Էմին Խաչատրյան

հայ դիրիժոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմին Լևոնի Խաչատրյան (օգոստոսի 5, 1930(1930-08-05), Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 2000(2000-08-05)[1], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, դիրիժոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1975

Էմին Խաչատրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 5, 1930(1930-08-05)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էօգոստոսի 5, 2000(2000-08-05)[1] (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄեծ թատրոն, State Symphony Cinema Orchestra?, Հայաստանի ազգային կամերային նվագախումբ, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1954)
Պարգևներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Արամ Խաչատրյանի եղբորորդին։

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1958 թվականին՝ դիրիժորության բաժինները։ 1957-1959 թվականներին եղել է Մոսկվայի մարզային սիմֆոնիկ նվագախմբի, 1962-1966 թվականներին՝ Մեծ թատրոնի դիրիժոր, 1959 թվականից՝ ԽՍՀՄ պետկինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր (1966-1976 թվականներին և 1986-1990 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր), 1986-1988 թվականներին և 1990-1991 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ, 1991 թվականից՝ Երևանի կամերային նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1972-1974 թվականներին դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում և արտասահմանում, բեմադրություններ իրականացրել Լեհաստանի, Չեխոսլովակիայի օպերային թատրոններում[2]։ Եղել է Թեհրան-43 ֆիլմի դիրիժորը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1016347510 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմին Խաչատրյան» հոդվածին։