Ռոբերտ Մլքեյան

հայ դիրիժոր

Ռոբերտ Գրիշայի Մլքեյան (հունիսի 21, 1961(1961-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (2000)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)։

Ռոբերտ Մլքեյան
Ծնվել էհունիսի 21, 1961(1961-06-21) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրՀայաստանի պետական կամերային երգչախումբ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում, միաժամանակ ուսանել օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն։ Ասպիրանտուրան ավարտել է Երևանում, այնուհետև ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբը, միաժամանակ եղել է Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ-ստաժոր։ 1992-2000 թվականներին եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ 1995 թվականին Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը։ 2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է[1][2]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Ռոբերտ Մլքեյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել