Պրիվատ-դոցենտ
Պրիվատ-դոցենտ (գերմ.՝ Privatdozent, լատին․՝ privatim docens - «մասնավոր ձևով ուսուցանող»), ցարական Ռուսաստանի և մի շարք արտասահմանյան երկրների համալսարանների ու որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների արտահաստիքային դասախոսի գիտական կոչում։
Պատմություն
խմբագրելՌուսաստանում մտցվել է Նիկոլայ Պիրոգովի նախաձեռնությամբ, 1863 թվականի համալսարանական կանոնադրության համաձայն,պրոֆեսորների և դոցենտների հետ միաժամանակ դասախոսություններ կարդացողների շրջանն ընդլայնելու նպատակով (Պրիվատ–դոցենտին, որպես կանոն, հանձնարարվում էր կարդալու այսպես կոչված ոչ պարտադիր կուրսեր)։ 1884 թվականի համալսարանական կանոնադրությամբ Պրիվատ-դոցենտի կոչումը փոխարինվել է նախկինում վերացված դոցենտի կոչմամբ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Eduard Erdmann: Die Bedeutung der Privatdozenten. Zur Kritik der Lex Arons, 1898 pdf 417 kB
- Manuel J. Hartung։ „Lehre ohne Lohn: An deutschen Universitäten unterrichten Tausende von Privatdozenten – unbezahlt“. In։ DIE ZEIT Nr. 31 vom 24. Juli 2003, S. 65.
- Webseite der Initiative Berliner Privatdozenten (mit Wiki)
- Volker von Prittwitz: Der Betteldozent. Über den Skandal entgeltloser Lehre und Prüfungen an Universitäten. (Appell)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 431)։ |