Էդուարդ Հայրապետյան (կոմպոզիտոր)

Հայ կոմպոզիտոր

Էդուարդ Գրիգորի Հայրապետյան (սեպտեմբերի 5, 1949(1949-09-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]) հայ կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր

Էդուարդ Հայրապետյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1949(1949-09-05)[1] (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց
Պարգևներ
 Eduard Hayrapetyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Գրիգորի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում[3] ։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում։ Այստեղ դաշնամուրի պարապմունքներին զուգահետ նաև սովորել է Գևորգ Արմենյանի ստեղծագործական դասարանում։ 1966 թվականին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի մոտ, իսկ 1968-1973 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ 1976 թվականին դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

Գործունեություն խմբագրել

Էդուարդ Հայրապետյանը հեղինակ է հայրուրից ավելի ստեղծագործությունների․ այդ թվում տասներեք սիմֆոնիա՝ որից չորսը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և ինը` կամերային նվագախմբի համար, 22 սոնատ և 26 կոնցերտ՝ գրված տարբեր գործիքների համար (դաշնամուրի, ջութակի, ալտի, թավջութակի, ֆլեյտայի, հոբոյի, կլառնետի, ֆագոտի), կրկնակի կոնցերտ Ալտի և Ջութակի համար, 2 օրատորիա՝ «1915» և «Երկիր Նաիրի», ինչպես նաև «Ցանկություն» տրամվայը» բալետ (ըստ Թ․ Ուիլյամսի)։ Կոմպոզիտորը գրել է բազմաթիվ վոկալ և խմբերգային ստեղծագործություններ Միսաք Մեծարենցի, Հակոբ Մովսեսի, Եղիշե Չարենցի, Ջորջ Բայրոնի, Յոզեֆ Ֆոն Այխենդորֆի, Շտեֆան Գեորգեի, Գեորգ Թրակլի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ռոման Կիմիի բանաստեղծությունների հիման վրա։ Հայրապետյանի ստեղծագործությունները հնչել են հեղինակավոր միջազգային փառատոններում Բուդապեշտում (1986թ.), Զագրեբում (1991թ.), Շվեդիայում (1992թ.), Սալոնիկում (1998թ.), Օդեսսայում (“Prima Vista” 1998թ. և 1999թ.), և Բեռլինում (2010-2011 թ.թ YUNG EURO CLASSIC): Նրա երաժշտությունը հաջողությամբ կատարվել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մերձբալթյան երկրներում, Չեխիայում, Լեհաստանում, Կանադայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Կիպրոսում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Հունգարիայում։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մինչ այժմ հնչել են դիրիժորներ՝ Դավիթ Խանջյանի, Վահագն Պապյանի, Էմին Խաչատրյանի, Զավեն Վարդանյանի, Մերուժան Սիմոնյանի, Արամ Ղարաբեկյանի, Վահան Մարտիրոսյանի, Սերգեյ Սմբատյանի, Ռոբերտ Մլքեյանի, Վալերիյ Մատյուխինի, Մարեկ Տրաչի, Անտոն Շարոեվի ղեկավարությամբ, նաև՝ Կոմիտասի անվան լարային կվարտետի, կատարողներ՝ Մեդեա Աբրահամյանի, Բագրատ Վարդանյանի, Ալեքսանդր Կոսեմյանի, Մարկ Պեկարսկու, Մովսես Պողոսյանի, Մաքսիմ Նովիկովի, Նարեկ Հախնազարյանի, Նարե Արղամանյանի կատարմամբ։

Պարգևներ խմբագրել

  • Ստեղծագործական ուղեգիր Studio International «Denkmalschmiede

Hoefgen» (Գերմանիա 1999, 2000թթ․)

  • Հայաստանի Կոմպոզիտորների միության մրցանակ Կոնցերտ №3 «Ավետում» թավջութակի և լարային նվագախմբի համար (1993)
  • ՀՀ Մշակույթի նախարարության Ա.Խաչատրյանի անվան և Հայաստանի Կոմպոզիտորների միության մրցանակ վոկալ շարքի «...nur ein kurzes Trennen» («...մի կարճատև բաժանում») Յոզեֆ ֆոն Այխենդորֆի խոսքերով ձայնի և 13 գործիքների համար (1993)
  • «Թեքեյան» Մշակութային կենտրոնի Վահան Թեքեյանի անվան մրցանակ «Կրկնակի կոնցերտ» ջութակի, ալտի և լարային նվագախմբի համար (2008)
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Հայաստանի Կոմպոզիտորների միության մրցանակ «Նարցիս» կամերային սիմֆոնիկ նվագախմբի համար (2009)
  • ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2009)
  • ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ (2011)
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Հայաստանի Կոմպոզիտորների միության Մրցանակ Կոնցերտ №7 ջութակի և լարային նվագախմբի համար (2013)
  • «Պավան» կամերային նվագախմբի համար ընդգրկվեց XII Ա.Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթին որպես պարտադիր ստեղծագործություն (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8936
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «EDUARD HAYRAPETYAN». web.archive.org. 2010 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Հայրապետյան (կոմպոզիտոր)» հոդվածին։