելու ընթացքում նա ոչ միայն բացահայտում է տարօրինակ մեխանիզմներ այլև աստիճանաբար սիրահարվում է տանտիրուհուն։ Կլերի սիրտը գրավելու հարցում նրան օգնում են ընկերների խորհուրդները․ երիտասարդ մեքենագետ Ռոբերտը, չկայացած նկարիչ Բիլին։ Սակայն շուտով Վյորջիլը պետք է վերագնահատի իր արժեքները և նորովի գնահատի կյանքը[9]։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ջեֆրի Ռաշ | Վյորջիլ Օլդման |
Ջիմ Սթարջես | Ռոբերտ |
Սիլվիյա Հուկս | Կլեր Իբետսոն |
Դոնալդ Սազերլենդ | Բիլի Ուիստլերն |
Ֆիլիպ Ջեքսոն | Ֆրեդ |
Դերմոտ Կրաուլի | Լամբերտ |
Լիյա Կեբեդե | Սառա |
Կայրունա Ստեյմել | Կլեր |
ՍտեղծումԽմբագրել
Տորնատորեն սյուժեն պլանավորել էր ֆիլմի էկրանացումից 20 տարի առաջ[10][11]։ Նիդեռլանդների սահմաններից դուրս ոչ այնքան հայտնի Սիլվյա Հյուզին ֆիլմի ստեղծողները նկատել են Բեռլինի կինոփառատոնին[12]։ Ռաշին Տորնատորեն հրավիրել է նախագիծ սցենարը գրելու ընթացքում, քանի որ նրան էր տեսնում Վյորջիլի դերում[11]։ Ռեժիսորը նրան անվանել է․ «Մարլոն Բրանդոյի և Մարչելո Մաստրոյանիի սինթեզ[11]։
Նկարահանումները սկսել են 2012 թվականի ապրիլին և անց են կացվել Իտալիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Վիեննայում և Պրահայում[10]։
ՎերլուծությունԽմբագրել
Ֆիլմի գլխավոր թեման՝ արվեստի դերն է մարդու կյանքում։ «Յուրաքանչյուր կեղծիքի մեջ ճշմարտության բաժին կա», - պնդում է Ջ․ Ռաշի հերոսը։ Այս միտքը հաստատվում է նրանով, որ Օլդմանը սյուժեի ընթացքում հոգևոր վերասերում է զգում, իսկ դա ինչպես նշում է Տորնատորեն ավելի լավ է քան հեփի էնդը[13]։ Գլխավոր հերոսը մինչև ֆիլմի ավարտը շարունակում է մնալ իր սեփական աշխարհում և մինչև վերջ հավատում է պատմության երջանիկ ավարտին[8][14]։
ՄրցանակներԽմբագրել
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | |
«Դավիդ դի Դոնատելլո»-ի 58-րդ մրցանակաբաշխություն[15][16] | Լավագույն ֆիլմ | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Լավագույն պրոդյուսեր | Իզաբելլա Կոկուցո և Արտուրո Պալյա | Անվանակարգ | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆաբիո Ցամարիոն | Անվանակարգ | ||
Նկարչի լավագույն աշխատանք | Մաուրիցիո Սաբատինի և Ռաֆաելլա Ջիովանետի | Հաղթանակ | ||
Լավագույն զգեստներ | Մաուրիցիո Միլենոտի | Հաղթանակ | ||
Լավագույն գրիմ | Լուիջի Ռոկետի | Անվանակարգ | ||
Լավագույն վարսահարդար | Stefano Ceccarelli | Անվանակարգ | ||
Լավագույն մոնտաժ | Մասիմո Կվալիյա | Անվանակարգ | ||
Լավագույն ձայն | Ջիլբերտո Մարտինելի | Անվանակարգ | ||
Լավագույն երաժշտություն | Էնիո Մորիկոնե | Հաղթանակ | ||
Երիտասարդ Դավիդ | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | ||
«Արծաթե ժապավեն»[17] | Լավագույն ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | |
Լավագույն պրոդյուսեր | Իզաբելլա Կոկուցիո և Արտուրո Պալյա | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆաբիո Ցամարիոն | Անվանակարգ | ||
Լավագույն բեմանկարչություն | Մաուրիցիո Սաբատինի և Ռաֆաելլա Ջովանետի | Հաղթանակ | ||
Լավագույն կոստյումներ | Մաուրիցիո Միլիոնետի | Հաղթանակ | ||
Լավագույն մոնտաժ | Մասիմո Կվալյա | Հաղթանակ | ||
Լավագույն ձայն | Ջիլբերտո Մարտինեելի | Անվանակարգ | ||
Լավագույն երաժշտություն | Էնիո Մորիկոնե | Հաղթանակ | ||
«Իտալական ոսկե գլոբուս[it]»[18] | Լավագույն օպերատորական աշխատանք | Ֆաբիո Ցամարիոն | Անվանակարգ | |
Լավագույն երաժշտություն | Էնիո Մորիկոնե | Անվանակարգ | ||
Եվրոպական կինոակադեմիայի 26-րդ մրցանակ | Լավագույն ֆիլմ | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | |
Լավագույն ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Լավագույն սցենարիստ | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Լավագույն կոմպոզիտոր | Էնիո Մորիկոնե | Հաղթանակ | ||
Հանդիսատեսի համակրանք մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ P. Mereghetti. Un antiquario e tanti misteri // Corriere della Sera
- ↑ [1]
- ↑ M. Porro. La migliore offerta di Giuseppe Tornatore // Corriere della Sera
- ↑ 8,0 8,1 N. Dolfo. «La migliore offerta», amore da brividi // Corriere della Sera
- ↑ Милослав Чемоданов. (2 августа 2013)։ «Фильмы недели: «РЭД 2», «Лучшее предложение», «Византия»» (ռուսերեն)։ The Village։ Վերցված է 2014-7-9
- ↑ 10,0 10,1 Tornatore, il nuovo film // La Stampa
- ↑ 11,0 11,1 11,2 Хелен Барлоу. (29 июля 2013)։ «The Best Offer: Giuseppe Tornatore interview» (անգլերեն)։ SBS։ Վերցված է 2014-7-23
- ↑ B. Sollazzo. Sylvia Hoeks: «Dopo Tornatore, vorrei Tarantino e Baumbach» Archived 2014-02-23 at the Wayback Machine.
- ↑ M. P. Fusco. Tornatore: «Il vero amore nasconde sempre un segreto» // La Repubblica
- ↑ Евгений Ухов. (4 августа 2013)։ «Гений и злодейство» (ռուսերեն)։ Film.ru։ Վերցված է 2014-7-9
- ↑ «Giuseppe Tornatore’s THE BEST OFFER Wins Big at the Embarassing Italian Oscars»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-13-ին։ Վերցված է 2017-09-17
- ↑ Vincitori 2013
- ↑ 'The Best Offer' Wins Big at Italy’s Nastri d’Argento Awards
- ↑ Geoffrey Rush film sweeps Silver Ribbon awards
Արտաքին հղումներԽմբագրել
- «Լավագույն առաջարկ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լավագույն առաջարկ»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Լավագույն առաջարկ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: