Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հյուրանոց (այլ կիրառումներ)
Հյուրանոց

Հյուրանոց, կարճաժամկետ հիմունքներով վճարի դիմաց գիշերակաց տրամադրող հաստատություն։ Ծառայությունների տրամադրումը կարող է տատանվել փոքր սենյակներից մինչև ավելի մեծ բարձրորակ մահճակալներով, հագուստի պահարաններով, օդափոխիչներով, խոհանոցային պարագաներով, հարմարավետ բազմոցներով, հեռուստացույցներով սենյակներով: Ավելի մեծ, թանկ հյուրանոցները նաև տրամադրում են լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են լողավազանը, բիզնես կենտրոնը (համակարգիչներով, տպիչներով և գրասենյակային պարագաներով), երեխաների զբաղմունքի կենտրոններով, թենիսի կամ բասկետբոլի դահլիճներով, ռեստորաններով, սպա և հասարակական ծառայությունների վայրերով: Հյուրանոցների համարները սովորաբար համարակալվում են, ինչը թույլ է տալի հյուրերին արագ գտնել իրենց սենյակը: Որոշ բուտիկներ և մասնագիտացված հյուրանոցներ ունեն հատուկ ձևավորված սենյակներ: Որոշ հյուրանոցներում սնունդը համարվում է ծառայության անբաժանելի մասը: Միացյալ Թագավորությունում օրենքով նախատեսված է ապահովել հյուրերին սննունդով և ըմպելիքով որոշակի ժամերին: Ճապոնիայում կապսուլային հյուրանոցները նախատեսված են միայն քնելու համար և ունեն միայն ննջասենյակներ:

Հյուրանոցային գործառնությունը շատ տարբեր է իր չափսերով, գործառույթներով և գներով: Շատ հյուրանոցներ ունեն ծառայությունների մատուցման ստանդարդներ և դասակարգվում են ըստ հյուրանոցների տեսակների: Բարձրորակ հյուրանոցների ծառայությունների մեջ մտնում են բարեհամբյուր անձնակազմ, բնակության ամբողջական ծառայություններ, բարձրակարգ ռեստորաններ

ՊատմությունԽմբագրել

Անցորդների գիշերակացի ծառայություններ մատուցվել են քաղաքակրթության վաղ ժամանակներից: Հին Հռոմում և հին Արևելքում հանգստի վայրերը և գիշերակացի վայրերը կառուցվել են շոգեբաղնիսների մետ: Ճապոնական Նիշիյամա Օնսեն Կեյունկանը հիմնադրվել է 705 թվականին և պաշտոնապես գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես աշխարհի հնագույն հյուրանոց[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Oldest hotel»։ Guinness World Records։ Վերցված է 2015-04-04