Մաքսիմ Մարտիրոսյան

հայ բալետմաստեր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Մաքսիմ Սահակի Մարտիրոսյան (սեպտեմբերի 9, 1931(1931-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2019(2019-12-03)[1], Երևան, Հայաստան), բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1973

Մաքսիմ Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1931(1931-09-09)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 3, 2019(2019-12-03)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1950), Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1952) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1967)
Մասնագիտությունբալետմայստեր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանի եղբայրը։

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Երևանի (1950) և Մոսկվայի (1952) պարարվեստի ուսումնարանները, ինչպես և Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը (19671952 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող (1958-1971 թվականներին՝ գլխավոր բալետմայստերը) և Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ։ 1972 թվականից Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն է և գլխավոր բալետմայստերը։ Հրավիրվել է աշխատելու (1977-1978) Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում։ 1992-1997 թվականներին եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից՝ Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը։

Աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ։

Լավագույն բեմադրություններըԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 349