Նարեկ Հախնազարյան
հայ ջութակահար
Նարեկ Սուրենի Հախնազարյան հոկտեմբերի 23, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1]։
Նարեկ Հախնազարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1988 (36 տարեկան) Երևան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Թավջութակահար |
Գործիքներ | Թավջութակ |
Պարգևներ |
Ջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելԵրաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Վաշինգտոն Փոստ թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»։ ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։
Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ 2011 թվականին, հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում[2][3]։
Պարգևներ
խմբագրել- Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2006
- Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, 2007
- ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ, 2007
- Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2008
- Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր, 2011
- Մովսես Խորենացու մեդալ (2013)[2]
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)
- ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Նարեկ Հախնազարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.