Դավիթ Խանջյան
Դավիթ Հակոբի Խանջյան (1940, հուլիսի 7, Երևան - մարտի 14, 1981, Երևան), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։
Դավիթ Խանջյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1940 հուլիսի 30 Երևան |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 14, 1981Երևան | (տարիքը 40),
Մասնագիտություն | դիրիժոր կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի որդին է։
ԿենսագրությունԽմբագրել
1963 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1968 թվականին՝ դիրիժորության բաժինները։ 1972-1973 թվականներին որպես դիրիժոր կատարելագործվել է Վիեննայում՝ Հ. Սվարովսկու և Գ. Շերխի դասարաններում։ 1968-1974 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1974-1981 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Նրա ղեկավարման տարիներին նվագախումբն ընդլայնել է իր գործունեությունը՝ հանդես գալով Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Բալթյան երկրների և Հարավային Կովկասի քաղաքներում և այլուր։ 1970-1981 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[1]։
Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Չեխոսլովակիայում։
ՄրցանակներԽմբագրել
- Դիրիժորների համամիութենական 3-րդ մրցույթի դիպլոմ, 1971 թ.
- ՀԼԿԵՄ մրցանակ, 1971 թ.
- ՀԽՍՀ պետական մրցանակ (հետմահու, 1981 թ.)
Նվագախմբային կատարումներԽմբագրել
- Շտրաուսի «Դոն Քիշոտ»
- Շտրաուսի «Մահ և պայծառացում»
- Շտրաուսի «Այսպես խոսեց Զրադաշտը»
- Մահլերի թիվ 1 և 5 սիմֆոնիաները
- Ստրավինսկու «Հրեղեն հավք»
- Ստրավինսկու «Պետրուշկա»
- Ստրավինսկու «Գարուն սրբազան»
- Ստրավինսկու «Ջութակի կոնցերտը»
- Բարտոկի «Հրաշալի մանդարինը»
- Դեբյուսիի «Ծովը»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005