Բագրատ Վարդանյան
Բագրատ Աբրահամի Վարդանյան (օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1894, Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գյուղատնտեսության բնագավառի առաջավոր, կոլտնտեսային վետերան, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։
Բագրատ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1894 |
Ծննդավայր | Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1971 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | այգեգործ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1949-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ (այժմ ՀՀ) Նոյեմբերյանի շրջանի «Զեյթուն» խորհրդային տնտեսության (սովխոզ) ղեկավար։ Ակտիվորեն մասնակցել է խոպան հողերում խորհրդային տնտեսություններ կազմակերպելուն։ 1965 թվականին նրա ղեկավարած ցուցադրական տնտեսության աշխատավորները կորիզապտղավոր կուլտուրաների յուրաքանչյուր հեկտարից (395 հա տարածության վրա) ստացան 105, իսկ հնդավորների 1 հեկտարից (69 հա)՝ 62 ց բերք։ Եղել է ՀԽՍՀ II-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեծ (1958) և ոսկե փոքր (1961) մեդալներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 318)։ ![]() |