Ջոն Կարպենտեր
Ջոն Կարպենտեր (անգլ.՝ John Carpenter, ամբողջ անունը` Ջոն Հովարդ Կարպենտեր (John Howard Carpenter), հունվարի 16, 1948[1][2][3][…], Carthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, ով խոր ազդեցություն է թողել 20-րդ դարի վերջի ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ աշխատել է տարբեր կինոժանրերում, նրա անունը հիմնականում կապված է սարսափ ֆիլմերի և գիտական ֆանտաստիկայի հետ, որոնք նկարահանվել են 1970-1980-ական թվականներին։
Ջոն Կարպենտեր անգլ.՝ John Carpenter | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Carthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Արևմտյան Կենտուկիի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, գրող, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան և պրոդյուսեր |
Ոճ(եր) | սարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, science fiction horror film?, թրիլեր, միստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, psychological horror film?, մարտաֆիլմ, միստիկ սարսափ, հոգեբանական թրիլեր ֆիլմ, դրամա և սլեշեր |
Ամուսին | Էդրիեն Բարբո և Sandy King? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000118 |
theofficialjohncarpenter.com |
Կենսագրությունը
խմբագրելՋոն Կարպենտերը ծնվել է Նյու-Յորք նահանգի Կարթաջ համայնքում, սակայն մանկությունն անցել է Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում։ Սկզբնական շրջանում սովորել է Արևմտյան Կենտուկիի համալսարանում, որտեղ նրա հայրը ղեկավարում էր երաժշտական ֆակուլտետը, իսկ հետագայում, ուսումը շարունակել է Հարավային Կարոլինայի համալսարանում, որտեղ դեռ ուսանողական տարիներին հանդես է եկել որպես սցենարիստ «Բրոնկո Բիլլիի հարությունը» կարճամետրաժ ֆիլմի համար։ Այդ ֆիլմը 1970 թվականին շահել է «Օսկար» մրցանակ։ Ջոն Կարպենտերը նկարահանումներ կատարում էր դեռևս ութ տարեկանում` կենցաղային կինոխցիկով, իսկ 1971 թվականին, իր ուսանողական ընկերոջ, ռեժիսոր Դեն Օ'Բեննոնի հետ նկարահանել է ֆանտաստիկ «Մութ աստղը» կինոկատակերգությունը, որն ավելի ուշ, 1974 թվականին էկրաններին հայտնվեց որպես լիամետրաժ ֆիլմ։
Երկու տարի անց կինոթատրոններում հայտնվեց նրա «Հարձակում 13-րդ տեղամասի վրա» կինոնկարը։ Իր հաջորդ` «Հելոուին» (1978 թ.) կինոնկարով, Ջոն Կարպենտերը ամերիկյան կինեմատոգրաֆում սկսեց սարսափ ֆիլմերի մի ամբողջ շարք։ Ֆիլմն ի սկզբանե ուներ 320 հազար դոլարի բյուջե, սակայն կարողացավ կինովարձույթում հավաքել 35 միլիոն դոլարի եկամուտ և երկար տարիներ մնում էր կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկը։ 1980 թվականին նա նկարահանեց «Մառախուղ» կինոնկարը, որի հաջողությունը ստիպեց ռեժիսորին, որպեսզի 1981 թվականից սկսած, երեք տարվա ընթացքում նկարահանի մի շարք ֆանտաստիկ ֆիլմեր։ Առաջինը «Փախուստ Նյու-Յորքից» (1981 թ.) ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերը կատարում էր Կուրտ Ռասելը։ Հաջորդը «Ինչ-որ մի բան» (1982 թ.) ֆիլմն էր, որը նկարահանվել էր Ջոն Վուդ Կեմպբելի «Ո՞վ է այնտեղ» պատմվածքի հիման վրա։ Մյուս աշխատանքը «Քրիստինա» (1983 թ.) կինոնկարն էր։ Այն նկարահանվել էր Սթիվեն Քինգի հայտնի վեպի մոտիվներով, որից հետո Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մարդն աստղից» (1984 թ.) ռոմանտիկ կինոնկարը` Ջեֆ Բրիջեսի և Կարեն Ալենի մասնակցությամբ։
