Ռիչարդ Դավիթ Պրեխթ (գերմ.՝ ˈʁɪçaʁt ˈdaːvɪt pʁɛçt, դեկտեմբերի 8, 1964(1964-12-08)[1][2][3][…], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]): Գերմանացի փիլիսոփա և փիլիսոփայական հարցերի մասին հաջողված գիտական գրքերի հեղինակ։ Փիլիսոփայության պրոֆեսոր է Լյունեբուրգի և Բեռլինի երաժշտական համալսարաններում։ Գերմանական հեռուստատեսության (ZDF) "Precht" հեռուստաշոուի հաղորդավարն է։

Ռիչարդ Դավիթ Պրեխթ
Richard David Precht
Ծնվել էդեկտեմբերի 8, 1964(1964-12-08)[1][2][3][…] (59 տարեկան) Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունհեռուստամեկնաբան, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և լրագրող
Հաստատություն(ներ)Leuphana University of Lüneburg? և Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց
Ալմա մատերԿյոլնի համալսարան և Gymnasium Schwertstraße?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1994)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5][6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Caroline Mart?
ՀայրHans-Jürgen Precht?
Ստորագրություն
Изображение автографа
 Richard David Precht Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Ռիչարդ Դավիթ Պրեխթը Հանս-Յուրգեն Պրեխթի որդին է։ Նա մեծացել է այլընտրանքային և ոչ ավանդական բուրժուական ընտանիքում, որտեղ հասակ էին առնում ևս 5 երեխաներ։ Նրանցից երկուսը Վիետնամի պատերազմի ժամանակ 1969 և 1972 թթ.-ին նրա ծնողների կողմից որդեգրաված վիետնամցիներ էին։ Հայրը սովորական արդյունաբերական գծագրիչ էր, ով հետաքրքրված էր գրականությանմբ և պահում էր բավականին մեծ անձնական գրադարան։ Մայրը տնային տնտեսուհի էր, ով ընդգրկված էր “Terre des hommes” երեխաների իրավունքներին վերաբերող կազմակերպության մեջ։ Schwertstraße գիմնազիայում միջնակարգ կրթություն ստանալուց հետո, անում է իր “Alternative civilian service”-ը ։ Ապա սովորում է փիլիսոփայություն, գերմանական բանասիրություն, նաև` արվեստի պատմություն Քյոլնի համալսարանում։ 1994 թվ.-ին պաշտպանում է դոկտորական աշխատանք գերմանական բանասիրության մեջ։ 1991-1995 թթ.-ին աշխատում է ճանաչողական գիտությունների հետազոտական նախագծի գիտաշխատող։ Որպես էսսեիստ Պրեխթի նյութերը տեղադրվել են գերմանական թերթերում և ամսագրերում։ 2002-2004 թթ.-ին եղել է գրականության տեսաբան, իսկ 2005-2008 թթ.-ին “Westdeutscher Rundfunk” հեռուստաընկերության արտահաստիքային մոդերատոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115702318 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. https://www2.mensa.de/ueber-den-verein/der-deutsche-iq-preis/#el-6b8c5211

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Դավիթ Պրեխթ» հոդվածին։