1986 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մեծ իրարանցում փոքր Չինաստանում» կինոնկարը, որը մատնվել է անհաջողության։ Դրանից հետո, ցածր բյուջեյով նա նկարահանել է «Խավարի իշխանը» (1987 թ.), «Օտարները մեր մեջ» (1988 թ.) և «Անտեսանելիի խոստովանությունը» (1992 թ.) կինոնկարները։ Երկրորդ ամուսնությունից հետո, Ջոն Կարպենտերի մոտ ճգնաժամ սկսվեց և հինգ տարվա ընթացքում նա ոչ մի լիամետրաժ ֆիլմ չնկարահանեց։ Այդ ժամանակ նա հեռուստատեսությունում նկարահանել է «Պարկեր դիակների համար» (1993 թ.) հեռուստասերիալը։ 1995 թվականին նա կրկին վերադարձավ մեծ կինո և նկարահանեց երկու ֆանտաստիկ ֆիլմ` «Անմտության երախի մեջ» և «Անիծյալների գյուղը»։ Նրա հաջորդ ֆիլմը «Փախուստ Լոս-Անջելեսից» (1996 թ.) կինոնկարն էր, կրկին Կուրտ Ռասելի մասնակցությամբ։
Վերջին ֆիլմերի անհաջողությունը նրան ստիպեց աշխատանքը շարունակել խոշոր կինոստուդիաների հետ և նկարահանել «Վամպիրները» (1998 թ.) միստիկ մարտաֆիլմը և «Մարսի ուրվականները» (2001 թ.) կինոնկարը։ 2005 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Սարսափի վարպետները» հեռուստասերիալի «Սիգարետային այրվածք» ութերորդ սերիան, որը ջերմ ընդունելության արժանացավ քննադատների և իր երկրպագուների կողմից։ 2006 թվականին, Ջոն Կարպենտերը նկարահանեց նշված հեռուստասերիալի ևս մեկ սերիա` «Չարքի երեխան»։ 2010 թվականին նա նկարահանել է «Հիվանդասենյակ» լիամետրաժ ֆիլմը Էմբեր Հյորդի մասնակցությամբ։
2015 թվականին, Ջոն Կարպենտերը, ով միշտ հայտնի է եղել երաժշտություն ստեղծելու իր տաղանդով, թողարկել է իր առաջին «Lost Themes» երաժշտական ալբոմը։ 2016 թվականին թողարկվել է «Lost Themes II» ալբոմը։ Երկու ալբոմներն էլ ջերմ ընդունելության են արժանացել։
Չնայած Ջոն Կարպենտերին շատերը համարում են Բ-կարգի ֆիլմերի ռեժիսոր, այնուամենայնիվ նա ունի իր սեփական ոճը։ Նա միշտ շեշտել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել Ալֆրեդ Հիչքոքը և Հովարդ Հոուքսը։ Նրա ֆիլմերն ունեն յուրօրինակ երաժշտություն` ստեղծված անձամբ իր կողմից, որոնցից շատերը հազվագյուտ երաժշտական նմուշներ են և համարվում են «կուռքային»։ Ջոն Կարպենտերի կատարած ներդրումը կինոարդյունաբերության մեջ, բազմիցս գնահատվել է և ընդգծվել։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, իսկ նրա «Հելոուին» կինոնկարը ընդգրկվել է Ազգային ֆիլմերի գրանցամատյանի մեջ` Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար և իրենից ներկայացնում է «մշակութային արժեք»։ Շատ կինոգործիչներ Ջոն Կարպենտերին համարում են իրենց ներշնչանքի աղբյուր։
Անձնական կյանքը
խմբագրել1979 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է դերասանուհի Էդրիեն Բարբոյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի` Կոդի Կարպենտերը։ 1984 թվականին ամուսնալուծվել են։
1990 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է պրոդյուսեր Սենդի Քինգի հետ։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելՌեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1962 | Հսկայական հրեշների վրեժը | Revenge of the Colossal Beasts |
1963 | Հարձակում տիեզերքից | Terror from Space |
1969 | Մարտիկն ու Չարքը | Warrior and the Demon |
1969 | Գորգոն ընդդեմ Գոձիլայի | Gorgo Versus Godzilla |
1969 | Գորգոն. Տիեզերական հրեշը | Gorgon, the Space Monster |
1969 | Կախարդը հեռավոր տիեզերքից | Sorceror from Outer Space |
1974 | Մութ աստղը | Dark Star |
1976 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Assault on Precinct 13 |
1978 | Հելոուին | Halloween |
1978 | Ինչ-որ մեկը հետևում է ինձ | Someone's Watching Me! |
1979 | Էլվիս | Elvis |
1980 | Մառախուղ | The Fog |
1981 | Փախուստ Նյու-Յորքից | Escape from New York |
1982 | Ինչ-որ մի բան | The Thing |
1983 | Քրիստինա | Christine |
1984 | Մարդն աստղից | Starman |
1986 | Մեծ իրարանցում փոքր Չինաստանում | Big Trouble in Little China |
1987 | Խավարի իշխանը | Prince of Darkness |
1988 | Օտարները մեր մեջ | They Live |
1992 | Անտեսանելիի խոստովանությունը | Memoirs of an Invisible Man |
1993 | Պարկեր դիակների համար | Body Bags |
1994 | Անմտության երախի մեջ | In the Mouth of Madness |
1995 | Անիծյալների գյուղը | Village of the Damned |
1996 | Փախուստ Լոս-Անջելեսից | Escape from L.A. |
1998 | Վամպիրները | Vampires |
2001 | Մարսի ուրվականները | Ghosts of Mars |
2005 | Սարսափի վարպետները | Masters of Horror |
2005 | Սիգարետային այրվածք | Cigarette Burns |
2006 | Չարքի երեխան | Pro Life |
2010 | Հիվանդասենյակ | The Ward |
Սցենարիստ
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1970 | Բրոնկո Բիլլիի հարությունը | The Resurrection of Broncho Billy |
1974 | Մութ աստղը | Dark Star |
1976 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Assault on Precinct 13 |
1978 | Լորա Մարսի աչքերը | Eyes of Laura Mars |
1978 | Զումա լողափը | Zuma Beach |
1978 | Հելոուին | Halloween |
1978 | Ինչ-որ մեկը հետևում է ինձ | Someone's Watching Me! |
1979 | Լավ է ուշ, քան երբեք | Better Late Than Never |
1980 | Մառախուղ | The Fog |
1981 | Փախուստ Նյու-Յորքից | Escape from New York |
1981 | Հելոուին 2 | Halloween II |
1982 | Հելոուին 3. Վհուկների ժամանակը | Halloween III: Season of the Witch |
1986 | Սև լուսնի լուսաբացը | Black Moon Rising |
1987 | Խավարի իշխանը | Prince of Darkness |
1988 | Օտարները մեր մեջ | They Live |
1989 | Հելոուին 5 | Halloween 5 |
1990 | Սատանան | El Diablo |
1995 | Հելոուին 6. Մայքլ Մայերսի անեծքը | Halloween: The Curse of Michael Myers |
1996 | Փախուստ Լոս-Անջելեսից | Escape from L.A. |
1998 | Հելոուին. Քսան տարի անց | Halloween H20: 20 Years Later |
1999 | Գիշատիչները | Silent Predators |
2001 | Մարսի ուրվականները | Ghosts of Mars |
2002 | Հելոուին. Հարություն | Halloween: Resurrection |
2003 | Ջեյսոնը ընդդեմ Կաշվե դեմքի | Jason Vs. Leatherface |
2004 | Մայքլը ընդդեմ Ջեյսոնի | Michael Vs. Jason |
2005 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Assault on Precinct 13 |
2005 | Մառախուղ | The Fog |
2007 | Հելոուին 2007 | Halloween |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կարպենտեր» հոդվածին։ |